ԻԻՀ ՊՆ առաջնահերթությունը մարտունակության ամրապնդումն է
parstoday.com- Չնայած ամերիկայն ու եվրոպական երկրների սահմանած պատժամիջոցներին, Իրանի ԶՈՒ-ն մեծ առաջընթաց է գրանցել նոր զենքերի արտադրության ոլորտում,:
Իրանի Պաշտպանության նախարար, գեներալ Մոհամադռեզա Աշթիանին հայտարարել է. «Նախարարության կարևորագույն առաջնահերթությունը մարտունակության ամրապնդումն է՝ պաշտպանական համակարգերի արդիականացումը՝ սպառնալիքներին դիմակայելու համար»։
Գեներալ Աշթիանին հավելել է. «Մարտադաշտը և ԶՈՒ ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները մշտապես փոփոխվում են՝ ըստ սպառնալիքների տեսակի թև մարտավարության: Դա իր հերթին կրկնապատկում է պաշտպանական ոլորտի բազմակողմանի զարգացման, գիտական և գիտելիքահեն կենտրոնների կարողությունների օգտագործման, ինչպես նաև պաշտպանական ոլորտի գիտելիքի թարմացման անհրաժեշտությունը»: