ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինի ու Էրդողանի դեմքերը ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո․ Սա արդեն վերջն է

Թուրքիան Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովին համաձայնություն տվեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը, նրանց հետ հուշագիր ստորագրելով։ Թուրքիան ինչ որ պահանջներ էր առաջ քաշել, որոնք, ըստ Էրդողանի, բավարարվել են։

Հասկանալի էր, որ խնդիրն «ահաբեկիչներին արտահանձնելու» այդ պահանջները չէին, այլ Էրդողանի ավելի լայն հավակնությունները՝ իր կշիռը միջազգային գործերում մեծացնելու համար։ Դրա վկայությունն Ուկրաինայի, Սիրիայի, Հարավային Կովկասի վերաբերյալ նրա հայտարարություններն են։

Միեւնույն ժամանակ, որպես «ստանդարտ դիկտատոր» իր դեմքը փրկելու համար նա սպառնացել է, որ Թուրքիան դեռ կարող է փոխել իր որոշումը, ինչը նույնպես վերը բերված հանգամանքների վկայություն է։

Այս ֆոնին, ուշագրավ էր ՌԴ պաշտոնական արձագանքը «եղբայր Էրդողանի» որոշմանը։ Մոսկվայում անկասկած հույսեր էին կապում Էրդողանի վետոյի հետ, քանի որ հակառակ պարագային ստանում են ՆԱՏՕ-ի հետ անմիջական 1000 կմ-ից ավելի սահման, արդեն ՆԱՏՕ-ի «ներքին ծով» դարձող Բալթիկ ծով եւ Սանկտ Պետերբուրգի ու Կալինինգրադի մեկուսացում տեսանելի ապագայում։ Ըստ այդմ, առաջացել էր Պուտինի դեմքը պահելու խնդիր, որի թուրքահաճ քաղաքականությունը հարցեր է առաջացնում նույնիսկ ռուսական վերնախավերի որոշակի շրջանակներում։

Եվ այստեղ սկսում է զավեշտը․ հատուկ ծառայությունների ցանցերով տարածվող պաշտոնական քարոզչությունը Պուտինի դեմքը պահում է․․․ Էրդողանով․ «Թուրքիայի նախագահը ծնկի բերեց ՆԱՏՕ-ին՝ ստիպելով ընդունել իր պայմանները» թեզի հիմքով։

Կրեմլի վարչակարգն այսքան խղճուկ արձագանք չէր ունեցել նույնիսկ թուրքերի կողմից ռուսական օդանավը խոցելու եւ Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունից հետո։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: