Թագավորական գործիքին տիրապետող հայ երաժիշտները
-Մի գործիք կա,-ասում է Ռուբեն Մաթևոսյանը,- չգիտեմ՝ գործիքների թագավորն է, թե թագուհին, բայց որ հնչյուններ ստեղծող հիմնասյուներից է, դա հաստատ։
-Դե իզուր չէ, որ անգլերեն անունը Royal է՝ թագավորական,- շարունակում է Մարտին Վարդազարյանը։
-Մենք կխոսենք դաշնակահարների մասին, բայց արի սկսենք դաշնամուրից,- առաջարկում է Ռուբեն Մաթևոսյանը։
Մյուս բոլոր գործիքներին տիրապետող մասնագետներն անպայման տիրապետում են նաև դաշնամուրին, սովորում այն, անկախ նրանից՝ պրոֆեսիոնալ դաշնակահար կդառնա՞ն, թե՞ ոչ։
Դաշնամուրի ձայնածավալը մեծ է, կարելի է նվագել տասը ձայնով։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ազնվական գործիքի, դրան տիրապետող հայ երաժիշտների ու հնչյունների մասին։
Աղբյուր՝ armradio.am