ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Ես հզոր եմ, երբ ելնում եմ ճակատամարտի

Ես հզոր եմ

Ես հզոր եմ


,Ես հզոր եմ, երբ ելնում եմ ճակատամարտի

Երբ փոթորիկը ներսիս ծառս է լինում երկինք,
Կարող եմ նաև լողալ հակառակ հոսանքին,
Մի խոսքով՝ թող ոչ ոք սոգաներով չմոլորեցնի ինձ,
Երբեմն էլ խավարում մենակ եմ քնում՝ առանց վախի…
Մարզվում եմ առևտրով արտացոլման և ինտելեկտի,
Բայց միշտ սիրում եմ հոգիս՝ կառուցելով ամրոց,
Լայն դռների ու պատուհանների՝
Շրջապատիս խոր փոսերը վերածելով։
Ունեմ նաև ահռելի մեծ ընկերություն,
Որն իմ հպարտությունն է թաքուն ու անթաքույց,

Եվ որն ինձ բարեկամաբար է շրջապատում,
Ամենքն էլ ինձ այնքա՜ն լավ են ճանաչում…
Ու շրջանակն էլ տների ու լույսերի
Դրել եմ սենյակի ուղիղ կենտրոնում,
Որին երբեմն ձմռան վառարանի եմ նմանեցնում,
Եվ ես այնտեղ եմ պահում եռքը երազանքներիս…
Ուժեղ եմ զգում ինձ նաև այն պահերին,
Երբ գրոհները բառերով ու ծառերով եմ հետ մղում՝
Պաշտպանվելով նախամարդու նենգության ներխուժումից։
Ունեմ և լույսի հսկայական մի տարածություն,
Որի վրայով նավարկողները եղունգներով են փորփրում,
Խարխուլ նավերի մահացու ժանգն էլ հետն են քերում։
Այդ նույն տարածությունով էլ եմ ինքս ինձ պաշտպանում՝
Պահպանելով օրենքի կողմից մոռացված հեռավորություն։
Ահա այսպես կամաց-կամաց ինքս ինձ եմ վերաստեղծում,
Հաղթական ռազմավարներով ուժերիս պաշար կուտակում։
Գոյությունն իր՝ վերաձևավորելը մարդ արարածի համար
Ասես հրամայական է դարձել կամքը ապրելու,
Ու լավ է, որ չկա երբևէ ոչ մի շտապողականություն,
Այլևս փայլելու կարիքն էլ չի զգացվում,
Թեպետ ես չեմ լինի այսպիսի ինչ-որ մեկը,
Այլ կլինեմ ամենքի փնտրած մեն-միակը…
Եվ կյանքի ինչ-որ փուլում վախը չի խուսափում մահից,
Խուսափում է նա միայն սիրուց ու կյանքից,
Իսկ կյանքում սերը դժվար է փոխարկել ուրիշ մի բանի…
Թեև անցյալդ կատարյալ չէ, միայն ցուցական է ներկան,
Իսկ հետոն էլ մնում է միշտ պայմանական:
Ես պահանջկոտ չեմ, բայց անտարբերություն էլ չեմ ուզում,
Քանզի շարժիչ ուժը սրտի փականների իներցիայի՝
Ինքնին իմաստությունն է մեր նախնիների կրքոտ բնազդի,
Եվ միայն մահն է, որ ծրագիր է՝ տեղադրված մեր մեջ անփոփոխ…
Ուրեմն եկեք քայլ առ քայլ նախապես անցնենք
Սիրո ամբողջ տարածաշրջանի միջով,
Որ հետո ցանկությունների բոցը գտնենք
Ու սփռենք լույս՝ մեր կյանքի ջահերը վառելով։

հեղ. Անահիտ Վարդանան

 

Աղբյուր՝ magaghat.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: