ՀՕՊ ուժերի հրամանատար. Իրանի բանակի ՀՕՊ-ն առաջադեմ տեխնիկա ձեռք բերելու առաջնագծում է
parstoday.com-Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը երեքշաբթի օրն այցելել է ՀՕՊ ուժերի հարավ-արևելյան ստորաբաժանում:
Այցի շրջանակում Սաբահիֆարդն ասել է. «Հենվելով ներքին ուժի վրա և օգտագործելով իր հնարավորությունները, ՀՕՊ-ը մեծ առաջընթաց է գրանցել պաշտպանական գիտության ոլորտում՝ զարմացնելով թշնամուն»:
Գեներալ Սաբահիֆարդն ասել է. «Մենք Իրանում վերջին տեխնոլոգիաներով կառուցում ենք մեզ անհրաժեշտ սարքավորումները և թշնամիները դա գիտեն, քանի որ նրանք մշտապես վերահսկում են Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը և գիտեն, թե տեղական կարողությունները ինչ են ավելացրել երկրին։ ՀՕՊ ուժերի մարտական հզորությունը վերջին մի քանի տարիներին աճել է»:
Նա նաև նշել է. «Առաջընթացը մեզ հնարավորություն տվեց տարածաշչջանումզ բաղեցնել առաջատար դիրք և ասելիք ունենալ աշխարհում»:
Գեներալ Սաբահիֆարդը հայտարարել է. «Մենք հայտնաբերում, և վերահսկում ենք սահմաններից դուրս գտնվող թշնամուն, և ցանկացած անտեղի և սխալ քայլ կարժանանա հակաօդային պաշտպանության բուռն արձագանքին»: