ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան ստացավ ուկրաինական «կարկանդակի» առաջին կտորը

Ռուսաստանն ու Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանագրեր են ստորագրել Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ, տեղեկացնում են զլմ-ները։

Կողմերը պայմանագրերը ստորագրել են առանձին. նախ Թուրքիայի հետ համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ հետո նույն փաստաթուղթը ստորագրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Արարողությանը ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ռուսաստանն ու Ուկրաինան ուղղակիորեն համաձայնագիր չեն կնքել, սակայն երկու երկրներն էլ համապատասխան հայելային համաձայնագրեր են ստորագրել ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ, հայտնում է BBC-ն։

Համաձայնագիրը ենթադրում է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակում, իսկ երթեւեկը վերահսկելու են թուրքական նավերը՝ ռուսական կողմին երաշխիքներով, որ այդ նավերով զենք չի տեղափոխվելու։ Ռուսաստանը դրա դիմաց ստանում է պատժամիջոցների թուլացում ցորենի եւ այլ պարենի արտահանման հարցում եւ մի շարք այլ ոլորտներում։ Դրան հասնելու համար նախ պետք էր համաշխարհային պարենային ուռճացված ճգնաժամի բլեֆը՝ ՄԱԿ-ի կոռումպացված չինովնիկների ձայնակցությամբ։

Այսպիսով, Թուրքիան ՄԱԿ-ի ցուցանակի տակ իր շուրջ հանգուցում է համաշխարհային պարենային խնդրի կարգավորումն իր ռազմածովային վերահսկողությամբ։ Ռուսաստանի օգնությամբ Հարավային Կովկասում հաստատվելուց հետո Թուրքիան Մոսկվայի աջակցությամբ, որը համաձայն էր գործարքին միայն թուրքական միջնորդության պայմանով, «մտնում է» Ուկրաինա։

 

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: