ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«ՀՄՀՖ»-ի, «ՍՄԱԲ» կենտրոնի և «Իրանահայ Բիզինես Ֆորում»-ի նախաձեռնությամբ Թեհրանի «Էսպինաս Փալաս» միջազգային հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում «Մանթաշյանց» միության հիմնադիր գործարարների հետ

Hayazd.com - Թվականիս հուլիսի 29-ին, <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի վարչության նախաձեռնությամբ և Հայաստանից ժամանած <<Մանթաշյանց>> Գործարարների Միության հիմնադիր՝ նախագահ Վահրամ Միրաքյանի և <<ՄԻԿԱՐՏ>> ընկերության հիմնադիր տնօրեն Միքայել Ափյանի ներկայությամբ Թեհրանի <<Էսպինաս Փալաս>> միջազգային շքեղ հյուրանոցի <<Փարսե>> սրահում, որոշ թվով հրավիրյալ իրանահայ գործարարների, Իրանահայ Բիզինես Ֆորումի վարչության կազմի, ձեռնարկատերերի և Իրանի արդյունաբերական ոլորտում մեծ դերակատարություն ունեցող տնտեսվարողների մասնակցությամբ տեղի ունեցավ իրանահայ գործարար շրջանակի երկրորդ <<Բիզինես ֆորում>> համագումարը։

Համագումարին հրավիրված էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար  Պրն․ Գարիկ Գրիգորյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Պրն․ Վարդան Կոստանյանը։ Վերջինս աշխատանքային զբաղվածության պատճառով բացակայեց հանդիպմանը։

 

 

Համագումարի սկզբում, <<ՀՄՀՖ>>-ի և  <<ՍՄԱԲ>> կենտրոնի վարչության կողմից բացման խոսքով հանդես եկավ Սոնա Աղազարյանը։

<<Ողջունում և բարի գալուստ ենք հայտնում Ձեզ՝ <<Մանթաշյանց>> Գործարարների Միության համանախագահներին,  <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի և  <<Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>- ի անունից՝ Բիզինես Ֆորումի կողմից կազմակերպված սույն հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Հանդիպում, որի կայացման հիմնական ու բարեբաստիկ առիթ է հանդիսացել Հայաստանի  <<Մանթաշյանց>> Գործարարների Միության նախագահության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն>>:

 

 

Բացման խոսքում ասված է․<<Մանթաշյանց>> Գործարարների Միությունը համահայկական միջազգային փակ բիզինես ակումբ է, որը հիմնադրվել է 2018 թվականի հունվարի 26-ին Վահրամ Միրաքյանի և 12 խոշոր գործարարների միջոցով, որոնց գլխավոր նպատակը ոլորտի խնդիրների համար միասնական լուծումները գտնելը և գործարարության զարգացումն է: <<Մանթաշյանց>> Գործարարների Միության կարող են անդամակցել տարբեր երկրներում ու քաղաքներում աշխատող գործարարներ: Սա բացառիկ ու աննախադեպ առիթ և իրադարձություն ենք համարում ոչ միայն իրանահայ գործարարների և Իրան-Հայաստան տնտեսական գործակցության զարգացման, այլև համահայկական մասշտաբով գործունեություն ծավալելու ուղղությամբ>>:

Այնուհետև խորհրդաժողովի պաշտոնական բացումը կատարվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմներգով և <<ՀՄՀՖ>>-ի հիմնով։

 

 

 

Նախ <<ՀՄՀՖ>>-ի և  <<ՍՄԱԲ>> կենտրոնի վարչության  և Իրանահայ Բիզինես Ֆորումի հիմնադիր և վարչության նախագահ Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը  բարի գալուստի խոսք հայտնեց  հյուրերին և մանրամասն բացատրություն փոխանցեց  իրանահայ  երեք կառույցների հատկապես Բիզինես ֆորումի ստեղծման և ձևավորման հեռանկարային գաղափարի և  առաջիկա գործունեության և որդեգրած ուղենշային  նպատակների  մասին։ Ապա, նա մանրամասն բացատրություն փոխանցեց <<ՀՄՀՖ>>-ի և  <<ՍՄԱԲ>> կենտրոնի և <<Հայազդ>> լրատվական կայքի աշխատանքների մասին, միաժամանակ նշելով իրանահայ Բիզինես ֆորումի գործունեության տարբեր ոլորտների, տնտեսական ու գործարարական աշխատանքների և կազմակերպչական համակարգի ձևավորման ու կառավարման մասին։

 

 

Իրանահայ գործարար Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղոկասյանը անդրադառնալով <<Մանթաշյանց>> Գործարարների Միության հիմնադիր  նախագահ Վահրամ Միրաքյանի և Միքայել Ափյանի Թեհրան կատարած այցի նպատակներին  և քննարկելիք թեմաներին հավելեց․<< Առանձնապես ուրախ ենք, որ հանձին՝ «Մանթաշյանց» Գործարարների Միության, այս հարկի տակ համախմբված ենք տեսնում այնպիսի գործունյա ուժերի, որոնք ունեն մի ընդհանուր նպատակ՝ միավորել գործարար անձանց Հայաստանում և այլ երկրներում, զարգացնել գործարար միջավայրը գլոբալ և տարածաշրջանային դաշտում և խթանել բիզինես կապերը: Դա հենց այն է, ինչ բոլորս՝ այստեղ ներկա գործարարներս ենք ցանկանում: Ուստի առիթը պատեհ համարելով կազմակերպեցինք սույն հանդիպումը՝ իրանահայկական և հայաստանյան բիզինեսի այս երկու կառույցների միջև, որպեսզի քննարկելով զանազան ոլորտներին առնչվող հարցեր, կողմերին հուզող թեմաները, հնարավորություններն ու խոչընդոտները, գործնական ելքեր գտնենք հետագա երկկողմանի ու բազմակողմանի համագործակցության համար:

 

 

Նա հավելեց ․<< Հուսանք՝ սույն հանդիպումը, որը, թերևս, իր տեսակի մեջ առաջինն է Իրանում, կծառայի իր նպատակին, և այսուհետ նմանատիպ փոխգործակցական այցելությունները կդառնա ավանդույթ և մեր հավաքում կընդունենք մեր հայրենակից, փորձառու և մասնագետ այլ գործարարների ՝ թե՛ Իրանից, Հայաստանից և թե՛ աշխարհասփյուռ համայնքներից>>:

Հենրիկ Տեր Ղուկասյանը նաև նշեց, որ տարբեր երկրներում ու քաղաքներում <<Մանթաշյանց>>-ին  միանալու տարբեր չափանիշեր կան։ Միության անդամակցությունը ապահովում է հայկական տիրույթի և միջազգային խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններ, կապեր աշխարհի տարբեր անկյուններում։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար  Պրն․ Գարիկ Գրիգորյանը ողջունեց իրանահայ Բիզինես Ֆորումի ստեղծումը և ասաց․<<ԻԻՀ-ում, ՀՀ դեսպանությունը և հատկապես դեսպան Պրն․Արսեն Ավագյանը խթանում են Իրան-Հայաստան առևտրային կապերի ընդլայնումը և աջակցում են իրանցի և հայ գործարարների համագործակցությանը երկու երկրների առևտրային և ապրանքաշրջանառման ծավալները ցանկացած ուղենշային մակարդակի և ծավալների բարձրացնելու համար, իսկ դեսպանությունը նաև խրախուսում է նման նախաձեռնությունները և պատրաստ է համագործակցել գործարարներին Հայաստանի առևտրային օրենսդրական դաշտում նրանց ծանոթացնել Հայաստանի օրենքներին և աջակցել իրանահայ Բիզինես Ֆորումի հետագա աշխատանքներին>>։

 

 

 

Այնուհետև առիթ տրվեց հարգելի հյուր <<Մանթաշյանց>> Գործարարների Միության հիմնադիր նախագահ Պրն․Վահրամ Միրաքյանին մանրամասն բացատրություն ու տեղեկատվություն փոխանցել ներկաներին <<Մանթաշյանց>> Միության գործունեության և ծրագրերի մասին։ Պրն Միրաքյանն առանձնապես հայտարարեց, որ  2018թ․-ի հունվարի 26-ին իր  և 12 խոշոր հայ  գործարարներ հիմնադրեցին <<Մանթաշյանց>> միությունը։ <<Մանթաշյանց>> միության հիմնադիր գործարարների թվում են <<Էլիտ Գրուպ>>-ը, <<Չոր մարքեթինգ>>, <<Արտ Լանչի>>, <<Գենացվալե>> պանդոկի, <<Բայազետ>> մսամթերքի ընկերության, <>-ի և այլ բիզինեսների հիմնադիրներ։

 

 

<<Մանթաշյանց>>-ի ստեղծման գլխավոր նպատակը ոլորտի խնդիրների համար միասնական լուծումներ գտնելն է, որը կբերի գործարարության զարգացմանը։ Միության անունն անդամներն ընտրել են ի պատիվ հայ նշանավոր բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի՝ որպես հայ գործարարության խորհրդանիշի։

 

 

Վահրամ Միրաքյանը հավելեց․ <<Մանթաշյանց>> Գործարարների Միությունը բիզինես միություն է, որի առաջնային նպատակներն են.

  • Միավորել գործարար անձանց Հայաստանում և սփյուռքում։
  • Զարգացնել և առաջխաղացնել գործարար միջավայրը;
  • Բարելավել բիզինես ոլորտի օրենսդրական դաշտը;
  • Ստեղծել բիզինես կապեր։
  • Բիզինես ոլորտում ինֆորմացիայի փոխանակում և ստեղծել փոխվստահության հիման վրա գործընկերության միջավայր։
  • Նախաձեռնել կրթական-ուսուցման միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած գործարարների և երիտասարդ բիզինեսմենների համար։
  • Հրավիրել սպիկերներ և կազմակերպել ժամանցային հանդիպումներ։
  • Աջակցել ստեղծել ներդրումային ֆոնդ։
  • <<Մանթաշյանց>>-ին անդամակցելու կարևոր չափանիշերից է՝ երաշխիքը։ Ցանկացած նոր անդամի անդամակցումը չի հաստատվում, քանի դեռ առկա անդամներից առնվազն երկուսը չեն երաշխավորել նորեկի մուտքը միություն։

Պրն․ Միրաքյանն ասաց, որ մենք կարևորում ենք ակումբի անդամների էթիկական նորմերի պահպանումը, հետևաբար անարդար վարքի, խաբերության կամ նման այլ արարքներ դրսևորող անդամները չե´ն կարող մնալ որպես ակումբի անդամ։ Մենք կարևորում ենք նաև ամբիցիաները՝ միության անդամները պետք է ձգտեն կառուցել մեծ ու գլոբալ բիզինես։Ակումբի անդամ կարող են դառնալ միայն բիզինեսով զբաղվող գործարարներ։



Համաժողովի հաջորդ բաժնում առիթ տրվեց հյուրերին, նախ ներկայացնել իրենց զբաղեցրած մասնագիտական և գործարարական ոլորտը, ապա տեսակետ հայտնել Իրանահայ Բիզինես ֆորումի հետագա գործունեության և պլանների մասին, ինչպես նաև քննարկվեց   <<Մանթաշյանց>> Գործարարների Միության հետ համագործակցության հնարավորությունները։ Այնուհետև եղավ հարցեր ու պատասխանների քննարկում։ Վահրամ Միրաքյանը և իր գործընկեր Միքայել Ափյանը մանրամասն պատասխանեցին ներկաների հարցերին և լուսաբանեցին  <<Մանթաշյանց>> Գործարարների Միության հետ համագործակցելու  բոլոր հնարավոր միջոցները նշելով որ <<Մանթաշյանց>>-ում յուրաքանչյուր տարի ավելի քան 150 միջոցառում է իրականացվում
, այն հնարավորություն է տալիս ցանկացած անդամի գտնել իրեն հետաքրքրող միջոցառումներն ու մաքսիմում օգուտ ստանալ։

Հանդիպման և համատեղ քննարկումներ միջոցառման ավարտին <<Էսպինաս Փալաս>> միջազգային  շքեղ հյուրանոցի <<Լաթոն>> դահլիճում  տեղի ունեցավ ճոխ ճաշկերույթ և ընդունելություն։

 

 

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: