ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թող չորանար այն արգանդը, որ այսպիսի «եղբայրներ» ծնեց․․. Երբ Խանջյանին Թիֆլիսում սպանեցին, Հայաստանի կառավարությունը իր ժողովրդի հետ նստած ճաշում էր.…

Պատմությունը երկու անգամ ցույց տվեց այս հիմարին, որ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից ֆեդերացիա կազմելը սխալ է ու անհնարին, բայց Խրուշչովը ներկայիս երրորդ անգամ կամենում է այդ երեք պետություններից մի ֆեդերացիա կազմել, որ․․․ իրար ուտեն։

«Պատմությունը երկու անգամ ցույց տվեց այս հիմարին, որ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից ֆեդերացիա կազմելը սխալ է ու անհնարին, բայց Խրուշչովը ներկայիս երրորդ անգամ կամենում է այդ երեք պետություններից մի ֆեդերացիա կազմել, որ․․․ իրար ուտեն։Առաջին ֆեդերացիան տեղի ունեցավ դաշնակների ժամանակ։ Ամբողջ Հայաստանի հողը կտրտեցին տվին թուրքին, Հայաստանին թողին մի ոտի վրա կանգնած։Երկրորդ ֆեդերացիան կազմեցին բոլշևիկների ժամանակ։ Ողջ պետական բյուջեն Վրաստանն ու Ադրբեջանը բաժանեցին իրար մեջ, իսկ Հայաստանի գրպանը չամիչ լեցրին, որ ուտելեն գա իր երկիրը։
Եվ առանց ծպտուն հանելու եկավ։ Նա ինքն էլ գիտեր, որ իրեն ոչ ոք լուրջ պետության տեղ չի դնում։

Թութ թափ տալիս կանչում են, որ մեզարի մի ճոթը բռնի, վերջում թութը լեցնում են իրենց սաբաթները, մի քանի խակերը թողնելով մեջը, տալիս են Հայաստանի շալակը ասելով․
-Տար երեխեքիդ՝ կուտեն․․․Մեր երկիրը որովհետև քարքարոտ է՝ չեն բաժանում իրար մեջ, սպասում են, որ հայերն իրենց ձեռքով քարերը ջոկեն, փափկացնեն, նոր գրավեն։
Բագիրովի դատավարությունը այդ ցույց չտվե՞ց։ Ա՜խ, այդ Վրաստանը․․․

Վրաստանը, եթե ինձ ընկույզ տա, ես կասեմ՝ կոտրի նոր տուր, որովհետև հաստատ գիտեմ, որ մեջը փուչ է։
Նրա Հայաստանին պարզած ամեն ձկան մեջ մի օձ կա պարզված։
Խանջյանին կանչեցին Թիֆլիս, սպանեցին, Մյասնիկյանին օդ հանեցին ու այնտեղից բաց թողին ամբողջովին բոցավառ։Զորն ասեմ ու զորը խոստովանեմ, քանզի անթիվ են Հայաստանին նրա պատճառած չարիքները։ Այս բոլորով մեկտեղ այս երեք պետությունները, երբ պաշտոնապես են խոսում իրար հետ՝ մեղր է, որ ծորում է նրանց շրթունքներից։Հայաստան, եղբայրակա՜ն Վրաստան, եղբայրակա՜ն Ադրբեջան։Թող չորանար այն արգանդը, որ այսպիսի «եղբայրներ» ծնեց․․․Երբ Խանջյանին Թիֆլիսում սպանեցին, Հայաստանի կառավարությունը իր ժողովրդի հետ նստած ճաշում էր։ Ժողովուրդը լուրն առնելուն պես՝ պատառաքաղը քաշած, ուզեց Թիֆլիսի վրա արշավել։ Բայց կառավարությունը ժողովրդի ոտը սեղանի տակից կոխեց, փեշը քաշեց, որ տեղը հանգիստ նստի, ասելով, որ դա ոչ թե սպանություն է, այլ ինքնասպանություն։

Վրաստանը, որ այդ ոճիրը կատարելուց հետո շվարել կանգնել էր ու չգիտեր ինչով արդարանա, լսելով Հայաստանի խոսքերը՝ կրկնեց ուրախացած․-Խանջյանն ինքնասպան է եղել։
Իսկ երբ դատական բժիշկները զննելով դիակը գտան, որ գնդակն արձակված է մեռածի գլխին ձախ կողմից, իսկ Խանջյանը ձախլիկ չէ՝ Վրաստանը Հայաստանի կառավարության երեսը նայեց, սպասելով, թե այդ դժվարությունի՞ց ինչպես կազատի իրեն։Եվ Հայաստանի այլասեր կառավարությունը Վրաստանին ամեն տեսակ պատասխանատվությունից ազատելու համար հայտարարեց, որ Խանջյանը աջ ձեռք չի ունեցել, երկու ձեռքն էլ ձախ է եղել
Ա՜խ, հայե՛ր, հայե՛ր։Դուք, որ ձեր պատմության ողջ ընթացքին աջ ձեռքով օտարին եք պաշտպանել, ձախով՝ ձեր սեփական ժողովրդին։ Կամ՝ դուք, որ աջ ձեռքով ինքներդ ձեզ հարվածեցիք, ձախով՝ թշնամուն։ Այն ատելությունը, որով հայ բոլշևիկները ատեցին հայ դաշնակներին, եթե իմ ձեռքը ընկներ, ես կոչնչացնեի ողջ թուրք ազգը։
Բայց ի՞նչ։Երբ բնաջնջումից ողջ մնացած հայերն իրար մեջ խոսում էին թուրքերի կատարած այդ անլուր ոճիրի մասին, բոլշևիկներն աչքերը խոժոռում էին նրանց վրա, ասելով․-Կամաց զրուցեք, թուրքերը լսեն՝ կվիրավորվեն։ Ու երբ այդ ոճիրի հեղինակներից մեկը՝ Ջեմալ փաշան սպանվեց Թիֆլիսում, բոլշևիկյան հայ կառավարությունը տասնյակ հազարավոր հայերի բանտարկեց, աքսորեց ու գնդակահարեց, որ թուրք կառավարությունը․․․ չվիրավորվի»։
Լեռ Կամսար, 1963թ․, անտիպ

 

Աղբյուր՝ yerevan-times.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: