ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կբաժանվե՞ն երկրորդ անգամ

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Եվրոպական կառույցների որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վերադառնալով Հայաստան հայտարարեց, որ շարժումը կա, բայց առաջիկայում չի ունենա իր նախկին ինտենսիվությունը:

Միաժամանակ, արձագանքելով հեռացողների մասին հարցին հայտարարեց, թե՝ «ով գնում է, թող գնա, մենք էլ տեսնենք տակն ինչ է մնում»: Խորհրդարանական ընդդիմության ուժերը այլևս ջանք չեն գործադրում թաքցնելու, որ իրենց ներսում, իրենց միջև առկա են տարբեր պատկերացումներ, անհամաձայնություններ, տարբեր ծրագրեր և մոտեցումներ: Գործնականում, վերադասավորումների փուլ մտած այդ ուժերի համար թաքցնելը ոչ միայն չունի որևէ իմաստ, այլ մեծ հավանականությամբ տեղի ունեցողը և դրա հանրայնացումը ունի նաև ներքին խթանիչներ: Ներքին հարաբերությունների առումով առանցքայիններից մեկը, եթե ոչ հիմնարարը, Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ հարաբերության հեռանկարն է և ներընդդիմադիր վերադասավորումների փուլում երկու կողմերի հաշվարկներն ու ծրագրերը:

 

«Եվրոպան պոլիտբյուրո չէ», իր նախագահության տարիներին ասում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո հայաստանյան այն ժամանակի ընդդիմությունը երկրում ժողովրդավարության ոտնահարման հարցեր էր բարձրացնում եվրոպական կառույցների առաջ: Այսօր սակայն, Ռոբերտ Քոչարյանն ինքն է փաստացի անում նույնը: Թե՞ ոչ, և ՀՅԴ-ն Իշխան Սաղաթելյանին Եվրոպա գործուղել է առանց Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցման: Անկասկած է, որ գործուղման և հանդիպումների աշխատանքը կազմակերպել են Եվրոպայի ՀՅԴ կառույցները, որոնք անշուշտ բավականին ազդեցիկ են, ունեն շփումներ ու կապեր տարբեր շրջանակների հետ: Միևնույն ժամանակ, առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, Եվրոպայի հետ այդօրինակ շփումները որոշակի հակադրության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն նախագահական շրջանի գնահատականի հետ, այլ նաև հենց ներկայիս փուլի մոտեցումների, որոնցում նա նույնիսկ քննարկելի է դիտում ՌԴ հետ այսպես կոչված «միութենական պետության» հարցը: Իհարկե մի կողմ թողնենք,թե այդ հարցը որքանով է օրակարգային ներկայումս հենց նույն ՌԴ համար, որը էական խնդիրներ ունի ուկրաինական ուղղությամբ: Տվյալ պարագայում հարցը Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներն ու նրա դաշնակից ՀՅԴ գործողություններն են, որոնք գոնե առերևույթ բաժանվում են, ըստ այդմ առաջացնելով հարց, թե արդյո՞ք երկրորդ անգամ կբաժանվեն երկրորդ նախագահն ու ՀՅԴ-ն: Առաջինը գործնականում տեղի ունեցավ դեռևս 2014-15-16 թվականներին, երբ ՀՅԴ-ն «հոգնելով» սպասել Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարձին, պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում, որ Դաշնակցությունը ներկայումս էլ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի որևէ քաղաքական հեռանկար և աստիճանաբար ձգտում է կառուցել քաղաքական նոր դիրքավորում՝ առանց Ռոբերտ Քոչարյանի: Առավել ևս, որ պակաս հավանական չէ նաև այն, որ երկրորդ նախագահն ինքն էլ դիտարկում է առավել երկարաժամկետ նոր քաղաքական նախագծի տարբերակ, որում աստիճանաբար զրոյի կհասցնի իր ներգրավվածությունը և որում չի տեսնում նաև ՀՅԴ անհրաժեշտությունը: Այդ հարցերի պատասխանների մի զգալի մաս ժամանակի ընթացքում կուրվագծվեն իհարկե Ռուսաստանի ներսում խմորվող ուժերի բալանսի փոփոխությամբ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: