Իրանի ու Սիիայի միջև հարաբերությունները ռազմավարական են
Իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք մեր ողջ ուժով կանգնած ենք Սիրիայի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում»։
Նշելով, որ Իրանը պատրաստ է ներկայացնել Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագիր, Ամիր Աբոդլլահյանը հավելել է. «Մենք դեմ ենք Սիրիայում ցանկացած ռազմական գործողության: Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Սիրիայի հյուսիսում պատերազմը կանխելու համար»։
Նշելով, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն կապակայունացնի տարածաշրջաննն Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ տարածաշրջանում արտաքին ցանկացած միջամտություն սխալ է և կհանգեցնի իրավիճակի բարդացմանը»։
parstoday.com