ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքուն ու Թեհրանը պայմանավորվում են, իսկ ինչ ընթացքում են հայ-իրանական ծրագրերը

Մեղրու ՀԷԿ կառուցման մեկնարկը տրվել է 2009-ին, պետք է ավարտվեր 2017-ին, սակայն նախագիծն առ այսօր անավարտ է: Միեւնույն ժամանակ, այսօր էլ՝ իրան-ադրբեջանական նոր քննարկումների ֆոնին հարց է առաջանում, թե ինչ վիճակում են հայ-իրանական էներգետիկ եւ այլ նախագծերը:

Հայտնի է դարձել, որ հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին: Ըստ տեղեկության, նրանք քննարկել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ տարվող աշխատանքը, մտքեր փոխանակել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների կառուցման առաջընթացի, ինչպես նաև մի շարք նոր նախագծերի շուրջ, որոնք կիրականացվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։ Արաքսի վրա համատեղ էներգետիկ ծրագրերի, մասնավորապես Խուդաֆերինի մասին համաձայնագիր Իրանն ու Ադրբեջանը կնքել են դեռեւս 2016 թվականի փետրվարին, երբ Իրան էր այցելել Իլհամ Ալիեւը: Դա փաստորեն նախորդեց ապրիլյան քառօրյա պատերազմին, որի հարավային ուղղությամբ ադրբեջանական գործողությունների ռազմավարական սլաքներից մեկը հենց Խուդաֆերինն էր, ինչը Ադրբեջանը «ամբողջացրեց» 44-օրյա ագրեսիայի արդյունքում:

 

Ընդ որում, Ալիեւն այդ առումով ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ կարողացավ «ձեռք բերել» այդ պատերազմի այսպես ասած տնտեսա-քաղաքական լեգիտիմության երկու թուղթ՝ Խուդաֆերինի վերաբերյալ համաձայնությունն Իրանի հետ եւ Սարսանգի ջրերի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը:

 

Ի դեպ, այսօր իրենց դիվանագիտական ձեռքբերումների մասին բարձրագոչ հայտարարություն անող խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում հենց տվյալ ժամանակահատվածում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ, գործնականում լռության մատնեցին այդ առարկայական փաստերը, կենտրոնանալով ԵԽԽՎ-ում զուգահեռ «տապալած» մի ընդհանրական բանաձեւի վրա, որը թերեւս Ադրբեջանն ու նրա եվրագործընկերները բաց էին թողել հենց այդ՝ շեղման նպատակով: Ինչ վերաբերում է Իրանի ուղղությամբ, ապա հենց այդ շրջանում էր, որ Թեհրանը պարբերաբար խոսում էր հայ-իրանական ծրագրերում հետեւողական լինելու անհրաժեշտության մասին, այդպիսով թերեւս ակնարկելով, որ Երեւանի հետ այդ առումով կան խնդիրներ: Մեծ հաշվով, դրանց առկայության մասին Իրանի հայտարարությունները չէ, որ պետք է խոսեին:

Հայաստանում «օրը ցերեկով», իշխող համակարգի «կոլեկտիվ ջանքով» տապալվում էր Հյուսիս-հարավ ճանապարհային ռազմավարական ծրագիրը, որը վերածվել էր ընդամենը Հայաստանում կառավարող համակարգի քվոտավորված «կթու կովի»: Զուգահեռ, տեղում դոփում էին հայ-իրանական էներգետիկ ծրագրերը՝ բարձրավոլտ էլեկտրագծերի եւ Մեղրու ՀԷԿ նախագծերը: Օրինակ, Մեղրու ՀԷԿ կառուցման մեկնարկը տրվել է 2009-ին, պետք է ավարտվեր 2017-ին, սակայն նախագիծն առ այսօր անավարտ է: Միեւնույն ժամանակ, այսօր էլ՝ իրան-ադրբեջանական նոր քննարկումների ֆոնին հարց է առաջանում, թե ինչ վիճակում են հայ-իրանական էներգետիկ եւ այլ նախագծերը:

Շաբաթներ առաջ Իրանում էր Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությունը, որի այցի ընթացքում եղան հնչեղ հայտարարություններ: Սակայն ամեն ինչ ի վերջո չափվում է աշխատանքով եւ ըստ այդմ հարց է առկա, թե ի՞նչ կոնկրետ աշխատանք է ծավալվում հայ-իրանական նախգծերի ուղղությամբ: Թե՞ հայ-իրանական նախագծերի առումով կատարվող աշխատանքը էապես կախված է այն աշխատանքի արդյունքից, որ ՌԴ հովանու ներքո իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգով: Արդյո՞ք հայ-իրանական էներգետիկ եւ ենթակառուցվածքային այլ բնույթի նախագծերի հեռանկարը կախված է եռակողմ այդ խմբի աշխատանքային արդյունքից, որի ադրբեջանական անդամն ի դեպ նույն Շահին Մուստաֆաեւն է, որը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: