ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան շարունակում է խախտել Իրաքի ինքնիշխանությունը

Թուրքիան հերթական անգամ հարձակվել է Իրաքի հյուսիսային շրջանների վրա՝ խախտելով այդ երկրի ինքնիշխանությունը։

Չորեքշաբթի օրը Թուրքիայի  բանակը հրետանային հարձակում է իրականացրել Իրաքի Քուրդստանի Դոհուկ նահանգի Զախո հանգստավայրում գտնվող զբոսաշրջային կենտրոնի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 կին և երեխա։ Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական կառավարությունը նման գործողություններ է ձեռնարկում Իրաքի և այս երկրի Քուրդիստանի տարածքի դեմ։Իրաքյան որոշ լրատվական կայքերի և ալիքների,այդ թվում Sabereen News-ի  փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը վերջին 7 ամսում 281 հարձակում է իրականացրել Իրաքի Դոհուկ, Էրբիլ, Սուլեյմանիա և Մոսուլ նահանգների վրա։ Ինչպես նախկինում, թուրքական իշխանություններն են  բազմիցս հավակնել՝ Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցության  (PKK) զինյալների ներկայությունն Անկարայի պատրվակն է Իրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակվելու համար։

Թուրքիայի հարձակումը և կանանց ու երեխաների սպանությունները պատճառ են դարձել, որ Իրաքի ժողովուրդն ու իշխանությունները միավորվեն և դատապարտեն Անկարայի գործողությունները: Այդ կապակցությամբ Իրաքի զայրացած քաղաքացիները հարձակվել են Նաջաֆում թուրքական վիզաների տրամադրման գրասենյակի վրա, փակել այն և իջեցրել թուրքական դրոշը, իսկ Նաջաֆի մեկ այլ տարածքում հրկիզել են Թուրքիայի դրոշը։ Բողոքարարները  Բաղդադում հավաքվել են Թուրքիայի դեսպանատան առջև  և երկրի դրոշը ցած քաշելուց և հրկիզելուց բացի, կարգախոսներ են վանկարկել և դատապարտել Իրաքի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի իրականացրած ռազմական հարձակումները և նրա օկոպացիոն ներկայությունն այդ երկրում։ Զայրացած  քաղաքացիների  կողմից փակվել են նաև Իրաքի Բասրա և Նասիրիա քաղաքներում գտնվող թուրքական վիզաների տրամադրման կենտրոնները։ Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը, դատապարտել են Թուրքիայի արարքը և հայտարարել, որ բողոք են ներկայացնելու Անվտանգության խորհրդին։

Մարդկային կորստից բացի, Իրաքի իշխանությունները Թուրքիայի այդ գործողությունները  համարում են Անկարայի կառավարության կողմից երկրի ինքնիշխանության խախտում, որը բազմիցս իրականացվում է։ Իրաքի պաշտոնյաները կարծում են, որ Անկարայի կառավարությունը չպետք է իր ներքին խնդիրներն ու մարտահրավերները բերի Իրաք և ոտնահարի այդ երկրի ինքնիշխանությունը։ Այս առնչությամբ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնը ասել է.«Եթե Թուրքիայի կառավարության և Աշխատավորական կուսակցության միջև խնդիր կա, ապա այդ խնդիրը չպետք է ներքաշվի Իրաքի տարածք»: Իրաքի նախարարների խորհուրդը նաև հայտարարել է, որ դեմ է այդ երկրի տարածքից (Իրաք) այլ երկրների նկատմամբ ագրեսիայի իրականացմանը, ինչպես նաև դեմ է, որ Իրաքը հաշվեհարդարի բեմ լինի և կտրականապես դեմ է ցանկացած ահաբեկչական կազմակերպության կամ զինված խմբավորման ներկայությանն իր  երկրում։

Ի տարբերություն նախորդ հարձակումների, Թուրքիան փաստորեն հերքում էր իրաքյան հողի դեմ նման հարձակումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Իրաքի Դոհուկ քաղաքում մենք որևէ հարձակում չենք իրականացրել խաղաղ բնակչության վրա։ Մենք հերքում ենք մեր դեմ ներկայացված մեղադրանքները և պատրաստ ենք համագործակցել Իրաքի իշխանությունների հետ»։

Նրա իրաքցի գործընկեր Ֆուադ Հոսեյնը հայտարարել է, որ Իրաքի ռազմական փորձագետներն ապացուցել են, որ հարձակումն իրականացրել է Թուրքիան։

Եվ վերջում նշենք, որ Իրաքում  ուժեղ կառավարության բացակայությունը, ինչպես նաև իրաքյան խմբավորումների միջև ստեղծված փակուղային իրավիճակի և քաղաքական իրարամերժության շարունակումը պատճառ են դարձել,որ այս երկրի դեմ Թուրքիայի  հարձակումները կրկնվեն: 

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: