ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրան. Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չկա

Ալի Բաղերին իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԻԻՀ տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունը և պատասխանել ներկաների հարցերին։

Նշելով, որ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակուություն գոյություն չունի, Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ Բայդենի տարածաշրջան անհաջող այցից մի քանի օր անց Աստանայի գագաթնաժողովի անցկացումը վկայում է Իրանի դիվանագիտության արդյունավետության և Իսլամական Հանրապետության տարածաշրջանային փոխգործակցության դիսկուրսի գերազանցության մասին:

Ալի Բաղերին իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԻԻՀ տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունը և պատասխանել ներկաների հարցերին։

 Բաղերին նշել է, որ Իրանի դիվանագիտության յուրահատկություններից մեկը առկա հնարավորությունից օգտվելն է:

Նա նշել է. «Իրանի վարած հարևանության քաղաքականության մեջ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար որևէ սահմանափակում գոյություն չունի: Պետք է օգտագործել բոլոր փաստացի և պոտենցիալ կարողությունները՝ հարևանների հետ առավելագույն փոխգործակցությամբ տարածաշրջանի երկրների միջև կայուն և երկարաժամկետ տնտեսական կապերի  անհրաժեշտ հարթակ ապահովելու համար»։

Բաղերին հավելել է. «ՇՀԿ-ին և BRICS խմբին Իրանի անդամակցությունն էապես ուժեղացնում է բազմակողմանիության ռազմավարական հզորությունը և աշխարհառազմավարական դիրքը»:

Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարարը հայտարարել է. «Երկկողմ հարաբերություններում երկարաժամկետ պլանավորման օրինակը, որը վերջերս ներառում էր նաև Չինաստանը, Ռուսաստանը, Վենեսուելան և Թուրքիան, նպաստել է տնտեսական հարաբերությունների կայունացմանը և արդյունավետորեն կանխել միջազգային քաղաքական և տնտեսական ազդակների ազդեցությունը երկրի տնտեսական իրավիճակի վրա և իմաստավորել տնտեսության և առևտրի ոլորտում պատժամիջոցների չեզոքացումը»։

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: