ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի և Իրանի իշխանությունները այսուհետ պետք է փորձեն առավել զգոնությամբ ընդլայնել փոխադարձ համագործակցությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, անցնող շաբաթ կարևորվեց ՌԴ և Թուրքիայի նախագահների՝ Իրան պաշտոնական այցով։ Թեհրանում Ռայիսի–Պուտին–Էրդողան հանդիպումից հետո իրանական կողմը Պուտինի ու Էրդողանի առաջ կրկին բարձրացրել է Հայաստանի հետ սահմանի փոփոխության անթույլատրելիության հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում։

 

Պետք է նշել, որ Սիրիայում խաղաղություն և անվտանգություն վերահաստատելու հարցով «Աստանայի»-ի գործընթացի 7-րդ հանդիպումը կայացավ Թեհրանում երկու տարի  ընդմիջումից հետո, երբ ոչ միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այլև ամբողջ եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական, ռազմական և քաղաքական զգալի տեղաշարժեր ու զարգացումներ են տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական և տնտեսաքաղաքական հավասարումներ: Սիրիայից մինչև Իրաք և Իրանից մինչև Կովկաս, և դրա աշխարհագրական շարունակությունը մինչև եվրասիական տարածաշրջան, ընդհուպ Ուկրաինա, հագեցած են Արևելք-Արևմուտք մեծ տերությունների, ԱՄՆ-ՆԱՏՕ միասնության և Ռուսաստան-ՀԱՊԿ  դաշինքի հակընդդեմ առճակատման ու բախումների ամբողջական և բազմաբնույթ ռազմական ու հիբրիդային մարտադաշտի, որի թատերաբեմում հայտնվել են իրավիճակը լարող մի քանի մեծ տերություններ ու դրանց հակադրվող այլ ուժեր։ Նման պայմաններում իրավիճակը կառավարելի դարձնելու և հավասարակշռությունը պահպանելու նպատակով հանդես են եկել տարածաշրջանային և արտատարածաշրջանային կարևոր դերակատարություն ունեցող ուժեր, ընդ որում՝ դրանց արանքում հայտնվել են Ուկրաինայի, Հայաստանի և Սիրիայի ու Իրաքի նման երկրներ, որոնք ներքին ու արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների հարթակում հայտնվելով ստիպված են տարբեր ուժային ուղղությաններով հավասարակշռել իրենց ազգային անվտանգության ապահովումը՝ հակվելով մերթ արևելյան, մերթ արևմտյան և երբեմն, աշխարհաքաղաքական բալանսավորման նժարը հակակշռող տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային նորահայտ ուժերի օգտին։ Նման բարդ իրավիճակում է հայտնել մասնավորապես Իրանի հյուսիսային հարևան Հայաստանը, որը,  չունենալով վստահելի և հեռանկարային հուսալի ռազմավարական դաշնակից, ստիպված է իր արտաքին քաղաքականությանը հավասարակշռել համաշխարհային հզոր պետությունների ու տարածաշրջանային դերակատար ուժերի քաշային հավարարումներում։

Այս համատեքստում հույժ կարևոր  է, ԻԻՀ մոտեցումը Հարավային Կովկասում և Մերձավոր արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ մասնավորաբար Հայաստանի և Ադրբեջանի ղարաբաղյան հարցով տեղի ունեցող զարգացումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին ընթացող բանակցություններ առաջընթացի վերաբերյալ տողատակում Թուրքիայի կողմից Հայաստանին պառտադրվող այսպես կոչված «Զանգեզուրի Միջանցքի» կեղծ ու անհիմն նախագծի վերաբերյալ Անկարայի պնդումները, որը անկասկած հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ուղղակի Իրանի տարածաշրջանային շահերին։

 

Ինչպես հայտնի է որոշ ժամանակ առաջ, Թուրքիայի նախագահ Էռդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարի նպատակով նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, ինչին կտրականապես  Իրանն ու Ռուսաստանը դեմ էին արտահայտվել: Մեկնաբանելով  Էրդողանի հայտարարությունը՝ Իրանը  զգուշացրել էր, որ այն «կապակայունացնի տարածաշրջանը»։ Իսկ Էրդողանի առավելապաշտական նկրտումները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հյուսիսային շռջաններում բուֆերային գոտի ստեղծելու ռազմական ձգտումներով, այլ այն տարածվում են Միջերկրական ծովում Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի նավթագազային ստորջրյա էներգետիկ պոտենցիալ ռեսուրսների շահերի դեմ, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղի օտարմանն ուղղված ձգտումներով, որը դարձյալ հակասում է Իրանի շահերին։

Իրանի իշխանությունները մինչ այժմ բազմիցս հայտարարել են, որ չնայած ողջունում են 44-օրյա արցախյան պատերազմի արդյունքում մինչ այս Հայաստանի վեռահսկողության տակ գտնվող ադրբեջանական  յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն  նախազգուշացրել են զերծ մնալ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից տարածքային ու միջանցքի ստեղծման անհիմն պահանջներից:

 

Ելնելով Իրանի իսլամական համակարգի աշխարհաքաղաքական ու անվտանգային շահերից Իրանում իշխանությունների ամենատարբեր օղակներում ու մակարդակներում բոլորը միանշանակ դեմ են Զանգեզուրի կեղծ միջանցքի նախագծի իրականացման միտումներին Կովկասյան տարածաշրջանում։ Այս փաստի վկայությունն է ԻԻՀ ԱԱԳԽ գլխավոր քարտուղար ծովակալ Ալի Շամխանիի այցը Երևան, ապա դրան հաջորդող ուղևորությունը Բաքու, որի ընթացքում բացի տնտեսական և անվտանգային հարցերի քննարկումից անպայման երկու պետությունների պաշտոնատարների հետ ունեցած հանդիպումներում խոսվել է Զանգեզուրի և սահմաների բաց պահելու և կոմինիկացյաների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի հստակ մոտեցումն ու կարմիր գծերը չհատելու անհրաժեշտության մասին; Ավելին Աստանայի գործընթացի 7-րդ համագումարի շրջանակներում Էրդողանի հետ ունեցած առանձին հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին և Այաթոլլահ Ալի Խամենիի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականներն ու ԻԻՀ ԱԳ նախարար Ամիրաբդոլահյանը հատուկ կարևորությամբ ու շեշտադրությամբ ընդգծել Հայաստանի հետ սահմաները բաց պահելու անհրաժեշտությունը։    Իրանի գերագույն առաջնորդը, Թեհրանում  նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ  Հայաստանի հետ սահմանների բաց պահելը Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գիծն» է, և այդ հարցով Իրանը պատրաստ չէ որևէ տերության հետ գործարքի գնալ։

–Իրանական կողմի համար այս այցը ինչո՞վ արդյունավորվեց։


Այս համատեքստում Թեհրանում կայացած Աստանայի ձևաչափի խորհրդաժողովի շրջանակներում Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունն իր բովանդակությամբ ու շեշտադրումներով պետք է եզակի բնութագրել, որպես Իրանի հստակ մոտեցումն ու դիրքորոշումը ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլ նաև Մերձավոր Արևելքի զարգացումների, մասնավորաբար՝ Սիրիայի հետագա զարգացումների վերաբերյալ։

 

Այաթոլլահ Խամենիի հետ հանդիպումից հետո և Աստանայի երակողմ ձևաչափի թեհրանյան հանդիպումից մեկ օր անց թուրքական բանակը հերթական անգամ հարձակվել է Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջանները՝ խախտելով այդ երկրի ինքնիշխանությունը։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի  բանակը հրետանային հարձակում է իրականացրել Իրաքի Քուրդստանի Դոհուկ նահանգի Զախո հանգստավայրում գտնվող զբոսաշրջային կենտրոնի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 կին և երեխա։ Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական կառավարությունը նման գործողություններ է ձեռնարկում Իրաքի և այս երկրի Քուրդիստանի տարածքի դեմ։ Դրան զուգահեռ Անկարան պատրաստվում է րազմական հերթական արշավ իրականացնել Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարաշքներ, որին դեմ է հանդես եկել Իրանը։

Իրաքի Քուրդիստանի Դոհուկ նահանգում գտնվող  Փեհրոխ  զբոսաշրջային կենտրոնի վրա թուրքական բանակի հրետանային հարձակումից անմիջապես հետո Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարությամբ հանդես գալով դատապարտել է Իրաքի  Զախո քաղաքի հրետակոծությունը և ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հաստատակամ աջակցությունն ուղղված  Իրաքի կայունությանն ու անվտանգությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Իրաքի Քուրդիստանի հյուսիսում գտնվող Դոհուկ նահանգի Զախո  քաղաքի հրետակոծությունը։

 

Թուրքիայի այս քայլը փաստորեն վկայում է որ Էրդողանը անտեսելով թեհրանյան բանակցությունները և Իրանի գերագույն Առաջնորդի հորդորները փորձում է առավել ապակայունացնել Մերձավոր Արևելքի անվտանգությունը, որի սլաքի մյուս ուղղությունը անկասկած ուղղված է դեպի Կովկասյան տարածաշրջան մասնավորաբար Հայաստանի դեմ, ընդ որում ներկայումս աշխարհաքաղաքական և   ճանապարհների բացման քաղաքականության ֆոնին համընկնում են Իրանի և Հայաստանի շահերը։

Պատահական չե որ Իրանի գերագույն աջաջնորդի հետ Էրդողանի և Պուտինի հանդիպումից և Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի 7-րդ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  միջև Սիրիայի ինքնիշխանության հարգման և պահպանման հարցում ավելի շատ համակարգումների անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանային բոլոր հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով ու բանակցային գործընթացների համատեղ ջանքերով:

Հատկանշական է որ հուլիսի 20-ին Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները Թեհրանում կայացած համատեղ ասուլիսում ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ազգային ինքնիշխանության հարգման անհրաժեշտությունը:

 

Մտահոգությունը հայտնելով Թուրքիայի  զինուժի  Սիրիա մուտք գործելու կապակցությամբ՝ Ամիր Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովին մասնակցած երկրների ղեկավարների կողմից ընդգծված  խորհուրդները Թուրքիայի իշխանությունների կողմից հաշվի կառնվեն։

–Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք սա գնահատում։


«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից: Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ: Միայն խոսքերը բավարար չեն»,- ասել է նա: Թուրքիայի կողմից նման ագրեսիվ քայլերն ու անհիմն պահանջներ ներկայացնելը և Իրանի ու Հայաստանի դեմ վերցրած քայլերն անկասկած վկայում են, որ այդ երկրի նախագահ Էրդողանը ոչ մի կերպ պատրաստ չէ հարգել իր հարևան երկրների հետ ձերք բերված ցանկացած պայմանավորվածություն և դեր երկար ժամանակ շարունակելու է իր առավելապաշտական ու ծայրահեղական ասպատակությունները Մերձավոր Արևելքի ու Կովկասյան տարածաշրջաններում։ Հետևաբար Հայաստանի և Իրանի իշխանությունները այսուհետ առավել զգոնությամբ ու սերտ համագործակցությամբ պետք է փորձեն տարբեր ոլորտներում ինչպես անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, բնապահպանական, սահմանային անվտանգության և Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի իրականացման աշխատանքներում ընդլայնել ու խորացնել փոխգործակցությունը և օգտագործելով իրենց բոլոր ազդեցությունն ու ներուժը այդ համագործակցություններն ընդլայնելու և տարածելու տարածաշրջանի բոլոր բարեկամ երկրների ուղղությամբ, այդ թվում Սիրիայում և Իրաքում խաղաղության և  կայունությանն ուղղված համատեղ ջանքերով։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: