ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ է սպասվում Հայաստան-Իրան սահմանին

Հուլիսի 7-ին Երևանում հանդիպել են Հայաստանի և Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Ալի Շամխանին:

Երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությունն ու դրա կայուն զարգացմանը վերաբերող հարցեր: «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում», նշվում է հաղորդագրության մեջ:

 

Արմեն Գրիգորյանը Իրանի պաշտոնյային նաև տեղեկացրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, շեշտելով, որ դրա շրջանակում չի քննարկվում միջանցքային տրամաբանության որևէ հարց: Իրանցի պաշտոնյան շեշտել է այդ գործընթացը երկրների տարածքային ամբողջության ու սահմանների անձեռնմխելիության հարգմամբ  առաջ տանելու կարևորությունը:  Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայաստանյան այցն ու հանդիպումը անկասկած կապված է ռեգիոնալ ինտենսիվ դիվանագիտական անցուդարձի հետ, որ մասնավորապես ծավալվում է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ:

Մասնավորապես, Մոսկվան վերջին օրերին մի քանի առիթով հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները հաջողվել է մոտեցնել: Թե ո՞ր հարցում են դրանք մոտ, իսկ որ հարցում հեռու, գուցե այդ հանգամանքը փորձում է պարզել նաև Իրանը, հատկապես նկատելով թե մոսկովյան, թե բրյուսելյան աշխուժությունն ու նաև Միացյալ Նահանգների դինամիկ ուշադրությունը կովկասյան ռեգիոնի հանդեպ: Իրանի առանցքային խնդիրն անշուշտ լոկ Հայաստանի տարածքային ամբողջության ու սահմանի անձեռնմխելիության հանգամանքը չէ, որի խախտումը ռիսկ է նաև Թեհրանի համար: Իրանի համար ներկայումս ռիսկերն իհարկե ավելի լայն են և կապված են արդեն հենց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Իրանի համար այդ առնչությամբ մի կողմից շատ կարևոր է հյուսիսային սահմանի կայուն իրավիճակն ու կառավարելի ընթացքը, մյուս կողմից իհարկե կարևոր է, որ այդ ընթացքը տեղի ունենա ոչ այնպիսի օրակարգով, որը ինքնին ռազմա-քաղաքական մարտահրավեր է Իրանի անվտանգությանը: Այդ ամենի համատեքստում, Հայաստանի և Իրանի ԱԽ քարտուղարների հանդիպման ուշագրավ դրվագ է այն, որ «Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին», ինչպես նշվում է հաղորդագրության մեջ: Հազիվ թե այդ պայմանավորվածության նպատակը այսպես ասած իրանյան պաշտոնյաների ճանապարհի կրճատումը լինի՝ Հայաստանի պաշտոնյաների ճանապարհը երկարացնելու հաշվին: Եթե լուրջ, ապա Հայաստան-Իրան սահմանին հանդիպմանը երկխոսությունը շարունակելու պայմանավորվածությունը թերևս վկայում է սահմանին առնչվող առարկայական քննարկման և խոսակցության մասին, որի՝ թերևս դետալային շարունակությունը կլինի հայ-իրանական սահմանին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: