ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ իրանահայ գործարարների ու ձեռնարկատերերի մեծ բիզինեսֆորում համագումարը

Hayazd.com - Թվականիս հուլիսի 14-ին, <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի վարչության նախաձեռնությամբ Թեհրանի <<Էսպինաս>> միջազգային շքեղ հյուրանոցի <<Ափադանա>> սրահում, որոշ թվով հրավիրյալ իրանահայ գործարարների, ձեռնարկատերերի և Իրանի արդյունաբերական ոլորտում մեծ դերակատարություն ունեցող տնտեսվարողների մասնակցությամբ տեղի ունեցավ իրանահայ գործարար շրջանակի առաջին <<Բիզինեսֆորում>> համագումարը։

Խորհրդաժողովի բացումը կատարվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմներգով և <<ՀՄՀՖ>>-ի հիմնով և բացման խոսքով հանդես եկավ Սոնա Աղազարյանը։

 

 

 

Այնուհետև համաժողովի պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ <<ՀՄՀՖ>>-ի և <<ՍՄԲԿ>>-ի հիմնադիր տնօրեն և վարչության նախագահ Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը։  

 

 

Վարչության անունից բարի գալուստ հայտնելով հյուրերին Ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը մանրամասն բացատրություն հաղորդեց  իրանահայ բիզինեսֆորումի ստեղծման և ձևավորման հեռանկարային գաղափարի և  առաջիկա անելիքների ու  նպատակների  մասին։ Ապա, նա մանրակրկիտ բացատրություն փոխանցեց բիզինեսֆորումի վարչակառավարման կառույցի դրվածքի ու  տնօրինության կառուծվածքի, բիզինես ֆորումի գործունեության տարբեր ոլորտների, տնտեսական ու գործարարական աշխատանքների բաժանման, ֆինանսական ներդրումների և շրջանառության և վարկային ու բանկային, դրամաշնորհի, ֆինանսական աղբյուրների և կազմակերպչական համակարգի ձևավորման ու կառավարման մասին։

 

 

Համաժողովի հաջորդ բաժնում առիթ տրվեց հյուրերին, նախ ներկայացնել իրենց զբաղեցրած մասնագիտական և գործարարական ոլորտը, ապա տեսակետ հայտնել բիզինես ֆորումի ստեղծման մասին, իսկ այդ ընթացքում նաև ներկայացնել առաջարկներ կառույցի կառավարման ու ձևավորման, ինչու չե նաև հետագա աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկումներ ծավալվեցին նաև իրանահայության բիզինես միջավայրի զարգացման, <<Բիզինեսֆորում>>-ի շուրջ իրանահայ գործարարների ավելի լայն շրջանակի համախմբման, և իրանահայ գործարարների, ձեռնարկատերերի և տնտեսվարողների դերակատարության ակտիվացմանն ուղված ջանքերի՝ իրանական տնտեսության զարգացման և միջազգային շուկաներում իրանական արտադրանքների արտահանման և իրանահայ արդյունաբերական ընկերությունների և ձեռնարկությունների և IT ոլորտի ու այլ բիզինես ծառայությունների  ներկայությունը իրանական, միջազգային և Հայաստանի տնտեսական դաշտում։

 

 

 

Համագումարի հաջորդ բաժնում մտքերի փոխանակումից հետո, <<ՀՄՀՖ>>-ին կից <<Հայայզդ>> լրատվական կայքի գլխավոր խմբագիր և պատասխանատու իրանահայ քաղաքական մեկնաբան և լրագրող Սահակ Շահմուրադյանը <<Բիզինեսֆորում>>-ի դիվանի և <<ՀՄՀՖ>>-ի վարչության անունից մեկ անգամ ևս բարի ողջույն հայտնելով հարգելի հյուրերին, անդրադառնալով իրանահայության պատմության ընթացքում հայ գործարարների, արհեստավորների, արվեստագետների ու առևտրական խավի անհերքելի, ազդեցիկ ու մշտական ներկայությանը և դերակատարությանը մեր երկիր՝ Իրանի տնտեսական ու արդյունաբերական զարգացման գործընթացում, հատուկ կարևորությամբ նշեց․<<Սա թերևս իրանահայության պատմության ընթացքում, ի դեմս իրանահայ նշանավոր  գործարար, Իրանի և միջազգային մասշտաբով հայտնի նավթաքիմիական արդյունաբերության  ասպարեզում արդյունաբերող-գործարանատեր և բավականին հաջողակ բիզինեսմեն և ազգային բարերար Պրն․ Հենրիկ Տեր Ղուկասյանի նախաձեռնությունն է, որ այս թվով հայ բիզինեսմեններ ու գործարարներ ի մի են եկել քննարկելու և ստեղծելու իրանահայ առաջին բիզինեսֆորումը, որի նպատակն է խթանել Իրանի արդյունաբերական, ֆինանսական և ծառայողական տարբեր ոլորտների զարգացմանը և տնտեսական աճին, օգնել իրանական պետությանը ԱՄՆ-ի ու որոշ արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ սահմանված դաժան պատժամիջոցները չեղարկելու գործին, սատարել իրանահյության արտադրողներին ու արտահանողներին ավելի մրցունակ պայմաններում ներկայանալ իրանական և միջազգային ինչու չե նաև Հայատանի և այլ հարևան երկրների բիզինես շուկաներում, քաջալերել ու աջակցել իրանահայ երիտասարդ գործարարներին ու տարբեր ոլորտի մասնագետներին աշխատանքային շուկայում գտնել իրենց ուրույն տեղը, զբաղվել իրանահայ համայնքի տնտեսական բարգավաճմանն ուղղված նախաձեռնությունների ստեղծման աշխատանքներով, աջակցել իրանահայ  տնտեսապես խոցելի խավին, ստեղծել աշխատատեղեր ու երիտասարդներին  ներգրավել տարբեր ոլորտներում մասնագիտական    զբաղվածությամբ պատրաստել նոր կադրեր և զարկ տալ Իրան Հայաստան բարեկամական հարաբերություններին>>։

Այնուհետև խորհրդաժողովին մասնակիցների թեկնածության ներկայացմամբ և բաց քվեարկությամբ ժողովի դիվանի կողմից կայացավ Բիզինեսֆորումի ժամանակավոր դիվանի ընտրություն։ Բիզինեսֆորումի ժամանակավոր դիվանը հաջորդ նիստերի ընթացքում կզբաղվի տարբեր ոլորտների փորձագիտական հանձնաժողովների ձևավորման և ֆորումի վարչական աշխատանքներով։  

Համաժողովի ավարտին Էսպինաս միջազգային հյուրանոցի <<Կասպիան>> դահլիճում  տեղի ունեցավ ճոխ ընթրիք և ընդունելություն։

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: