ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմությունը խանդո՞ւմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսին

Երկուշաբթի պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Պաշտոնական հաղորդագրության զուսպ ձևակերպումներից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման պայմանավորվածությունները և դրանք կյանքի կոչելու ուղիները։ Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունները բավականին զգայուն թեմա են հանրության որոշ մասի համար, և դրա հետ կապված որևէ իրադարձություն անմիջապես դառնում է քննարկվող։ Այդուհանդերձ, թեմայի զգայունությունը չպետք է շփոթել այն շրջանակների արձագանքների հետ, որոնք հեռախոսազրույցի մեջ փնտրում են դավադրապաշտական տարրեր՝ հստակ ուղղորդված բովանդակությամբ:

Սակայն հարկ է հիշեցնել, որ ՀՀ և Թուրքիայի ղեկավարների շնորհավորանքները միմյանց աննախադեպ երևույթ չեն անկախ Հայաստանի պատմության մեջ: «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից հետո՝ դեռ 2009թ․, ՀՀ անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Դրան հաջորդած մի քանի տարիներին, մինչև 2013թ. ներառյալ, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխանակվել են շնորհավորանքներով: Եվ այժմ հակաիշխանական շրջանակները, առանց որևէ փաստարկման, շարունակաբար պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններում և շփումներում հայկական կողմը դավաճանում է Հայաստանի շահերին: Եթե հեռախոսազրույցը և շնորհավորանքները դավաճանություն են, նույնկերպ դավաճանություն է Սերժ Սարգսյանի՝ «ճոխ» բառապաշարով հագեցած շնորհավորական ուղերձը Թուրքիայի Հանրապետության տոնի առթիվ՝ 2012թ. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային՝ առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ փաթեթից առանձնացնել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի դրվագը և դրա վրա հյուսել սիրողական մակարդակի դավադրապաշտական տեսություն, խոսում է դա անողների ապաքաղաքական և ապապետական մտածողության մասին: Հակաիշխանական ուժերը հստակ մանիպուլացնում են հեռախոսազրույցի փաստը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, բացի շնորհավորանքների փոխանակման արձանագրումից, նշվում է, որ քննարկվել են հարաբերությունների կարգավորման ընթացքը, կարևորվել այդ ուղղությամբ արվող աշխատանքները։ Զրույցի այս կարևոր մասի դիտավորյալ անտեսումը և շնորհավորանքների շեշտադրումը ցույց է տալիս թեմայի շահարկման նպատակները։

Հակաիշխանական ուժերը քննադատության թիրախ են դարձրել հեռախոսազրույցը, քանի որ յուրատեսակ «խանդ» ունեն այդ գործընթացի հանդեպ՝ հաշվի առնելով, որ իրենց կառավարման շրջանում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերը այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրին, մի բան էլ՝ ավելի լարեցին։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանը ժամանակին փորձում էր ծուղակը գցել Էրդողանին, սակայն դրա դիմաց ստացավ պատմաբանների հանձնաժողով կազմավորելու առաջարկը, իսկ Սերժ Սարգսյանը փորձեց ֆուտբոլային դիվանագիտությամբ կտրել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից՝ կրկին ձախողելով ու վերադառնալով հայդատականությանը։

Թվում է՝ ներկա իշխանությունները դրսևորում են իրապես քաղաքական կամք՝ կարգավորելու այդ հարաբերությունները։ Եվ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը, որը, կարելի է ասել, աննախադեպ է այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում, խոսում է ասվածի օգտին։ Հենց սրանով պայմանավորված՝ հակաիշխանականները փորձում են տարբեր դավադրապաշտական տեսությունների միջոցով հանրությանը ներարկել հակաթուրքականության հերթական չափաբաժինը՝ հանրային լայն ճնշման միջոցով վիժեցնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձը ևս։ Նրանք լավ գիտակցում են, որ ղարաբաղյան կոնֆլիկտը, ինչպես նաև հակաթուրքականությունը շարունակաբար շահարկելն իրենց իշխանությունը վերարտադրելու, ներկայումս էլ՝ որպես ընդդիմություն, գոյատևելու երաշխիքն են։

Նման դիրքավորումը խոսում է պետական շահերը սեփական նեղ քաղաքական, խմբային շահերին ստորադասելու մասին։ Միջազգային անհանգիստ իրադրության և, մասնավորապես, Հարավային Կովկասի անկայուն ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում Հայաստանի համար հիմնական առաջնահերթություն է դիվանագիտական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը: Այս համատեքստում՝ արտաքին ճակատում ներքաղաքական տրամադրությունները պետք է մի կողմ դրվեն, և կազմավորվի միասնական ճակատ: Սա է պահանջում իրապես պետական մտածողությունը։ Մինչդեռ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը՝ բացի հայհոյախոսությունից կամ արևադարձային գոտիներում ամառային հանգիստը վայելելուց։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: