HSBC-ն հեռանում է Ռուսաստանից
Եվրոպայի խոշորագույն բանկը՝ բրիտանական HSBC-ն, շուտով կարող է միանալ Ռուսաստանից արևմտյան ընկերությունների արտագաղթին՝ վաճառելով իր ռուսական ստորաբաժանումը, չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Ըստ Bloomberg-ի՝ HSBC-ն մոտ է ռուսական Expobank-ի հետ գործարքի ավարտին։
Գործակալությունը հիշեցնում է, որ HSBC-ն մի քանի տարի առաջ հրաժարվել է մանրածախ բանկային ծառայություններից Ռուսաստանում և մինչև վերջերս զբաղվում էր կորպորատիվ հաճախորդների սպասարկումով։ The Times-ը գրում է, որ HCBC-ի ռուսական դուստր ձեռնարկությունը հիմնականում պահել է միջազգային ընկերությունների աշխատավարձային հաշիվները։
HCBC-ի ռուսական ստորաբաժանման ակտիվները մեկ տարի առաջ կազմում էին 1,4 միլիարդ դոլար, այնտեղ աշխատում է ընդամենը մոտ 250 մարդ:
Աղբյուր՝ lragir.am