ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի հետ սահմանները բաց պահելը Իրանի «կարմիր գիծն» է, և այդ հարցով Իրանը պատրաստ չէ որևէ տերության հետ գործարքի գնալ

Lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն ՇահմուրադյանԻրանի հոգևոր առաջնորդը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել է հայիրանական սահմանի կարևորությանըմասնավորապեսհայտարարելովոր «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

 

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները, հատկապես նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ 13-րդ կառավարությունը, մինչ այժմ բազմիցս հայտարարել են, որ ելնելով Իրանի ազգային անվտանգության պահպանման շահերից, աշխարհաքաղաքական նկատառումներով և ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական և էներգակիրների արտահանման նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները չեղարկելու նպատակով պատրաստ են ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության լավ և կառուցողական հարաբերություններ ու կապեր հաստատել բոլոր հարևան ու աշխարհի բարեկամ երկրների հետ։ Նկատի ունենալով ներկայում Եվրասիական, Կովկասյան և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմատենչ և էքսպանսիոնիստական ագրեսիվ ձգտումները, որոնք հերթականությամբ ուղղված են Ուկրաինայի, Հայաստանի և Սիրիայի դեմ, ինչի արդյունքում նաև ԱՄՆ-ը, Արևմուտքը և նրանց ռազմական դաշինքը հանդիսացող ՆԱՏՕ-ն ստեղծված առիթն օգտագործելով փորձում են տարբեր ձևերով միջամտել ու նոր ճակատ բացել Ռուսաստանի և Իրանի դեմ, այս բոլորը մտահոգության և խորը ռազմավարական խորհելու տեղիք է տալիս նախ Իրանի, ապա Հայաստանի և Եվրասիական ու Կովկասյան տարաշածրջանում ավելի թույլ դիրքերում գտնվող որոշ երկրների համար։

Անկասկած, պայմանավորված Իրանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքով և ՀԳՀԾ-ի կարգավորման շուրջ 4+1 խմբի հետ ընթացող բանակցություններով, որոնք ուղղված են Իրանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները չեղարկելու նպատակին, Իրանը փորձում է տարբեր ուղղություններով դուրս գալ տնտեսական ու երթուղային ճանապարհների մակուսացումից և կապ հաստատել թե տարածաշրջանի բոլոր հարևան երկրների, թե դեպի հյուսիս ԵԱՏՄ անդամ երկրների և Եվրոպայի հետ, ինչպես նաև դեպի արևելք իր առևտրատնտեսական ու երկաթուղային հաղորդակցություններն ընդլայնել Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Ուստի, ելնելով իր շահերից, Իրանը փորձում է մերձավոր տարածաշրջաններում պահպանելով կայունությունն ու անվտանգությունը, ստեղծված առիթն օգտագործել իր հարևանների հետ առևտրատնտեսական անվտանգ կապերը և հարաբերություններն ընդլայնելու համար։

 

Այստեղ կարևորվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի դերակատարությունը դեպի հյուսիս Իրանի առևտրատնտեսական ու ճանապարհային հաղորդակցությունները զարգացնելու համար, քանի որ մի կողմից Իրանը փորձում է անդամակցել ԵԱՏՄ-ին և մյուս կողմից իր ռազմավարական և տնտեսական հարաբերությունները Կասպիական ծովի ավազանում ընդլայնել նախ Ռուսաստանի, ապա Միջին Ասիայի տարածաշրջանի երկրների հետ, որտեղ ըստ երևույթին որպես մրցակից ուժ նաև հանդես է գալիս Թուրքիան՝ իր որոշակի նպատակներով։ Այս համատեքստում Թեհրանում կայացած Աստանայի ձևաչափի խորհրդաժողովի շրջանակներում Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունն իր բովանդակությամբ ու շեշտադրումներով պետք է եզակի բնութագրել ու գնահատել՝ որպես Իրանի հստակ մոտեցումն ու դիրքորոշումը ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլ նաև Մերձավոր Արևելքի զարգացումների, մասնավորաբար՝ Սիրիայի հետագա զարգացումների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Իրանում քաղաքական, պետական ու փորձագիտական լայն շրջանակներում խիստ բացասական վերաբերմունք կա Թուրքիայի նախագահ Էրդողանի կամ նրա պատվերները կատարող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կեղծ ու անհիմն և Հայաստանին միակողմանի զիջումների պարտավորեցնող պահանջի նկատմամբ, որը չի համընկնում Իրանի տարածաշրջանային բազմակողմանի շահերին։ Եվ Իրանում իշխանությունների ամենատարբեր օղակներում ու մակարդակներում բոլորը միանշանակ դեմ են նման դավադիր նախագծի իրականացման միտումներին տարածաշրջանում։ Իրանի գերագույն առաջնորդը նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշեց, որ  Հայաստանի հետ սահմանների բաց պահելը Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գիծն» է, և այդ հարցով Իրանը պատրաստ չէ որևէ տերության հետ գործարքի գնալ։

Օրերս Հայաստանում էին Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, որից հետո ՀՀ այցելեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը։ Այս այցերը ի՞նչ նպատակ ունեին, ի՞նչ քննարկումներ են ընթանում։

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումները, մասնավորապես, Իրանի հյուսիսային և արևմտյան շրջաններում Իսրայելի, Թուրքիայի և որոշ արաբական երկրների կողմից Իրանի դեմ ուղղված խիստ կասկածելի քայլերն ու տեղաշարժերը, բավականաչափ պայթյունավտանգ իրավիճակ են առաջացրել Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում։ Եվ ամեն վայրկյան հնարավոր է մի անխոհեմ կամ չկանխատեսված քայլի հետևանքով նոր պատերազմ հրահրվի ամբողջ տարածաշրջանում, որում խիստ բացասական և հրահրիչ դերակատարում ունեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Այս հանգամանքն իրոք անհանգստացնում է Իրանի իշխանություններին, որոնք նաև ներկայում հայտնվել են Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքական, ռազմական և ավելին՝ տնտեսական պատժամիջոցների սեղմող օղակում։ Հետևաբար, նման պայմաններում ԻԻՀ-ն փորձում է բոլոր լծակներով ու հնարավորություններով դուրս գալ ԱՄՆ-ի շրջապատման օղակից և իր հարաբերությունները բարելավել ու զարգացնել հարևան երկրների հետ։ Իսկ մյուս կողմից, ուկրաինական պատերազմի հարցով Ռուսաստան-ՀԱՊԿ դաշինքը և ԱՄՆ-ՆԱՏՕ միասնությունը փորձում են ռազմական առճակատումից բացի հիբրիդային, դիվանագիտական ու փափուկ պատերազմի դաշտում նոր դաշնակիցներ ու գործակիցներ շահելով՝ համալրել հակառակորդի դեմ ուղղված իրենց ճամբարի թիմի խաղացողներին։ Ստեղծված իրավիճակում Կովկասյան տարածաշրջանի մասով նույպես կարևորվում է Հայաստանի և Ադրբեջանի դերակատարությունը Իրանի համար, նախ փորձելով զարգացնել իր երթուղային և երկաթուղային ճանապարհները դեպի ԵՄ, ԵԱՏՄ, Ռուսաստան, և Կասպիական ծովի ավազանում նավագնացության առևտրական ուղիները դեպի Միջին Ասիայի երկրներ։ Եվ նաև Իրանը ձգտում է թուրքմենական գազն իր տարածքով տարանցել դեպի Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան և ավելին, իրանական նավթը և հետագայում նույնիսկ գազը հյուսիսային (Հայաստան) և արևմտյան (Թուրքիա) ճանապարհներով հանել դեպի Եվրոպայի սպառողական այժմ խիստ պահանջված շուկաները։ Նման պայմաններում, երբ օրեցօր սաստկանում է տնտեսական, ճանապարհային և աշխարհաքաղաքական մրցակցությունը Մերձավոր Արևելքի, Եվրասիայի և Կովկասյան տարածաշրջաններում, որտեղ կան փոքր, բայց ազդեցիկ երկրներ, ինչպես Հայաստանը և Վրաստանը, բնական է, որ այս երկրները հայտնվեն տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի ու տերությունների ուշադրության կենտրոնում։ Եվ նրանցից յուրաքանչյուրը կփորձի իր շահերից ելնելով փոքր երկրներին ներառել իր հետագա ռազմավարական հավասարումների և դաշինքների շրջանակում։

Անկասկած, ներկայում Իրանին հետաքրքրում է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որպես Իրանը Վրաստանին և այնտեղից էլ դեպի Սև Ծով ու եվրոպական երկրների նավահանգիստները կապող երթուղային տարածք։ Իսկ ավելին՝ հետաքրքրում է Հայաստանի առաջնորդող դիրքը և դերակատարությունը ԵԱՏՄ-ում՝ որպես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր, որը լավ հարաբերություններ ու կապեր ունի ռուսական տնտեսական գոտում հայտնված երկրների շուկայում, իր ներգործոն ազդեցությամբ։ Վստահաբար Իրանին նաև խիստ հետաքրքրում է Հայաստանի, ինչու չէ նաև Ադրբեջանի հետ իր բաց սահմանների պահպանումը, և Իրանը փորձում է այս երկու հարևան երկրների հետ հավասարակշռված հարաբերությունները պահպանելով ու զարգացնելով՝ զարկ տալ նաև իր տնտեսական հարաներությունների ընդլայնմանը հյուսիսային և Եվրասիական երկրների և ԵՄ հետ։ Անկասկած է, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի նախ Երևան կատարած ու դրանից մեկ շաբաթ հետո Բաքու կատարած այցերի ու երկու երկրների պետական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների շրջանակներում քննարկվել են երկկողմ, բազմակողմ տնտեսա-առևտրային գործակցությունների ընդլայնման, անվտանգային, սահմանային, ճանապարհների ապաշրջափակման և, իհարկե, քաղաքական լուրջ հարցերի լայն օրակարգ։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: