ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻԻՀ գերագույն առաջնորդ. Սիրիայի վրա ռազմական հարձակումը բխում է ահաբեկիչների շահերից և վնասում տարածաշրջանի երկրներին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

«Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակումը անշուշտ կվնասի Թուրքիային, Սիրիային և ողջ տարածաշրջանին և օգուտ կբերի ահաբեկիչներին»,- ասել է նա։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, կարևորելով  երկու երկրների միջև համագործակցության, հատկապես առևտրային համագործակցության ծավալների ավելացումն ասել է.«Սիոնիստական ռեժիմը իսլամական երկրների միջև առաջացած տարաձայնության գլխավոր պատճառներից է: ԱՄՆ-ն և օկուպանտ ռեժիմը չեն կարող կասեցնել պաղեստինցիների խորքային շարժումը»։

Նշելով, որ  իսլամական ումմայի վեհությունն ու արժանապատվությունը պայմանավորված են ճաշակի տարբերությունների հաղթահարմամբ և պառակտիչ քաղաքականության դիմաց զգոնությամբ, մեծարգո առաջնորդն ասել է.«Տարածաշրջանում տարաձայնությունների ու թշնամանքի պատճառներից մեկը  Սիոնիստական օկուպանտ ռեժիմն է, որին աջակցում է  ԱՄՆ-ը»:

Պաղեստինը համարելով Իսլամական աշխարհի գերխնդիրը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Չնայած Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ որոշ կառավարությունների բարեհաճությանը, ժողովուրդները խորապես դեմ են այդ օկուպանտ  ռեժիմին»։

Ընդգծելով, որ չի կարելի հույս դնել ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի վրա, գերապատիվ առաջնորդն ասել է. «Այսօր ոչ Սիոնիստական ​​ռեժիմը, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ մյուսները չեն կարող կասեցնել պաղեստինցիների խորքային շարժումը, և վերջում ամեն ինչ Պաղեստինի  ժողովրդի օգտին կլինի»:

Թուրքիայի նախագահն Իրանի համագործակցությունն է խնդրել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Մեծարգո առաջնորդն ի պատասխան  Թուրքիայի նախագահի խնդրանքի, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, կհամագործակցի Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում»։

Ընդգծելով, որ Իրանը Թուրքիայի եւ նրա սահմանների անվտանգությունն իր սեփական անվտանգությունն է համարում, այաթոլլա Խամենեին Էրդողանին ասել է. «Թուրքիան պետք է Սիրիայի անվտանգությունն իր անվտանգությունը համարի»: 

Նշելով, որ Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական փոխանակումների ու համագործակցության ծավալն ու որակը զիջում են առկա հնարավորություններին, այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի երկու երկրների նախագահների բանակցությունների շրջանակում։

Անհրաժեշտություն համարելով տարածաշրջանային բոլոր հարցերում Իրանի և Թուրքիայի համագործակցության ընդլայնումը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է Թուրքիայի կառավարությանը ներքին հարցերում և  օտարերկրյա  միջամտություններից»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: