ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ դաշնակահար Նարեկ Աբրահամյանի դաշնամուրային ելույթը՝ Թեհրանի Ռուդաքի համերգասրահում

<<Հայ Մշակութային Հասարակական ֆորում>>ի, և <<Սուրբ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոն>>-ի համագործակցությամբ և հովանավորությամբ <<Շին>> երաժշտական դպրոցի, <<Ռուդաքի>> հիմնադրամի և <<Թիվալ>>-ի համատեղ աջակցությամբ, թվականիս հուլիսի 22-ին, Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահում տեղի ունեցավ իրանահայ երիտասարդ երաժիշտ և դաշնակահար Նարեկ Աբրահամյանի դաշնամուրային երաժշտության ելույթը:

 

 

Իրանահայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ և դաշնամուրի ուսուցիչ Նարեկ Աբրահամյանը ծնվել է 1992 թվականին Թեհրանում և 2001 թվականից ի վեր զբաղվել է երաժշտություն սովորելով։ Նա Հայաստան է տեղափոխվել 2003-ին և երկու տարի սովորել է երաժշտություն և նվագել Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Ռուզանա Մեհրաբյանի ղեկավարությամբ և իր առաջին ելույթը կատարել է 14 տարեկանում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Նարեկ Աբրահամյանը  բակալավրի կոչում է ստացել Հայաստանի Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայից՝ բարձր դիպլոմով և Իրանի Շահիդ Ռաջայի համալսարանի մեքենաշինության բակալավրի աստիճանով:

Իրան վերադառնալուց հետո նա շարունակել է դաշնամուր նվագել այնպիսի երաժիշտ վարպետների հետ, ինչպիսիք են Կարեն Մեհրաբյանը և Ալվին Ավանեսյանը։ 

Երաժշտական ուսումն ավարտելուց և Իրան վերադառնալուց հետո 2019 թվականին նա մասնակցելով Իրանի  երիտասարդ երաժշտության փառատոնին գրավել է առաջին տեղը։ Ի թիվս այլ գեղարվեստական գործունեության, դաշնամուրային ռեցիտալով հանդես է եկել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Տարբոյի հետ ելույթ ունենալով Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համագործակցել է իրանցի կոմպոզիտորների հետ՝ նրանց ստեղծագործությունների ստուդիայի ձայնագրման համար, համագործակցել է Կոմիտասի 150-ամյակի համերգային շրջագայության, որպես ակոմյանիստ, նույպես համագործակցել է բազմաթիվ երաժիշտների, երգիչների և երգչախմբերի հետ՝ որպես նվագակցող Իրանում և Հայաստանում, ինչպես նաև 4 տարի Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի հետ աշխատել է որպես  երաժիշտ։

 

 

 

Թեհրանի Ռուդաքի համերգասրահում Դասական երաժշտության վարպետների և աշխարհի հանճարների ստեղծագործություններից դաշնամուրային ստեղծագործությունների կատարումը արժանացավ դահլիճում գտնվող հանդիսատեսների ջերմ ու խանդավառ ընդունելությանը և ծափահարություններին։

Ելույթի ավարտին <<ՀՄՀՖ>>-ի և <<ՍՄԱԲ>> կենտրոնի վարչության համանախագահ  և ելույթը հովանավորող իրանահայ  բարերարներ՝ Հենրիկ և Ադրինե Տեր Ղուկասյանները  և վարչության մյուս անդամներն ու հյուրերը զույգ կենտրոնների կողմից դաշնակահար Նարեկ Աբրահամյանին գնահատեցին ծաղկեկողովով ու նրան հաջողություն մաղթեցին իր երաժշտական ու արվեստի գործունեության ասպարեզում։

 

 

Նարեկ Աբրահամյանը նույնպես շնորհակալությոն հայտնեց ազգային բարերարներին ստեղծած հնարավորության համար և իր երախտագիտությունը հայտնեց  բոլոր  կազմակերպիչներին։

Իրանահայ գործարար և ազգային բարերար Ճրտպ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը առանձնահատուկ շեշտեց, որ <<ՀՄՀՖ>>-ը և <<ՍՄԱԲ>> կենրտրոնը իր բոլոր աշխատակազմով  միշտ հնարավորություն է ընձեռում երիտասարդ տաղանդներին մասնակցելու նման ելույթներին ու  համերգներին, աշխատելու պրոֆեսիոնալ խմբերի հետ, անգնահատելի փորձ ձեռք բերելու նպատակով։

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: