ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպիսի՞ խաղաղություն է ուզում Ադրբեջանը

«Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան հեշտ չի անցնի»,- Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Իհարկե, հասկանալի է, որ ավելի քան 30-ամյա կոնֆլիկտից, սահմանները զորքերի շփման գիծ վերածելուց և երկու կողմում էլ առկա պատերազմական բարդույթներից հետո խոսք անգամ լինել չի կարող թեթև ու հեշտ ընթացող սահմանազատման ու սահմանագծման մասին։ Ավելին, Հայաստան-Ադրբեջան սահմանը տարածաշրջանի ամենաերկար սահմանն է ու, գուցե, ամենաբարդը։ Բարդ՝ ոչ միայն ռելիեֆի, այլև՝ բնակավայրերի, օգտագործվող հողատարածքների, իշխող բարձունքների խառը բաշխվածության առումով։

Աշխարհում կան ուժային կենտրոններ, որոնք պատրաստ են ֆինանսապես, փորձով, տեխնոլոգիաներով ու մեթոդաբանորեն աջակցել այս գործընթացին, ինչը շատ կարևոր է. ի վերջո, խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործընթացի մասին։ Կան նաև ուժային կենտրոններ, որոնք դեմ են այս գործընթացի հաջողմանը և կցանկանան տեսնել պրոցես՝ առանց ավարտի, համարելով, որ հաջողված սահմանազատումն ու սահմանագծումը կարող է նվազեցնել իրենց ազդեցության մակարդակն այս տարածաշրջանում։

Այս ամենը, սակայն, գալիս է երկրորդ հորիզոնականով, մինչդեռ առաջինում երկու կողմերի կամքն է՝ շարժվել դեպի իրական կարգավորում ու դրա համար անհրաժեշտ գործընթացների հաջողում՝ սահմանազատում, սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, խաղաղության պայմանագրի կնքում, կոմունիկացիաների համապարփակ բացում։ Եթե կողմերն իրապես ունեն այդ ցանկությունը, ապա, վերոնշյալ առաջին ուժային կենտրոնի աջակցությամբ, գործընթացները կհաջողեն։ Եթե կողմերից անգամ մեկը իրականում չի սպասարկում խաղաղության ու կարգավորման օրակարգը, այլ փորձում է ուժային գերակայության միջոցով հասնել հավելյալ զիջումների ու ժամանակավոր առավելությունների, ապա, բնականորեն, կհաջողի երկրորդը, ու տարածաշրջանը չի հասնի խաղաղության հանգրվանին։

Այս առումով՝ բավականին կարևոր ցուցիչ է զորքերի հայելային հետքաշման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը. «Հայաստանը առաջարկում էր լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, մասնավորաբար՝ սահմաններից հետ քաշել զորքերն ու սահմանապահներին։ Ադրբեջանական կողմը, սակայն, հրաժարվել է դրանից, քանի որ սահմանների պաշտպանությունը Ադրբեջանի պարտքն է և սահմանադրական իրավունքը»։ 

Զորքերի հետքաշումն, իհարկե, որևէ կապ չունի  սահմանների պաշտպանության հետ։ Խոսքը գնում է երկկողմանի՝ զորքերը հայելային սկզբունքով մինչև 1 կմ հետ քաշելու մասին՝ բացառելու համար ընդհարումները և ապահովելու զորքերի, քաղաքացիական անձանց ու սահմանամերձ բնակավայրերի ֆիզիկական ապահովությունը։ Ադրբեջանում սա չեն կարող չհասկանալ, ու սահմանային լարումներն ու պոտենցիալ տեղային մարտերը դիտարկում են իբրև Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և հավելյալ զիջումներ կորզելու գործիք։

Սա է իրական խնդիրը, որ թույլ չի տալիս հակամարտող կողմերին՝ առաջ շարժվել, և սա է գլխավոր խնդիրը՝ ուղիղ բանակցությունների ձևաչափին անցնելու ճանապարհին։ Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ շփման գծում լարվածության նվազեցման ու հնարավոր սադրանքների բացառման գործում շահագրգռված է Հայաստանը, մինչդեռ Ադրբեջանը փորձում է այդ գործիքը միշտ ձեռքում պահել՝ անհրաժեշտ իրավիճակներում ճնշում իրականացման համար։ Այս պայմաններում համաչափ ու բալանսավորված կարգավորման մասին դժվար է խոսելը, առավել ևս, երբ կողմերի հակասություններին ու միմյանց չվստահելուն գումարվում է մեծ տերությունների թշնամանքն ու աշխարհաքաղաքական մրցակցությունը։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: