ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անդրե Աղասի. Նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստ

Անդրե Աղասին համաշխարհային պատմության ամենաակնառու թենիսիստներից մեկն է։ Ծնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին Լաս Վեգասում` հայկական ընտանիքում։ Նա եղել է վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստը։ Աղասին հայկական, իրանական և ֆրանսիական ծագում ունի։

14 տարեկանում Անդրե Աղասին նվաճեց իր առաջին ազգային տիտղոսը` դառնալով պատանիների խմբում ԱՄՆ չեմպիոն։ Սակայն հայրը երբեք չէր դադարում որդուց պահանջել ավելին։ Ի դեպ, «Անկեղծ» ինքնակենսագրական գրքի առանցքային թեմաներից մեկը` Աղասիի և նրա հոր մշտական կոնֆլիկտն է։ Թենիսիստի հայրը բռնցքամարտիկ էր և որդու ծնվելու պահից երազում էր նրա հաջողակ մարզական կարիերայի մասին։ Տղայի համար ընտրելով մեծ թենիսի ճանապարհը` նա վերջինիս ստիպում էր 3 տարեկանից մարզումներին օրական չորս ժամ հատկացնել։

 

16 տարեկանում պատանուն ներառեցին պրոֆեսիոնալ թենիսիստների ցանկում։ Իսկ արդեն 18 տարեկանում Աղասին դարձավ աշխարհի երրորդ ռակետն ու ուժեղագույն խաղացողներից մեկը։ Հետագա կարիերայի ընթացքում հաղթեց 60 անհատական մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ։

 

Մարզական հաջողություններից զատ՝ Աղասին հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter–ի իր էջում բազմիցս օգնել է Հայաստանին աջակցություն ցուցաբերող բարեգործական կազմակերպություններին, մասնակցել` Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելուն ուղղված ամբողջ աշխարհի հայերի կազմակերպած ֆլեշմոբերին։

 

Նյութի հեղինակ՝ Սեդա Բարսամյան

armpublic.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: