ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարելի է ուղիղ բանակցությունների անցնել և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ, համենայնդեպս խոսել

Lragir.am-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան, Մեղրիի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի «Կարմիր դրոշի շքանշանակիր սևծովյան նավատորմի երգի-պարի համույթ»-ը համերգային ծրագրով հյուրընկալվել է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում: Կատարվել են խորհրդային շրջանի հիթեր, բեմում Լենինի և ԽՍՀՄ-ը պատկերող լուսանկարներ են։ Ի՞նչ է սա։

 

Սա մշակութային միջոցառում չէ, սա քաղաքական, գաղափարական էքսպանսիա է, որն ունի միայն մեկ նպատակ՝ կայսրության վերականգնումը։ Նախկին կայսրության տարբեր երկրում տարբեր կերպ է դա դրսևորվում՝ Ուկրաինայում պատերազմի տեսքով, Հայաստանում՝ այսկերպ։ Դրան զուգահեռ, ռուսական ալիքներով քարոզչություն է գնում, ռուսական դպրոցների բացման հայտարարությունները ևս տեղավորվում են այդ ամբողջ համակարգի մեջ։ Վախեր են գործի դրվում, որ «դուք՝ հայերդ, ձեզ կարող եք ապահով զգալ միայն կայսրության շրջանակներում, որը կարող է պահպանել ձեր ինքնությունը, տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին»։ Եվ կարծում եմ, որ հիմա գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, թե ինչ համաձայնությունների արդյունքում է պատերազմը տեղի ունեցել, ինչո՞ւ ՄԱԿ-ում չի բարձրացվել հարցը, ո՞վ է խոչընդոտել, ո՞ւմ միջոցով։ Ամեն ինչ այնքան պարզ է արվում, խորը դիվանագիտություն չկա, սրա մեջ կա ևս մեկ արհամարհանք, որ նույնիսկ չեն էլ փորձում ինչ-որ ձևով թաքցնել դա։

 
 

Ինչո՞ւ է հենց Սյունիքում նման միջոցառում անցկացվում։

Ես կարծում եմ, որ Սյունիքը եղել է առևտրի առարկա Ռուսաստանի ու Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որը չի իրականացվել։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև մենք տեսանք՝ անսպասելի հայտարարություններ եղան ԱՄՆ-ից, Իրանից, Եվրոպայից, որ չի կարելի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ցուցադրական այցեր տեղի ունեցան Սյունիք՝ հաստատելու համար, որ դա Հայաստանի տարածք է։ Այնպես որ, կարծում եմ, կար ինչ-որ պայմանավորվածություն՝ ինչ-որ ձևով Ռուսաստանը պետք է փոխհատուցեր Ադրբեջանին՝ Ղարաբաղում իր զորքերի տեղակայման դիմաց։ Դրա փոխարեն ինչ-որ բան խոստացել էր Ադրբեջանին, կարծում եմ՝ խոստացված էր ամեն ինչ անել, որ Արցախի տարբերակով Սյունիքը դառնա ռուսական, որը շատ ավելի մատչելի է Ադրբեջանի համար, քան հայկական Սյունիքը։

 

Ինչպե՞ս պետք է համարժեք հակազդել սրան։

Մենք միայն մեկ բանով պետք  հակազդենք, պետք է որոշենք՝ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ։ Եվ եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր ժողովրդի ու երկրի հանդեպ, պետք է դիտարկենք այդ տեսանկյունից, ոչ թե հավերժական թշնամի կամ հավերժական բարեկամ հասկացության։

Երկրորդ, ես կարծում եմ՝ պատմության ընթացքում մեզ անընդհատ խանգարել է այն, որ փորձել ենք մեր հարցերը դիտարկել համաշխարհային պրոցեսներից դուրս։ 1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, դա ժողովրդավարական շարժում էր։ Եվ այդ շարժումը մեծ աջակցություն ստացավ ժողովրդավարական երկրներում։ Հետո կամաց-կամաց շարժումն ընդգրկեց պահանջատիրական, տարածքային հարցերը, և մենք սկսեցինք մեղադրել աշխարհին՝ մեզ սիրում էիք, հիմա չեք սիրում։ Այստեղ սիրելու և չսիրելու հարցը չէ, հարցն այն է, թե որ դաշտում ես դու գտնվում։ Հետո մենք ուշադրություն չդարձրինք, թե ինչ էր կատարվում աշխարհում, չտեսանք արագ զարգացող հակասությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ուշադրություն չդարձրինք, թե ինչ տեղի ունեցավ 2018-2020 թվականներին աշխարհում։ Այդ ամենի կողքով թեթև էինք անցնում, կարծես մեզ չէր վերաբերում։ Եվ հիմա շատ կարևոր հարցեր կան։ Ես էլ եմ կարծում, որ Ադրբեջանը փնտրում է պատերազմի պատրվակ, և այս իրավիճակում ամենակարևոր լուծումն իմ կարծիքով այն է, որ պետք է շուտափույթ կերպով անմիջական շփումների անցնենք։ Այն անվտանգության բարձիկը, որը մենք ընտրել ենք, ապացուցում է, որ բացարձակապես մեր անվտանգությունը չի ապահովում։ Ես հիմա կոչ չեմ անում շատ արագ փոխել կողմնորոշումը, որովհետև դա էլ է վտանգ բերում, բայց կարելի է ուղիղ բանակցությունների անցնել և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ, համենայնդեպս խոսել։ Իհարկե, շատ դժվար է լինելու դա, որովհետև մեր այսօրվա վիճակը շատ բանով է տարբերվում մի քանի տարի առաջվա վիճակից։ Եվ սա վերաբերում է բոլորին, այստեղ շատ կարևոր է, որ որևէ քաղաքական ուժ չմտածի, թե երկրի կործանումով կարող է ինչ-որ բան շահել։ Երկրի կործանումը բոլորիս կործանումն է։

Այն օրինակը, որը բերեցիք, բացահայտ երևում է ամեն ինչում, սրան պետք է դիմադրել, ոչ թե հարմարվել։ Հարմարվելը լավ բանի չի բերում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: