ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալի Շամխանին Երևանում հույժ կարևոր հայտարարություն է արել

Երևանում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն հատուկ կարևորությամբ ընդգծել է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատելու ուղղությամբ Իրանի որդեգրած կառուցողական մոտեցման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի չհայտարարված այցն Երևան ու ամենաբարձր մակարդակում կայացած նրա հանդիպումները ՀՀ ԱԱԽ քարտուղարի և ՀՀ վարչապետի հետ նշանավորվում է տարբեր հանգամանքներով և տարածաշռջանում տեղի ունեցող արագ զարգացումների ու անվտանգության հետ կապված տեղաշարժերի համատեքստում։

Ուշագրավ է, որ Երևան ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում  Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ անկասկած Շամխանիի այս շեշտադրումը վերաբերվում է ոչ միայն Հայաստանի Արևելյան ու Իրանի հյուսիսային հարևան Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի  սուվերեն տարածքի դեմ․ «Ուղերձն իր մեջ ամփոփում է նաև երկու երկրների արևմտյան մյուս հարևան՝ այն է Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիոնիստական նկրտումները, որը վերջերս բավականին սուր բնույթ է ստացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Միջերկրական ծովի ավազանում և Արաբական իսլամական աշխարհում, որի մի թևը նաև ուղղված է դեպի Կովկասյան և Միջին Արևելքի տարածաշրջանները։ Մյուս կողմից Իրանի ազգային անվտանգության համակարգի պաշտոնյաների մշտադիտարկման խոշորացույցի տակ, չի վրիպում տարածաշրջանի որոշ պետությունների օրեցոր խորացող հարաբերությունները Իրանի մյուս և ամենախոշոր թշնամի Իսրայելի հետ, որը ինչ որ  տեղ կարող է ուղղված լինել Իրանի տարածաշրջանային ու անվտանգության շահերի դեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ալի Շամխանիի այցը Երևան կատարվել է ճիշտ այն ժամանակ երբ ադրբեջանական մի պատվիրակություն  ժամանել էր Թեհրան և Արաքս սահմանային գետի երկայնքով գտնվող  Խոդա Աֆարին և Ղիզ Ղալասի ամբարտակների շինարարությունն ու ֆինանսավորումն արագացնելու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության տեխնիկական հանձնաժողովի ղեկավարների կողմից․ «Նույն համատեքստում ուշագրավ է, որ Իրանի էներգետիկայի նախարարն, Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական կարևորագույն քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է․ «Ադրբեջանի հետ Խոդա Աֆարին և Ղիզ Ղալասի ամբարտակների նախագծի շահագործման հուշագրի ստորագրման ժամանակ անդրադառնալով Արաքս սահմանային գետի վրա իրականացվող համատեղ ծրագրերին՝ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն ասել է, որ այս գետը, որի շահագործումն ունեն հարևան տարբեր երկրներ (Հայաստան,Թուրքիա, Իրան), հարմար հարթակ է երկու երկրների երկար տարիների համատեղ և հաջող համագործակցության համար։  Մեհրաբյանը հավելել է, որ ջրի, էներգետիկայի, տարանցման և ապրանքաշրջանառության փոխանակումները երկու երկրների միջև համագործակցության կարևորագույն ոլորտներն են։ Դարձյալ պետք է նշել, որ իրանցի նախարարի այս տեղակ շեշտադրումները ադրբեջանցի գործընկերոջ հետ վկայում են, որ  Իրանը անվտանգային մտահոգություններ ունի՝ կապված իր հյուսիսային սահմաններում Իսրայելի և Թուրքիայի խիստ կասկածելի ներկայության կապակցությամբ, ընդ որում  մտահոգում է նաև Ադրբեջանի իշխանությունների ակտիվ համագործակցությունը թուրք-իսրայելական անվտանգության մարմինների հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ Շահմուրադյանի՝ տարածաշրջանում ընթացող անվտանգային զարգացումների և տնտեսական ու տրանսպորտային ինտենսիվ պայքարի դաշտում ԻԻՀ ԱԱԳԽ-ի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի այցը Հայաստան և նրա հույժ կարևոր հայտարարություններն ու առավել ևս նշանակալից հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների  հետ և երկուստեք քննարկած հարցերը վկայում են Իրանի մտահոգությունների մասին Կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին, որի մի կողմում առկա է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, իսկ մյուս կողմում Հայաստանի և Ադրբեջանի սահմազատման և սահմանագծման, ինչու չէ նաև ճանապարհների ապաշրջափակման և այդ կոնտեքստում Իրանի ներկայության և դերակատարության ամբողջական հարցերը․ «Չմոռանանք նշել, որ Շամխանին Երևանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն ամուր և կայուն խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։ Նա միաժամանակ նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Անկասկած Շամխանիի նման հայտարարության մյուս երեսը վերաբերում է նաև Իրանի հարավային շրջաններում, այսինքն Պարսից Ծոցի տարածաշրջանում, այսպես ասած ստորգետնյա զարգացումներին, և արաբական աշխարհի որոշ երկրների կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի համադրված ջանքերով՝ Իրանի դեմ ողղված «Աբրահամի դաշինք» ռազմական-անվտանգային կոալիցիայի ձևավորումը, որին թերևս հետագային կարող են մասնակցել Ադրբեջանը և թուրքական աշխարհի որոշ երկրներ։ Նման մտահոգությունները և  ԱՄՆ-ի ու նրա արևմտյան  դաշնակից երկրների կողմից Իրանի դեմ սահմանված խիստ շրջափակումներից ազատվելու և հարևան երկրների հետ առևտրատնտեսական կապեն ամրագրելու և  իրանական հարավային  ռազմավարական նշանակություն ունեցող՝ Բանդար Աբբասը և Չաբահարի նավահանգիստները երկաթուղային և ցամաքային երթուղիներով դեպի Սև Ծով և ԵԱՏՄ երկրներին կապող նախագծերը հույժ կարևոր նշանակություն ունեն ԻԻՀ համար իր տարածաշռջանային ազդեցությունը և դերակատարությունը բարձրացնելու Մերձավոր Արևելքի և Կովկասյան ու Միջին Արևելքի համապարփակ ու ընդարձակ տարածաշրջաններում իր հակառակորդ ու  թունավոր մրցակից ուժերի Իրանի դեմ ուղղված սադրանքներն չեզոքացնելու համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ Իրանի վարչակազմի քաղաքականությունը կենտրոնացած է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման վրա, և ինչպես նշել է Ալի Շամխանին՝ դա է Հայաստան իր այցի հիմնական նպատակներից էր․ «Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Երևանում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ կարևորելով երկու ժողովուրդների պատմական, մշակութային ու քաղաքակրթական խորը և երկարամյա կապերին հավելել է, որ այս  պայմանները հարմար հարթակ են ստեղծել երկու երկրների միջև համապարփակ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման համար։Իրանի 13-րդ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված կոշտ մոտեցումներին, Իրանը պատրաստ է  հավասարակշռված քաղաքականություն  վարել Կովկասում և Մերձավոր Արևելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և շարունակում է քաղաքական ու անվտանգության փոխգործակցությունն այս և Կովկասյան տարածաշրջանի տարբեր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՏՄ-ն գլխավորող Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ և զարգացնել  իր տնտեսական ու անվտանգային  հարաբերությունները տարածաշրջանում»։

Երևանում  Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն հատուկ կարևորությամբ ընդգծել է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատելու ուղղությամբ Իրանի որդեգրած կառուցողական մոտեցման մասին, այն էլ ընդլայնելով տարածաշրջանային տնտեսկան  համագործակցության միջոցով և հավելել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը․ «Անկասկած Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը պաշտպանում է բարեկամ և գործընկեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության այս  շահեկան և դրական մոտեցումը տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, իրանցի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ միշտ ընդգծել են Իրանի կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի  տարաշրջանների  երկրների հարաբերությունների զարգացման և կայուն անվտանգության ապահովման գործում»-ընդգծեց Շահմուրադյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններից են   տնտեսական և առևտրային հարաբերությունների զառգացումն ու խորացումը․ «Տրանսպորտի և դեպի Սև Ծով ու ԵԱՏՄ երկրներ ճանապարհների ու ենթակառուծվածքների ընդկայնումը, էներգետիկայի,  նավթի, գազի և դիզվառելիքի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրն ու ստորագրված պայմանգրերի թարմացումը, Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհի  նախագծի իրականցումը` որը  Պարսից ծոցից դեպի Սև ծով կապող միջանցք է, ինչպես նաև մաքսային հարաբերությունների դյուրացումը, ինչը Շամխանիի երևան կատարած այցի շռջանակներում երկու երկրների պաշտոնյաների քննարկած հարցերից են եղել։Այս համատեքստում տեղի ունեցած հանդիպումը ես խիստ կարևոր եմ համարում։ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ  շահավետ ու ջերմ մթնոլորտում հանդիպմանը ԻԻՀ ԱԱԳԽ-ի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին ասել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի:

Հանդիպմանը ՀՀ վարչապետ Փաշինյանը Ալի Շմխանիին  խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

ՀՀ վարչապետ Փաշինյանը և իրանցի բարձրաստիճան պաշտոնատար ծովակալ Ալի Շամխանին նույնպես  քննարկել են տարածաշրջանային ընթացիկ, այնպես նաև  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերն ու նախագծերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: