ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առարկայական համաձայնությունների ձեռք բերում եւ իրականացում պետք է ակնկալել ռուս-ուկրաինական պատերազմի ելքից հետո

Ինչ վերաբերում է սահնազատման աշխատանքներին, կոմունիկացիաների ապաշրջափակմանը, եւ ընդհանրապես խաղաղության պայմանագրին, ապա այստեղ բազմաթիվ խնդիրներ եւ հակադարձ շահեր կան։ Եւ այդ շահերը ոչ միայն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ են, այլ նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների։

«Չեմ կարծում, որ որեւէ հեռախոսազանգ, որ կենտրոնից էլ դա լինի, կարող է առարկայական առաջընթաց ապահովել հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում։ Գործընթացը բավական ցավոտ է, տարողունակ եւ ընդգրկուն՝ ի տարբերություն հայ-թուրքական գործընթացի, որի արդյունքում արդեն իսկ ունենք որոշակի պայմանավորվածություն, որոնք մոտ ապագայում կարող են կյանքի կոչվել»,- Civic.am-ի հետ զրուցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցած՝ Բլինկեն-Փաշինյան, Բլինկեն-Ալիեւ հեռախոսազրույցներին կարող են հաջորդել առարկայական զարգացումներ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

«Ինչ վերաբերում է սահնազատման աշխատանքներին, կոմունիկացիաների ապաշրջափակմանը, եւ ընդհանրապես խաղաղության պայմանագրին, ապա այստեղ բազմաթիվ խնդիրներ եւ հակադարձ շահեր կան։ Եւ այդ շահերը ոչ միայն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ են, այլ նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների։ Բլինկենի զանգն ու քննարկումները Ալիեւի եւ Փաշինյանի հետ, ենթադրում եմ, չէին վերաբերում միայն ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններին, դրանք աշխարհաքաղաքական ավելի լայն ենթատեքստ ունեին, որտեղ, համզված եմ՝ քննարկվել է հարցերի ավելի լայն շրջանակ, որոնց մասին ուղղակի չի բարձրաձայնվել։ Ինչ վերաբերում է ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններին, ապա այստեղ խնդիրը մեծ հաշվով առկախված է եւ դրա լուծումը էապես կապված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից՝ ինչպիսին այն կլինի, եւ ինչպիսի աշխարհաքաղաքական նոր դասավորվածությամբ հավասարակշռություն կունենանք։ Դրանից հետո կարելի է խոսել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առարկայական համաձայնությունների ձեռք բերման եւ դրանց իրականացման մասին»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Ըստ Ղեւոնդյանի՝ Բլինկենի՝ Ալիեւի եւ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների համատեքստում, մեծ հավանականությամբ, անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ՌԴ, ՌԴ-Ադրբեջան փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Իրանում կայացած՝ այդ երկրի հոգեւոր առաջնորդի, ՌԴ-ի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպմանն եւ դրանց արդյունքներին, «քանի որ ԱՄՆ-ն Բայդենի ընտրվելուց հետո բավական ակտիվ է ամբողջ աշխահում ընդհանրապես եւ մեր տարածաշրջանում ընդհանրապես՝ նկատի ունեմ Մեծ Մերձավոր Արեւելքը»։ 

Ուշագրավ է մասնավորապես Բլինկենի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության եւ մասնավորապես ԱՄՆ-ի  դերակատարության մասին շեշտադրումը, ինչը եւս մեկ անգամ հերքում է համանախագահող մեկ այլ երկրի՝ ՌԴ-ի կողմից հնչող այն պնդումը, թե Մինսկի խումբն այս պահին  գոյություն չունի կամ առնվազն կենսունակ չէ։ Այս համատեքստում ուշադրության է արժանի  նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում  հնչեցրած դժգոհությունը ԵԱՀԿ ԽՎ-ից։ Աղաջանյանը նշել է, թե հիշյալ կառույցը  իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, եւ որեւէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքրիր չէ ՀՀ գործընկերներին։ 

Ի պատասխան՝ քաղաքագետն արձագանքեց․ «Թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն քանիցս են հայտարարել, որ համաձայն չեն ՌԴ-ի այն պնդմանը, թե Մինսկի խումբը գոյություն չունի։ Այդ խումբը գոյություն ունի եւ շարունակելու է աշխատել, բայց պետք է հասկանանք, որ աշխատելու է այն ժամանակ, երբ ուկրաինական պատերազմը ինչ որ արդյունք արձանագրի՝ կողմերի հավասարակշռության հաստատման առումով, ինչից հետո ՌԴ-ն եւ Արեւմուտքը կկարողանան նորից բեւեռել իրենց ուշադրությունը տարածաշրջանային այլ խնդիրների, ի մասնավորի՝ ԼՂ հարցին։  Այս համատեքստում Է․ Աղաջանյանի դժգոհությունն ընկալելի է, սա ոչ միայն այսպես ասած բողոքի նոտա է, այլեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի  ուշադրությունը հրավիրելու քայլ։ Մենք գիտենք, որ երբ ՀՀ-ն միայնակ է մնում ՌԴ-ի եւ  Ադրբեջանի շահերի խաչմերուկում, ապա մեր շահերն իրացնելու հնարավորությունները էապես նվազում են»։

Աղաջանյանը նշել է նաեւ, բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիեւ աաջիկա հանդիպման շուրջ, սակայն հստակ ժամկետներ նշված չեն։ Ի՞նչ ակնկալիք ունենք առաջիկա հանդիպումից, մասնավորապես՝ ի՞նչ  է դրվելու առաջիկա հանդիպման  բանակցային  սեղանին։ «Հանդիպումները նորություն չեն, դրանք եղել են նախորդ տարի նոյեմբերին, այս տարվա ապրիլին, պայմանավորվածություն կար, որ եւս մեկ հանդիպում կլինի հուլիս-օգոստոսին, հուլիսին, կարծեք, նման հանդիպում չի լինի, ենթադրում եմ՝ կլինի օգոստոսին, Շառլ Միշելի միջնորդությամբ։ Մենք տեսնում ենք, որ արդեն իսկ կան պայմանավորվածություններ, սակայն դրանց ուղղությամբ տեղաշարժ չկա, եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ, կրկնում եմ, աշխարհն իր ուշադրությունը սեւեռել է ուկրաինական ճգնաժամին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ սեղանին դրվելիք հարցերը լինելու են գրեթե  նույնը, որոնք  մինչ այդ դրվել են, սակայն դրանց ուղղությամբ տեղաշարժ չի արձանագրվել։

Ինչ վերաբերում է  առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առարկայական արդյունքների արձանագրմանը, ապա, ըստ Ղեւոնդյանի, որոշակի առումով այդ հարաբերությունները նույնպես կրում են ուկրաինական պատերազմի ազդեցությունը։ «Բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել եւ ոչինչ չանել։ Ընդհակառակը, այս խառը իրավիճակը կարող է նաեւ որպես հնարավրություն դիտարկվել եւ գուցե ինչ- որ հարցեր հնարավոր լինի լուծել։ Իհարկե վերջնական լուծումներ, կարգավորումներ դիտարկել այս պահին հնարավոր չէ, քանի որ մենք չգիտենք, թե ինչով է ավատվելու ռուս-ուկրաինական պատերազմն ու ինչ դասավորվածություն է լինելու աշխարհում։ Սակայն այսօր իսկ հիմքեր ստեղծել հետագայում սեփական շահերն ավելի արդյունավետ իրացնելու համար՝ փորձում են բոլորը, այդ թվում եւ ՀՀ-ն, Թուրքիան։ Պատահական չէ, որ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիներին հատելու հնարավորություն տալու մասին։  Ինչու հենց երրորդ երկրների քաղաքացիներին, քանի որ դա համապատասխանում է իմ նշած տրամաբանությանը՝ կլինեն անցակետեր, կլինի գործընթաց այդ անցակետերի միջեւ, ինչը չի վերաբերվի ՀՀ-ի եւ Թուրքիայի քաղաքացիներին։ Եւ եթե հետագայում՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո, աշխարհը այնպիսի վիճակում լինի, որ ՀՀ-ն եւ Թուրքիան ունենան դիվանագիտական հարաբերություններ, ապա  այդ երկրների քաղաքացիները եւս կարող են անցնել այդ անցակետերով։ Իսկ եթե այդ հարաբերությունները կմտնեն փակուղի, ապա այդ անցակետերը կփակվեն ընդհանրապես։ Այսինքն, բոլորը փորձում են ստեղծել հնարավորություններ, ոչ թե տալ վերջնական լուծումներ»։ Է․Աղաջանյանը այսօրվա ասուլիսիում եւս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ շեշտելով՝ «Հայաստանը հրաժարվում է  «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարց քննարկել ու հրաժարվել է ի սկզբանե»։ Արդյոք թեմային անդրադարձը վկայում է այն մասին, որ միջանցքի հարցը  դեռեւս ակտուալ է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, եթե չասենք՝ ելակետային ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով։

«Իհարկե, այս թեման դեռեւս կենսունակ է, վերջին հայտարարությունն այդ թեմայով Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունն էր, թե՝ ՀՀ-ից ակնկալում ենք գործնական քայլեր այս ուղղությամբ։ Աղաջանյանի այսօրվա արձանագրումը պատասխանն էր Չավուշօղլուի այդ հայտարարությանը։ ՀՀ-ն, այսպիսով եւս մեկ անգամ շեշտում է, որ  հետ չի կանգնում իր դիրքորոշումից, որեւէ միջանցք ՀՀ-ի տարածքում չի կարող լիենլ, առավել եւս, որ օրերս Իրանի ղեկավարի շուրթերով այդ հարցի վերաբերյալ հնչեց ոչ միայն Իրանի, այլեւ այլ՝ Իրանի հետեւում կանգնած տերությունների մոտեցումը։ Կարծում եմ, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս հարցում ՀՀ-ն ունի բանավական լայն աջակցություն»,- նկատեց քաղաքագետը։ 

Հեղինե Մանուկյան 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: