ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այն մարդը, որ դիտմամբ լացացնում է մի ազգի, նրանից ամեն բան սպասելի է. Ո՞ւմն է պետք այսքան լացեր…

Հայ ազգն իր անկախությունը կորցնելուց ի վեր, ամբողջ 400 տարի լաց եղավ, որ քրիստոնյա մեծ պետությունները լսեին և իրենց անկախություն տային, առանց նկատի ունենալու այն, որ Քրիստոսն ասել է՝ «ով երկու անկախություն ունի՝ մեկը չունեցողին տա», և չի ասել՝ մեկ անկախություն ունեցողը այն նվիրի հայ ազգին:Խե՜ղճ մեծ պետություններ, ի՞նչ կարող էին անել:

Ու հայ ազգը, այս իմանալով հանդերձ, իր լացը ոչ միայն չէր մեղմում, այլև ձայնը ավելի էր բարձրացնում:Հարց: Կարո՞ղ ենք բնական համարել այն լացը, որ 400 տարի է տևում: Ո՞վ է տվել այդքան արտասուք մարդուն:Երեխան, երբ իր պահանջը լացով է ուզում անցկացնել, որոշ ժամանակ լալուց հետո, երբ տեսնում է, որ մայրը իր ուզածը չի տալիս, այնուհետև շարունակում է կեղծ լաց… աչքերին թուք քսելով:Այո, երբ լացն այսքան երկարում է, դառնում է միտումնավոր և արհեստական ձև է ընդունում:Ձայն կա՝ արտասուք չկա:-Ո՞վ արհեստականորեն լացուց հայ ազգին:-Իր բանաստեղծները:Գամառ-Քաթիպան իր լեզվով խոստովանում է այն: Նա ազգին ասում է՝ «Պզտիկ տղա, չեմ օրորի օրորանդ, որ դու լաս»…Ու ես վախենում եմ, որ նա ոչ միայն չի օրորում, որ լաց լինի երեխան, այլ տակից էլ կսմթում է խեղճ երեխային, որ ավելի ձայնը բարձրացնի…
Այն մարդը, որ դիտմամբ լացացնում է մի ազգի, նրանից ամեն բան սպասելի է:

 
 

«Ծիծեռնակի» հեղինակ Դոդոխյանը Դորպատի համալսարանում սովորում է: Փոխանակ ավարտելու և գալու իր հորն ուրախացնելու, ծիծեռնակին է ուղարկում և պատվիրում է ասել հորը, որ «լաց լինի իր անբնախտ որդու վրա»…Ո՞ւմն է պետք այսքան լացեր: Չէ՞ որ մեր ազգը ուրիշ լալու տեղ էլ ունի: Նա որպես հավատացյալ ժողովուրդ, լաց է լինում նաև Աստծո առաջ և արքայություն խնդրում: Ահա ձեզ մի «պզտիկ տղա», որ մի աչքով լալիս անկախություն է ուզում, մյուս աչքով՝ արքայություն:Եվ այս այն ժամանակ, երբ ոչ երկնքում Աստված կա, ոչ էլ Եվրոպայում քրիստոյնա պետություն։
Այստեղ խոսքս ուղղելով քեզ ասում եմ, ո՜վ Գամառ-Քաթիպա, լացող երեխային խաղալիք են տալիս և ոչ թե անկախություն: Ահավասիկ 1918 թվին մի այդպիսի խաղալիք անկախություն տվին հային:Նշանավորելու համար, իր չունեցած վառոդով թնդանոթ կրակեց օդում այդ «անկախ» կառավարությունը, պառլամենտ ստեղծեց, մինիստրներ, ծերակույտ, լորդերի պալատ:

Բայց այս բոլորը որովհետև կատարվում էր այն ժամանակվա միակ թատրոնի շենքում, շուտով վարագույրն իջավ, խաղը վերջացավ, ծերակույտականները կուլիս քաշվելով հանեցին իրենց կեղծ մորուքները և երիտասարդ դառնալով ճղեցին արտասահման:
Հետո՝ դու սրան մտիկ:Չնայած տրվածը մի խաղալիք անկախություն էր, բայց այնուամենայնիվ Պողոս փաշան և Ահարոնյանը իրար ձեռքից խլխլում էին, ցուցաբերելով մեր նախնի նախարարների անհաշտությունը:
Քե՛զ եմ հարցնում, ո՜վ մեծ բանաստեղծ, արժե՞ր այս բոլորի համար լացացնել քո «պզտիկ տղային»:Ո՛չ: Դու պիտի օրորեիր երեխային, որ քներ, մեծանար, մարդ դառնար և խելոք մի բան մտածեր:Լեռ Կամսար, 1963թ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: