ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամերիկյան կողմը Դոհայի բանակցություններին եկել էր առանց որևէ առաջարկի և առաջընթացի վրա հիմնված մոտեցման

Ամիր Աբդուլլահյան է. «Այս պահին իվանագիտության ճանապարհը բաց է, և Իրանը լուրջ ու ազնիվ է տրամադրված լավ և կայուն համաձայնության հասնելու համար»։

parstoday.com -Իրանի արտգործնախարարն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Վիեննայում և Դոհայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, ասել է. «Ամերիկյան կողմը Դոհայի բանակցություններին եկել էր առանց որևէ առաջարկի և առաջընթացի վրա հիմնված մոտեցման»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանն ըդնհանուր առմամբ դրական է գնահատում  Դոհայում ՀԳՀԾ-ի վերածննդի շուրջ վերջին բանակցությունների, սակայն պետք է տեսնել, թե ինչպես է ամերիկյան կողմը ցանկանում օգտվել դիվանագիտության ընձեռած ​​հնարավորությունից:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Այս պահին իվանագիտության ճանապարհը բաց է, և Իրանը լուրջ ու ազնիվ է տրամադրված լավ և կայուն համաձայնության հասնելու համար»։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Թեհրանը մշտապես հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և հակառակ կողմերից ակնկալում է իրենց պարտավորությունների պատշաճ կատարում։

Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է Քեթրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և Թեհրանի պատրաստակամությունը հայտնել՝  բարելավելու Փարիզի հետ փոխգործակցության մակարդակը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան նույնպես ողջունել է Թեհրանի և Փարիզի լավ հարաբերությունները, նշելով,  որ պետք է օգտագործել երկխոսության և բանակցությունների հնարավորությունը՝ բոլոր կողմերին բավարարող համաձայնության հասնելու համար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: