ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն այս պահին Հայաստանի հետ տնտեսական փոխհարաբերությունները խորացնելու անհրաժեշտություն է տեսնում․Էմմա Բեգիջանյան

Թեհրանում իրանահայ գործարարների, ձեռնարկատերերի և Իրանի արդյունաբերական ոլորտում մեծ դերակատարություն ունեցող տնտեսվարողների մասնակցությամբ տեղի ունեցավ իրանահայ գործարար շրջանակի առաջին «Բիզնես ֆորում» համագումարը։

Այս առնչությամբ, իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց անգամ եթե համագումարի նպատակը Հայաստանին չի առնչվում, հաստատ այդ հարցը կքննարկվի, թե ինչպես կարելի է օգնել Հայաստանին, քանի որ իրանահայերի համար Հայաստանը միշտ էլ կարևոր է եղել:

 

 

«Մենք կարող ենք ասել, որ այո, հենց հայ-իրանական փոխհարաբերությունների համատեքստում է տեղի ունեցել այդ համագումարը: Մյուս կողմից վերջին շրջանում Իրան-Հայաստան հարաբերություններում ակտիվություն է նկատվում, որովհետև Իրանը ելնելով իր ազգային շահերից, դրա անհրաժեշտությունը տեսնում է և կարող է Հայաստանի հետ տնտեսական փոխհարաբերությունների զարգացումներում ակտիվություն ցուցաբերել:

Պատերազմից հետո անգամ կային իրանահայ գործարարներ, որոնք պատրաստ էին Ադրբեջանի հետ սահմանին պատ կառուցել, ինչպես Թուրքիան կառուցել է Սիրիայի դեմ, Հունաստանը կառուցում է Թուրքիայի դեմ, Թուրքիան կառուցել է Իրանի սահմաններին: Իրենք պատրաստ էին դա անել, որ ադրբեջանցիները չկարողանան ազատ ելումուտ անել Հայաստանի տարածք»,-ասաց Բեգիջանյանը:

Դրանից բացի, իրանագետը հիշեցրեց, որ այս օրերին Աստանայի գործընթացի ձևաչափով Իրանում տեղի է ունենում երկրորդ գագաթնաժողովը՝ Պուտին-Ռայիսի-Էրդողան. «Նախորդ հանդիպմանը տեսանելի էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան ավելի շուտ էին իրար հետ լեզու գտնում, քան Ռուսաստանն ու Իրանը: Բայց այս անգամ ավելի շատ ձեռնունայն կգնա հենց Էրդողանը:  Այստեղ նաև լինելու է առանձին Ռայիսի-Պուտին հանդիպում, երկկողմ տնտեսական փոխհարաբերություններին վերաբերող բանակցություններ են ընթանալու: Նաև խոսվելու է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ գոտի ստեղծելու հարցի մասին: Եթե Իրան-ԵԱՏՄ հարցը լուվի, ապա շատ ավելի մեծ կլինի Հայաստան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը, որովհետև նրանք մտադիր էին այդ ազատ տնտեսական գոտում արտադրություն դնել: խոսքը Մեղրիի մասին է: Իրանի համար ԵԱՏՄ-ի միակ սահմանակից երկիրը Հայաստանն է:

Ես չեմ բացառում, որ այնտեղ Հարավային Կովկասում առկա խնդիրներն էլ արծարծվեն՝ հաշվի առնելով, որ 3+3 ձևաչափը հենց այդպես է կառուցված»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի մակարդակի վրա են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները և ապրանքաշրջանառությունը, Բեգիջանյանը պատասխանեց. «Օգտագործվում է ներուժի խիստ սահմանափակ տոկոսը: Մենք միշտ իրար շատ լավ հաճոյախոսություններ ենք անում, նշում, որ երկու տարբեր քաղաքակրթությունների, երկու տարբեր կրոնների ջերմ հարաբերությունների օրինակ ենք, բայց սայլը տեղից չի շարժվել: Մինչդեռ իսկական օրինակը Ադրբեջանն ու Իսրայելն են, որոնք երկու տարբեր քաղաքակրթություններ են, երկու տարբեր կրոններ են, բայց Իսրայելն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է ի նպաստ Ադրբեջանի՝ քարոզչությամբ, իր լոբբիստական խմբերով և այլն: Բայց ոչ Իրանն է նման բան արել, ոչ էլ մենք»:

 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: