ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխան Սաղաթելյանն անկարգություններ էր հրահրում Երևանի փողոցներում, բռնության կոչեր անում․ ԱԺ-ի համբավն ընկնում էր. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանի կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դաշնակցական Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Իբրև հիմնավորում բերվեց այն, որ Սաղաթելյանը 2021-ի օգոստոսից առ այսօր գումարված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել, 342 քվեարկություններից 198-ից բացակայել է։ Ինքը՝ իշխան Սաղաթելյանը, սա քաղաքական հետապնդում է որակել։

 
 
Այսօր Հայաստանի կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դաշնակցական Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Իբրև հիմնավորում բերվեց այն, որ Սաղաթելյանը 2021-ի օգոստոսից առ այսօր գումարված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել, 342 քվեարկություններից 198-ից բացակայել է։ Ինքը՝ իշխան Սաղաթելյանը, սա քաղաքական հետապնդում է որակել։ Factor TV-ի հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք պաշտոնից կզրկվեր իշխանական որևէ պատգամավոր, եթե կրկին բացակայությունների այսպիսի տվյալներ ունենար։ «Եկեք նաև անդրադարձ կատարենք Իշխան Սաղաթելյանի մասով մյուս հիմնավորմանը․ փաստացի ԱԺ գործող փոխնախագահն անկարգություններ է հրահրում Երևանի փողոցներում, բռնության կոչեր անում, այդ թվում՝ ոստիկանների նկատմամբ, որոնք հասարակական կարգն են պահպանում, նաև դա էր հիմնավորումներից մեկը»,- ասաց Թորոսյանը։ Իսկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վահե Հակոբյանին հեռացնելու մասով նա հիշատակեց «հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման պարալիզացումը»։ Կառավարող ուժի պատգամավորն ասում է, որ չեն հավակնում ընդդիմությանը հասանելիք պաշտոններին, և պատրաստ են քննարկել հավանական նոր առաջադրումներ ընդդիմության կողմից։ «Մենք բաց ենք կառուցողական աշխատանքի համար, բայց, ցավոք, մենք ստացել ենք միշտ հակառակը։ Եղել ենք հնարավորինս հանդուրժող, իհարկե՝ երբեմն մեր նյարդերն էլ են տեղի տվել։ Եվ ամեն անգամ մեր կոչերը, խնդրանքները, առաջարկները՝ գալ և սեղանի շուրջ խորհրդարանական աշխատանք կատարել, չեն ստացել դրական պատասխան»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/529411.html

© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: