ՀՄՀՖ-ի կենտրոնում տեղի ունեցավ իրանահայ «Բիզնես Ֆորումի» հիմնադիր կազմի առաջին նիստ

HAYAZD - Թվականիս հուլիսի 23-ին, Թեհրանի «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնում տեղի ունեցավ իրանահայ «Բիզնես Ֆորումի» գործարարների հիմնադիր կազմի առաջին նիստը, որում ներկա էին բիզնեսֆորումի ժամանակավոր վարչության անդամները:
«ՀՄՀՖ»-ի և «ՍՄԱԲ» Կենտրոնի հիմնադիր տնօրեն Ճրտգ. Հենրիկ Տեր Ղուկասյանը և զույգ կառույցների կապերը համառոտ ներկայացրեցին «Բիզնես Ֆորումի» առաջիկա անելիքներն ու նպատակները, ինչպես նաև բացատրություն փոխանցվեց գործունեության տարբեր ոլորտների, տնտեսական ու գործարարական աշխատանքների բաժանման, ֆինանսական ներդրումների և ընդհանուր կառույցի կարևոր դերի մասին իրանահայ համայնքում և Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելու հարցում: Այնուհետև առիթ տրվեց ներկաներին կառույցի անվան վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որին հաջորդեց քվեարկությունը և ընտրվեց բիզինեսֆորումի վերջնական անունը: Նիստի հաջորդ բաժնում տեղի ունեցավ «Բիզնես Ֆորումի» ժամանակավոր վարչության դիվանի ընտրություն:
Սոնա Աղազարյան
Նմանատիպ Լուրեր





