ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76-59 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով: Նա 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 76-97 հաշվով պարտվել էր Անդորրայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 84-72 հաշվով հաղթել էր Մոլդովային:

Այսպիսով, Հայաստանի թիմը, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողն Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն էլ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 53-62 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ:

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: