ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-թուրքական արձանագրություններ տապալող և Վարդավառ շնորհավորող Էրդողանները

Հայկական հանրությանը ներկայումս անհրաժեշտ են ոչ թե դրական կամ բացասական սպասումներ, այլ թերևս հանգամանալից և բազմաոլորտ քննարկումներ՝ երկու առանցքային պատճառով:


Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը հանրային դիտարկումներում հասկանալիորեն արժանացել է մեծ ուշադրության, գործնականում լինելով հայ-թուրքական կարգավորման գործընթացում դրական որոշակի առաջըւնթացի քաղաքական ծանրակշիռ վկայություն պարունակող քայլ: Այդուհանդերձ, պետք է թերևս նկատել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն ունեցել է շատ ավելի սերտ և խոսուն դրվագներ, մասնավորապես ֆուտբոլային դիվանագիտության փուլում, ինչը սակայն մոտ մեկամյա գործընթացից հետո հայտնվեց խորը փակուղում՝ գզրոցում, որտեղ փոշոտվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Իհարկե սա ամենևին համեմատության փորձ չէ, որովհետև էապես տարբեր են թե ռեգիոնալ, թե առավել ևս աշխարհաքաղաքական իրավիճակները: Ավելին, ներկայումս Էրդողանը քայլ անող է, այն պարագայում, երբ հենց Էրդողանն էր տասնամյակ առաջ սառեցնում «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Ընդ որում, դա թերևս տեղի էր ունենում այն մտայնությամբ, որ հայ-թուրքական հարաբերության հարցը Թուրքիան դեռևս կունենա առավել բարձր գնով աշխարհաքաղաքական ասպարեզում իրացնելու հնարավորություն: Մեծ հաշվով, Էրդողանի այդ հաշվարկը թերևս արդարացել է, առավելապես ռուս-ամերիկյան դիմակայության շնորհիվ, որը սկսեց խորացման ինտենսիվ ռեժիմը 2011-12 թվականներից՝ ՌԴ նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձից հետո: Էրդողանի համար, որը Թուրքիայում այդ շրջանում մտնում էր իշխանությունն իր բուռը հավաքելու եզրափակիչ փուլ, թերևս տեսանելի էր, որ Պուտինի վերադարձը նշանակելու է այսպես ասած սառը պատերազմյան տրամաբանության վերադարձ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության համատեքստում: Իսկ Անկարայի համար դա գործնականում քաղաքական դրախտ չէ, սակայն թերևս ամենահարմարավետ իրավիճակն է, որից Թուրքիան զգալիորեն զրկվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Ռուսաստանը աչքի էր ընկնում Արևմուտքի հետ գործընկերության վարքագծով: Այդ իրադրությունը էապես նվազեցնում էր Թուրքիայի աշխարհաքաղաքական իմաստը, ինչը ամենևին այդպես չէ այսօր:

Ավելին, Թոււրքիայի նախագահ Էրդողանն ինքը թերևս չուներ իր այն մասշտաբի խաղի ներքին հնարավորություն, որը վարեց վերջին տասնամյակում՝ ավելի ու ավելի հավակնոտ և ագրեսիվ: Նրա համար այդ խաղի հիմքը ոչ թե ներքին ուժն էր, կամ ավելի շուտ՝ ոչ այնքան ներքին ուժը, որքան հենց ամերիկա-ռուսական սաստկացող դիմակայությունը, երբ Անկարան ավելի ու ավելի պահանջված էր դառնում թե Ռուսաստանի, թե ԱՄՆ համար: Դրա վկայությունն է այն, որ չնայած ամերիկա-թուրքական հարաբերության լարվածության սուր շրջափուլերին, Վաշինգտոնն այդուհանդերձ չգնաց Անկարայի հանդեպ այսպես ասած անդառնալի որոշումների, հասկանալով, որ դա կնշանակեր Թոււրքիան ամբողջությամբ մղել Ռուսաստանի գիրկը: Իսկ այսպես, Ռուսաստանն ինքն է ստիպված գրկախառնության առիթներ փնտրում և անգամ հասնում դրանց որոշակի զիջումների գնով, թե Կովկասում, թե իր համար այլ կարևոր և նշանակալի գոտիներում:

 

Հայկական հանրությանը ներկայումս անհրաժեշտ են ոչ թե դրական կամ բացասական սպասումներ, այլ թերևս հանգամանալից և բազմաոլորտ քննարկումներ՝ երկու առանցքային պատճառով: Նախ, հայ-թուրքական հարաբերության հարցը հայկական պետականության թերևս անկյունաքարային հարցն է, այդպես է եղել գործնականում միշտ՝ բայց նաև այդ առումով էապես թերագնահատված ու անտեսված, և այդպես է ներկայումս: Ու հենց այդ պատճառով է նաև, որ գոնե ներկայիս բախտորոշ շրջափուլում չկա այդ հարցը նախկինի պես անտեսելու «շռայլության» հնարավորություն, կամ զգայական-մանիպուլյատիվ մեթոդներով շահարկելու իրավունք: Եվ մյուսը՝ հայ-թուրքական կարգավորումը ինչպես հնարավորություն բերող հեռանկար է, այդպես էլ ռիսկեր ու վտանգներ առաջ բերող, ինչպես գործնականում ցանկացած այդօրինակ մեծ ու բարդ աշխարհաքաղաքական խնդիր:

Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական մտքի մոբիլիզացիա, հնարավորության և ռիսկերի հարաբերակցությունը առավելագույնս հնարավորության օգտին փոխելու համար:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: