Եթե այսօր ձեռքբերված Ռուբինյան-Քլեշ պայմանավորվածությունը իրականացվի, ապա դա կլինի Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ մի մեծ հոգեբանական քայլ. Իոաննիսյան
Թուրքական սահմանը, կարծես, բացվում է։ Ճիշտ է, առայժմ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց բացվում է։Եթե այսօր ձեռքբերված Ռուբինյան-Քլեշ պայմանավորվածությունը իրականացվի, ապա դա կլինի Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ մի մեծ հոգեբանական քայլ։Եվ եթե դա տեղի ունենա, ապա պետք կլինի արժանին մատուցել մեր դիվանագետներին, քանի որ կարողացան Թուրքիայի վրա միջազգային ազդեցությունը ուղղել ճիշտ ուղղությամբ։ Ակնհայտ է, որ թուրքական կողմը ավելի շատ ուզում էր արևմուտքի աչքերում իմիտացիա ստեղծել, որ պատրաստ է մեզ հետ հարաբերությունների նորմալիզացիայի։ Իսկ հայկական կողմը պիտի անի ամենը, որ Անկարան չկարողանա իմիտացնել չեղածը ու ստիպված լինի ինչ-որ իրական բաներ անել։