ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես կարող են թշնամիներն օգտակար լինել

Սիրում եմ ձեզ իմ թշնամիներ այն բանի համար, որ օգնեցիք ինքս ինձ գտնել ու կայանալ, դժվարությունների առջև չխոնարվել ու մարդկանց շատ ավելի լավ ճանաչել:

Թշնամիներ, ինչպես նաև ոչ բարին կամեցողներ ունենալն այս կյանքում այդքան էլ հազվադեպ երևույթ չէ, հատկապես այն դեպքում, երբ որևէ հաջողության ես հասել: Գործընկերները, բարեկամները նույնիսկ ընկերները կարող են նախանձի և ատելության կողմն անցնել՝ ամեն կերպ ցանկանալով (երբեն նույնիսկ չգիտակցելով), որ ձեզ մոտ ոչինչ չստացվի: Ձեզ մի ցածրացրեք և մի հասեք վիճաբանությունների ու վրեժխնդրության մակարդակին, հակառակ դեպքում դուք էլ կնմանվեք նրանց: Հատկապես, որ թշնամին դիմացինին վնաս հասցնելով առաջին հերթին ինքն իրեն է վնասում: Կարդացեք այս շատ իմաստուն առակը: Առակ թշնամիների մասին Մի պետություն կար, որտեղ այնքան շատ էին հավատում նախախնամությանը, որ սովորության համաձայն մահվանը դատապարտվածին մինչ մահապատժի ենթարկելը հնարավորություն էր տրվում մասնակցել ճակատագրի վիճակահանությանը: Պարկում կային միայն երկու թուղթ «կյանք» և «մահ» գրությամբ: Երբ դատապարտյալը քաշում էր առաջին թերթիկը նրան ողորմում էին ու բաց թողնում, իսկ երբ քաշում էր երկրորդը, ապա մահապատիժն անմիջապես իրականացվում էր: Այդպիսով յուրաքանչյուր դատապարտյալ մինչև վերջին րոպեն փրկության հույս էր ունենում: Մի մարդ բացեց իր գործը, որը սկսեց ծաղկել ու հաջողություն բերել նրան: Ինչպես դա հաճախ է պատահում` հաջողության հետ մեկ տեղ նրա կյանքում հայտնվեցին նրա լավը չկամեցող շատ մարդիկ: Սկզբում նրանք զրպարտելով հասան այն բանին, որ այդ մարդուն ձերբակալեն, իսկ հետո մահվան դատապարտեն: Իմանալով, որ դատապարտյալը փրկվելու հնարավորություն ունի նրանք խաբեությամբ պարկի միջից գողացան «կյանք» գրությամբ թուղթը և այնտեղ գցեցին երկրորդ «մահ» գրությամբ թուղթը: Այդպիսով թշնամիներն այդ մարդուն փրկվելու ոչ մի հնարավորություն չթողեցին՝ որ թուղթն էլ նա քաշեր նրան մահվան դատավճիռ էր սպասվում: Այդ մարդն ուներ նաև ընկերներ, որոնք իմանալով թշնամիների արարքը բանտ ներթափանցեցին և դատապարտյալին պատմեցին ամեն ինչ՝ խորհուրդ տալով այդ մասին պատմել նաև դատավորներին, որպեսզի վերջիններս նախապես ստուգեն պարկի միջի թղթերը: Բայց, որքան էլ որ տարօրինակ էր, դատապարտյալն այդ լուրը լսելով ուրախացավ ու խնդրեց իր ընկերներին այդ մասին չասել ոչ մեկին ու հայտարարեց, որ դա կփրկի իրեն: Ընկերներին թվաց, թե նա մահվանից առաջ խելքը թռցրել է. բայց նրանք կատարեցին իրենց ընկերոջ ցանկությունը ու լռեցին: Հաջորդ առավոտ այդ մարդը քաշեց վիճակահանության թուղթը և նրան ազատություն տրվեց: Ինչպես թշնամիները, այնպես էլ ընկերները շատ զարմացան, թե նա ինչպես կարողացավ դուրս գալ այդ անելանելի վիճակից: Մարդը վարվեց հետևյալ կերպ՝ տոպրակի միջից հանելով թերթիկը առանց կարդալու նա անմիջապես կուլ տվեց այն: Դատավորներին ոչինչ չէր մնում, բացի ստուգելուց, թե որ գրությամբ թուղթն է մնացել պարկում: Տեսնելով, որ պարկում մնացել է «մահ» գրությամբ թերթիկը որոշեցին, որ դատապարտյալը պարկից հանել էր «կյանք»- ը: Հետևաբար մարդուն ազատ արձակեցին: Այսպիսով, այդ մարդու մահը կամեցողները ակամայից փրկեցին նրա կյանքը: Մի մոռացեք, որ թշնամիները վատ կյանքից չէ, որ ի հայտ են գալիս: Եթե դուք թշնամիներ ունեք ուրեմն դուք արժանի եք այն բանին, որ ձեզ նախանձեն: 

Նյութի աղբյուրը` YN.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: