ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տարածաշրջանի երկրների բնակչության թվաքանակի և բնական աճի փոփոխությունները 2011-2021թթ․

Հայաստանի և հարակից՝ հնարավոր բարեկամ և ոչ բարեկամ երկրների բնակչության թվի տարբերությունն իսկապես մտահոգիչ է մասնավորապես Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների խորապատկերին։ Փաստն այն է, որ տարածաշրջանի ժողովրդագրական գործընթացները զարգանում են ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։

Դեռևս շարունակվող վերարտադրողական տարիքի մարդկանց արտագաղթը և ներկա անորոշություններն արագ հանգուցալուծման կարիք ունեն, քանի որ տարածաշրջանը, բացառությամբ Վրաստանի, շարունակում է բնակչության աճի բարձր ցուցանիշներ արձանագրել։

 

Վերջին տասնամյակի ցուցանիշներով Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 2.5 տոկոսով կամ 73.5 հազարով։ 2022թ․ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազել և կազմել է 2961.0 հազար մարդ։ 2021թ․ տարեսկզբի համեմատ Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 2.3 հազար մարդով, որը կրկին ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի՝ 4.2 և բնական աճի՝ 1.9 հազարի հաշվին։

 
 

Չնայած վերջին տարիներին ծնելիության գումարային գործակիցն արձանագրել է աճ և 2020թ․ կազմել 1,65, սակայն դեռևս ցածր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2,15 գործակցից:

Այսինքն ներկայիս 1,65 գործակիցը, ծնելիության հաճախության  արդի մակարդակի և մահացության ներկայիս իրողությունների հետ համատեղ, ի վիճակի չէ ապահովելու ընդհանուր առմամբ երկրի  վերարտադրական սերնդի գրեթե 23.3%-ի  վերականգնումը:

Հայաստանի ժողովրդագրական լրջագույն խնդիրներից է այն, որ 2010-2020թթ․ ծնելիության գումարային գործակցի անկումը գյուղական բնակավայրերում կազմել է ավելի քան 33.6 տոկոս (2010թ․՝ 2.03, 2019թ․՝ 1,35), իսկ քաղաքային բնակավայրերում է  40.4  տոկոս (2010 թվականին՝ 1.31, 2020 թվականին՝ 1.84)։ Նույն ժամանակահատվածում ամբողջ հանրապետությունում ծնելիության գումարային գործակցի աճը կազմել է շուրջ  11.3 տոկոս (2010թ․՝ 1.49, 2020թ․՝ 1.65)։ Գյուղական բնակավայրերում առաջանցիկ տեմպերով են անկում ապրում նաև ծնունդների քանակական ցուցանիշները։

 

2010թ․ գյուղական բնակավայրերում արձանագրվել է 16.5 հազար ծնունդ (արձանագրված ծնունդների 37 տոկոսը), իսկ 2020թ․՝ 11.1 ծնունդ (արձանագրված ծնունդների 30.2 տոկոսը)։ Եթե քաղաքային բնակավայրերում 2010-2020թթ․ ծնունդների թվաքանակի նվազումը կազմել է շուրջ 10.3 տոկոս, ապա գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 33.2 տոկոս։

Վրաստանի պարագայում ևս մշտական բնակչության թվաքանակը պակասում է, և 2011-2021թթ․ ընթացքում բնակչությունը նվազել է 17.5 տոկոսով կամ 780.6 հազար մարդով և կազմել 3688,6 հազար մարդ։ 2021թ․ Վրաստանում մշտական բնակչության թվաքանակի լուրջ անկում է գրանցվել, որը կազմել է մոտ 40 հազար մարդ։ Այդ լուրջ նվազումն արձանագրվել է նաև այն պատճառով, որ բացասական է եղել ինչպես բնակչության բնական աճը՝ -13.9 հազար, այնպես էլ միգրացիայի մնացորդը՝ -25.9 հազար։

Չնայած բնակչության թվաքանակի նվազմանը՝ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, բավականին բարձր է ծնելիության գումարային գործակիցը, որը 2011-2021թթ․ միջինացված մոտ է եղել պարզ վերարտադրության ցուցանիշին՝ 2.15։ 2020թ․ տվյալներով Վրաստանում արձանագրված ծնելիության գումարային գործակիցն ավելի է Հայաստանում արձանագրված նույն ցուցանիշից մոտ 20 տոկոսով, և նաև այս գործոնը որոշակի իմաստով չեզոքացրել է մահացության բարձր ցուցանիշի բացասական հետևանքներն ու  կանխարգելել բնակչության դեպոպուլյացիան, այսինքն մահերը չեն գերազանցել ծնունդներին։ Սակայն արդեն իսկ 2021թ․ Վրաստանում մահերը գերազանցել են ծնունդներին 13.9 հազարով, որի արդյունքում տարեկան կտրվածքով գրանցվել է բնակչության դեպոպուլյացիա, և այս գործընթացը կարող է շարունակական լինել։

Ի տարբերություն տարածաշրջանի քրիստոնյա հատվածի՝ իսլամ դավանող պետությունների բնակչության աճը շարունակվում է։ Ադրբեջանի բնակչությունը 2010-2020թթ․ ավելացել է 11․8 տոկոսով կամ 1069.5 հազարով՝ տարեկան միջինացված՝ 97.2 հազար մարդով։ Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ  Ադրբեջանում գրանցվել է բնական աճի բավականին բարձր ցուցանիշ՝ տարեկան մոտ 1 տոկոսի չափով։ Սակայն 2015թ․-ից բնակչության աճի տեմպն ամեն տարի նվազում է, և 2021թ․ այն կազմել է 0.4 տոկոս կամ 37.2 հազար մարդ (2021թ․ Ադրբեջանի մշտական բնակչությունը կազմել է 10 մլն 156 հազար մարդ)։ Սպասվում է, որ առաջիկա տարիներին բնակչության աճի տեմպն ավելի կդանդաղի և ենթադրաբար մինչև 2050թ․, ի տարբերություն 2020թ․, կնվազի 1 տոկոսային կետով՝ -0.02, որի դեպքում բնակչության աճը գրեթե լճացած կլինի։ 2050թ․-ից հետո Ադրբեջանի բնակչության թիվը կսկսի նվազել:

Ծնունդների վիճակագրությունը փաստում է, որ 2011թ․ գրանցվել է ժամանակակից Ադրբեջանի ծնունդների բացարձակ թվի ամենամեծ ցուցանիշը՝ 176.0 հազար երեխա, որից հետո ծնունդները նվազել են՝ 2012-2020թթ․  27.5 տոկոսով։ Մասնագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում այդ ցուցանիշն էլ ավելի կնվազի, քանի որ ամուսնական տարիքում է գտնվելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որի թիվն ավելի քիչ է, քան 80-ական թվականներինը: Ծնունդների հետագա անկման մասին է խոսում այն փաստը, որ 2018թ․-ից բնակչության փոխարինման 2.15 մակարդակից ցածր ցուցանիշ է արձանագրվում՝ 2011թ․՝ 2.38, 2014թ․՝ 2.14, 2017թ․՝ 2.04, 2019թ․՝ 1.83, 2020թ․՝ 1.69, և դա համահունչ է նաև ծնունդների բացարձակ թվաքանակի անկմանը։ Այսինքն կարելի է նշել, որ Ադրբեջանը ևս ոչ միայն չի ապահովում ընդլայնված, այլև բնակչության պարզ վերարտադրությունը։

Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ ծնելիության հաճախության բարձր ցուցանիշը և երիտասարդ բնակչության առկայությունն Ադրբեջանին հնարավորություն են ընձեռել ապահովել բնակչության թռիչքային աճ, որը ներկայումս լուրջ կշիռ է տալիս ինչպես քաղաքական, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական ու տնտեսական գործընթացներում։

Առավել տպավորիչ են աճում տարածաշրջանում ծանրակշիռ դեր ունեցող իսլամ դավանող երկու պետությունների բնակչության թվաքանակները։

Պետք է նշել, որ Թուրքիան և Իրանն աշխարհի այն պետություններն են, որոնք ընդգրկված են 20 ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկում՝ Իրանը՝ 17, իսկ Թուրքիան՝ 19-րդ հորիզոնականում։ Թուրքիայի և Իրանի մշտական բնակչությունները ներկայումս գրեթե հավասար են, համապատասխանաբար՝ 84 մլն 680 և 84 մլն 971 հազար մարդ։

Նախորդ դարի 50-ական թվականներից սկսած ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի մշտական բնակչության թվաքանակն արձանագրել է առաջանցիկ կայուն աճի միտում, և այդ տարիներին մշտական բնակչությունն աճել է հետևյալ ցուցանիշներով, մասնավորապես Թուրքիայում՝ 2010-2020թթ․՝ 9 մլն 891 հազար մարդ։ Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ապա այն 2007-2020 ժամանակաշրջաններում աճել է 12 մլն 723 հազար մարդով, իսկ վերջին հնգամյակում Իրանի բնակչությունը տարեկան միջինացված ավելացել է 823 հազար մարդով։

Թուրքիայի բնակչության բնական շարժի ցուցանիշները ևս վերջին տասնամյակում նվազման միտումներ են արձանագրում։ 2021թ․, ի տարբերություն 2014թ․, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 22.5 տոկոսով (2014թ․՝ 1մլն 351 հազար, 2021թ․՝ 1 մլն 47 հազար)։ Թուրքիան Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ ծնելիության գումարային գործակցի ցուցանիշով` 1.7 արդեն իսկ զիջում է Ֆրանսիային` 1.82: Չնայած այս հանգամանքին՝ համեմատաբար երիտասարդ բնակչության առկայությունը և 1000 բնակչի հաշվով մահացության ցածր ցուցանիշը դեռևս հնարավորություն են ընձեռում ապահովել բնակչության պատկառելի աճ,  որը կտատանվի 500-550 հազար մարդու շրջակայքում։

Հատկանշական է, որ Թուրքիայում ամենաբարձր ծնելիության գումարային գործակիցը հիմնականում քրդերով բնակեցված Շանլուրֆայում է (Շանլըուրֆա)՝ 3.71, որին հետևում է Սիռնակը (Շըրնաք)՝ 3.22 երեխա, Ագրի (Աղրը) և Սիրիտը (Սիրիթ կամ Սղերթ)՝ 2.88 երեխա։

Թուրքիայի բնակչության տարիքային կառուցվածքը վերջին տասնամյակում փոխվել է։ Ընդհանուր բնակչության մեջ տարեց բնակչության 10 տոկոսի հասնող հարաբերակցությունը 0-15 տարեկանների նկատմամբ ծերացող բնակչության ցուցանիշն է։ Թուրքիայում տարեց բնակչությունն ավելի արագ է ավելացել, քան մյուս տարիքային խմբերը։ Թուրքիան գտնվում է ժողովրդագրական անցման փուլում, որը կոչվում է գլոբալ ծերացման գործընթաց։ Վերջինիս տարիքային կառուցվածքի ձևը վերջին տասնամյակներում փոխվել է հանրային առողջության, կյանքի պայմանների բարելավման, բարեկեցության մակարդակի և կյանքի պայմանների բարելավման, կյանքի տևողության բարձրացման հետ՝ ծնելիության և մահացության ցուցանիշների նվազման հետ մեկտեղ։ Ընդհանուր բնակչության մեջ երեխաների և երիտասարդների հարաբերակցությունը նվազել է, իսկ ընդհանուր բնակչության մեջ աճել է տարեցների հարաբերակցությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության բնակչության բնական հավելաճի վրա ազդող գործոնները ևս վկայում են այն մասին, որ տարեցտարի նվազում է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնվող երեխաների թիվը և համեմատական անցկացնելով տարածաշրջանի իր հարևանների հետ՝ սկսել է զիջել նույնիսկ 2020թ․ Հայաստանի ցուցանիշին՝ 1.65, Իրանում՝ 1.60։ Այս երկրում ծնելիության գումարային գործակցի նվազումն այս պարագայում ևս համահունչ է ծնունդների բացարձակ թվաքանակի նվազմանը՝ 2015թ․՝ 1 մլն 570 հազար, 2018թ․՝ 1 մլն 388 հազար, իսկ 2020թ․՝ 1մլն 114 հազար։

Վերջին տասնամյակում Իրանում ծնունդների նվազման մասին է խոսում այն հանգամանքը, որ 1000 բնակչի հաշվով ծնվող երեխաների թիվը 2015-2020թթ․ նվազել է 32.7 տոկոսով, որը նաև հիմնականում ազդել է 1000 բնակչի հաշվով բնական աճի նվազման վրա՝ 51 տոկոսով։ 2020թ․ մահերի 21.2 տոկոս աճը հիմնականում կարելի է վերագրել կորոնավիրուսից մահերին, քանի որ 2010-2019թթ․ մահերի միջինացված ցուցանիշը կազմել է 396 հազար մարդ, իսկ 1000 բնակչի հաշվով՝ 5 մարդ։

Չնայած այս հանգամանքին՝ նախորդ շրջափուլերում ծնելիության բարձր ցուցանիշը հնարավորություն է ընձեռում ծավալի էֆեկտի հաշվին տարեկան ապահովել 1 միլիոնը գերազանցող ծնունդներ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Իրանի բնակչության տարիքային կառուցվածքը բավականին երիտասարդ է։

Արտակ Մարկոսյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: