ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-թուրքական բանակցությունները հիմք չեն մտածելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը հերթական սադրանքի չեն դիմի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները չորրորդ հանդիպումն անցկացրին։ Այս հանդիպումը տարբերվեց նախորդներից որոշակի, կոնկրետ ձեռքբերումներով, որոնք սակայն բավականին հակասական գնահատականների արժանացան հայ հասարակության կողմից։ Ի՞նչ դիտարկումներ ունեք ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ, ինչքանո՞վ կարող եք մենք պրոցեսում առաջընթաց արձանագրել։

 

Ամենակարևոր արձանագրումը, որ ես կցանկանայի անել, դա այն է, որ նման պայմանավորվածությունները մեզ չեն կարող զերծ պահել թուրք-ադրբեջանական հերթական ագրեսիաներից։Մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ՝ և՛ Սերդար Քըլըչը և մեր Ռուբեն Ռուբինյանը առաջին ու երրորդ հանդիպմանն ընդհանուր հայտարարություն էին ստորագրել, որտեղ նշված էր՝ հանդիպող կողմերը որոշել են  գործընթացը շարունակել առանց որևէ նախապայմանի։ Քանի որ երկուսն էլ ստորագրել են այդ հայտարարության տակ, Թուրքիան զերծ է մնում նախապայմաններ առաջ քաշելուց, դա փոխարինում է  հորդորներով։ Թուրքիան ամեն անգամ, բացի Ադրբեջանին անուղղակիորեն բանակցությունների մեջ ներգրավելուց, հորդորում է նաև, որ եթե  Հայաստանն Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրեր, ապա դրանով կնպաստեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։ Մեր ինքնիշխանությունը խախտվել է, տարածքային ամբողջականությունը՝ նմանապես։ Եթե Էրդողանն ուզում էր խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում, ապա ինչու Թուրքիան մասնակցեց 44-օրյա պատերազմին, բացի այդ՝  ներգրավեց նաև վարձկան ահաբեկիչներ։ Ի՞նչ է, այս ամենը խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացնե՞ր են։ Ես չեմ հավատում, որ մեկնարկած այս պրոցեսները կնպաստեն խաղաղության հաստատմանը։

Տեղի ունեցած պատերազմից հետո էլ Թուրքիան լկտիաբար հայտարարել է, որ պատերազմին մասնակցում է, որ  վերջնական ավարտին հասցնի 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Այսինքն՝  ամբողջությամբ չեն բնաջնջել, հիմա էլ ուզում են մնացածին բնաջնջեն։ Այս ամենից հետո էլ հայատյաց տականք Պուտինն Էրդողանին հռչակեց իր լավագույն ընկերը։ Մենք այստեղ այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ մեր դաշնակիցը թշնամուց շատ ավելի վտանգավոր է։ Իրավիճակը չափազանց բարդ է, ես հաճախ քննադատում եմ վարչապետին, բայց գիտեմ, որ նրա վիճակն էլ չափազանց ծանր է։

 

-Այնուամենայնիվ կան ձեռքբերված կոնկրետ պայմանավորվածություններ, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվում է։ Մենք սա դրական առաջընթաց կարո՞ղ ենք համարել։

-Դրական ի՞նչ կարող ենք սպասել։ Բանակցություններն ինչի՞ շուրջ են  ծավալվում՝ հայ-թուրքական սահմանի բացման, մեկ էլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Դրանից ո՞վ պետք է օգտվի՝ Թուրքիան, որ ապաշրջափակման պայմաններում ցամաքային ուղիղ կապ է հաստատելու Ադրբեջանի հետ, որը նրան հնարավորություն է տալու, որ դիրքեր ամրապնդի։ Մենք հո չե՞նք գնալու Բաքվում առևտուր անենք այդ մարդասպան խառնամբոխի հետ։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը, ապա  դա  ևս ոչինչ տալ չի կարող։ Ինչպես 1991 թվականին, այնպես էլ հիմա Թուրքիայի դիրքորոշումը թշնամական է, ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը նպատակ ունի բնաջնջել արևելահայությանը ևս։Սահմանը բացում են միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, հայերն ու հայաստանցիները Թուրքիա մտնել չեն կարող։Սահմանը կամ բաց է լինում կամ փակ, սա  ի՞նչ կարող է տալ մեզ։

-Այսինքն փաստը, որ մեկնարկել է հայ-թուրքական երկխոսություն և կա որոշակի առաջընթաց, դեռ հիմք չէ  մտածելու, որ սա կզսպի թուրք-ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիաները։ Արդյոք այս պրոցեսի ընթացքում Թուրքիան ավելի կանխատեսելի չի դառնա։

-Ես մատնանշեցի Էրդողանի հայտարարությունը։ Անձամբ Թուրքիայի նախագահն է խոսել իր ծրագրերի մասին։ Այս անգամ նրան չհաջողվեց երիտթուրքերի  կիսատ թողած գործն իր վերջնական ավարտին հասցնել։ Սա  նշանակում է, որ մյուս անգամ նորից է փորձելու վերջնական նպատակին հասցնել՝ ունենալով այնպիսի լավագույն ընկեր, ինչպիսին Պուտին կոչեցյալ հայատյաց տականքն է։

.1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: