ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հեղաշրջմամբ պետության փլուզման վտանգ կա ՌԴ-ում․ Պուտինի շրջապատն է տապալելու նրան․ Արմեն Վարդանյան

Այս օրերին միջազգային ասպարեզում տեղի են ունենում զարգացումներ, որոնք թույլ չտալու նպատակով Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ արյունալի պատերազմ սկսելով։ Խոսքը ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին է, երբ մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր եզրեր չգտան ՆԱՏՕ-ի չընդարձակման, մինչև 1997 թվականի սահման հետ քաշվելու ռուսական պահանջների շուրջ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/528925.html © factor.am

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Շվեդիան և Ֆինլանդիան ստացան անդամակցության հրավեր։ ՌԴ-ի արձագանքն անհամեմատ թույլ եղավ, քան մեկ-երկու ամիս առաջ էր։ Եթե մայիսի սկզբին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասում էր, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում, անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքներ, ապա հունիսի 28-ին արդեն Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ Ռուսաստանին առանձնապես նոր բան չի սպառնում․ «Ռուսաստանի հետ այդ երկրների ավելի վաղ ունեցած հարաբերությունները կարելի է անվանել բավականին հարգալից և փոխշահավետ, սկանդինավյան երկու երկրների հետ տարածքային վեճեր և դրանց համար առիթներ չկան»։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ Ռուսաստանը խորը մեկուսացման մեջ է հայտնվել․ «Բավական է տեսնել, որ միջազգային քվեարկությունների ժամանակ ամենաշատը հինգ պետություն է աջակցում ՌԴ-ին՝ Էրիթրեա, Սիրիա, Վենեսուելա, Բելառուս․․․ նույնիսկ Հայաստանն արդեն չեզոք է քվեարկում։ Այսինքն՝ ՌԴ-ն արել է ամեն ինչ, որ չունենա դաշնակիցներ։ Չունենալով տնտեսական, քաղաքակրթական գրավչություն՝ ՌԴ-ն փորձում է իր շրջակա պետություններին պահել վախի, պատերազմի սպառնալիքի տակ։ Բայց դա միշտ չէ, որ աշխատում է, հակառակը, շատ դեպքերում հակադարձ արդյունք է տալիս։ Շվեդիան և Ֆինլանդիան չեզոք պետություններ էին, և ցանկություն չունեին ՆԱՏՕ-ին անդամակցել, բայց ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունը, պատերազմի սանձազերծումն Ուկրաինայի դեմ այդ երկրներում վախի զգացում առաջացրեց և ստիպված դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության՝ իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից ի վեր ռուսական իշխանական բուրգը թեև ենթարկվում է ցնցումների՝ պաշտոնանկություններ են լինում, պատերազմին ընդդիմանալու մասին նորանոր բարձրաստիճան անձինք են հայտարարում, բայց չնայած դրան՝ Պուտինի իշխանությունը շարունակում է մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի ներքաղաքական կյանքը՝ պատերազմից հետո։ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը փլուզվելու է ներսից, բայց դա սկսվելու է իշխանական բուրգից․ «Մի հայտնի խոսք կա, ասում են՝ «Կրեմլն ունի մի քանի աշտարակ»։ Չնայած արտաքնապես թվում է, թե Պուտինի իշխանությունը մոնոլիտ է, բայց այնտեղ էլ կան միմյանց դեմ պայքարող թևեր, ուժային կառույցների շրջանում անգամ։ Չի բացառվում, որ Ռուսաստանի թուլացումից հետո պետական հեղաշրջում տեղի ունենա և նոր մարդիկ գան իշխանության, երկիրն ընդհանրապես փլուզվի՝ հենց Պուտինի շրջապատն է տապալելու նրան»։



factor.am

Ռոբերտ Անանյան



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: