ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի վարչության այցը Իրանում ՀՀ դեսպանատուն

Թվականիս հուլիսի 6-ին, Թեհրանում ՀՀ դեսպանության հրավերով, <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական>> կենտրոնի վարչության կազմը և <<Հայազդ>> լրատվական կայքի խմբագիրը, այցելեցին ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանատուն։

Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը նախ <<ՀՄՀՖ>>-ի և <<Ս․ՄԱԲԿ>>-ի վարչության նախագահ՝ Հենրիկ Տեր Ղուկասյանը իր և վարչության կազմի կողմից շնորհավորեց  Դեսպան Պրն Արսեն Ավագյանին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատեց նրա դեսպան նշանակվելուց ի վեր Իրանում ծավալած արդյունավետ ու բազմակողմանի գործունեությունն ի նպաստ Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների և  տնտեսական գործակցությունների ընդլայնմանն ուղղված ջանքերը։

 

 

Այնուհետև <<ՀՄՀՖ>>-ի և <<ՍՄԱԲԿ>>-ի վարչության նախագահ՝ Հենրիկ Տեր Ղուկասյանը և <<Հայազդ>> լրատվական կայքի խմբագիր Սահակ Շահմուրադյանը մանրամասն բացատրություն փոխանցեցին Դեսպան Արսեն Ավագյանին զույգ կենտրոնների և լրատվական կայքի կողմից իրանահայ համայնքում ծավալած գործունեության շուրջ, որը միտում է բարելավել Իրանի հայ համայնքի, հասարակական, մշակութային, տնտեսական և լրատվական ոլորտի զարգացմանը, խթանել Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և աջակցել հայ համայնքի ու Հայաստանի մշակութային և տնտեսական կապերի խորացմանը։  

 

 

ՀՀ Դեսպան Արսեն Ավագյանը ողջունելով հյուրերին, իր գոհունակությունը և ուրախությունը հայտնեց   <<ՀՄՀՖ>>, <<Ս․ՄԱԲԿ>>-ի և <<Հայազդ>> լրատվական կայքի պետականանպաստ, Աստվածահաճո և ազգային-հասարակական գործունեության վերաբերյալ և խոստացավ ի նպաստ Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների և երկու երկրների մշակութային, տնտեսական և առևտրական փոխշահավետ գործակցության և համայնքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ լայն համագործակցություն ունենալ զույգ կենտրոնների և իրանական համապատասխան պետական մարմինների հետ։

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը  նաև քննարկել են Իրան-Հայաստան մշակութային և տնտեսական-առևտրական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղված, ինչպես  նաև համայնքային հարցերն ու վերջին զարգացումները։

 

 

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: