ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՊՀ գիտնականներն առաջին անգամ ստեղծում են արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը։ Սա ամբիոնի արդեն երրորդ ֆինանսավորումն է՝ տրված գիտության կոմիտեի կողմից։

Նախագծի մասին զրուցել ենք բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, գիտաուսումնական բազմաթիվ մենագրությունների ու հոդվածների հեղինակ, գիտահետազոտական խմբի ղեկավար Յուրի Ավետիսյանի հետ։

 
 

Աշխատանքային խմբի նպատակն է կազմել արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան, որը կառուցվածքային և բովանդակային առումներով նորություն կլինի հայ բառարանագրության մեջ, գործնական առումով` պահանջված։

Հեղինակային խումբը նախատեսում է ներկայացնել 4000 բառի ձևաբանական նկարագրություն՝ մտադրություն ունենալով շարունակելու բառարանի համալրման աշխատանքները նաև հետագայում:

Խոսելով բառարանի ստեղծման անհրաժեշտությունից՝ պրոֆեսոր Ավետիսյանն ասաց. «Նախ՝ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած վարչագործարարականից մինչև ԶԼՄ-ներ կամ առօրյա հաղորդակցում, անընդհատ են ծագում հարցեր բառի ձևակազմական այս կամ այն փոփոխության վերաբերյալ, որոնք, սակայն, մնում են անպատասխան այն պատճառով, որ տվյալ պահին որևէ մենագրություն, ձեռնարկ, ուղեցույց և կամ բառարան հասանելի չէ․ ձևի որոնումը ընդհանուր տեսական շարադրանքներում դյուրին չէ և խիստ ժամանակատար է»։

Յու. Ավետիսյանն ընդգծեց նաև ուսումնական ձևաբանական բառարանի կիրառական նշանակությունը և պահանջվածությունը բարձրագույն մասնագիտական շրջանակներում և հանրակրթության ոլորտում:

Աշխատանքային խմբի ղեկավարը փաստեց, որ բառարանը կլինի յուրօրինակ տեղեկատու՝ բառի ձևաբանական հատկանիշները ճշգրտելու, գրավոր խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու համար։

 

«Հավասարաչափ գործածելի կլինի և՛ ուսուցանողի, և՛ սովորողի համար. գործնականում, անշուշտ, շատ ավելի հարմար է ձևաբանական անհրաժեշտ միավորը որոնել-ճշգրտել` առանց տեսական ծավալուն «միջամտության»,- ասաց մեր զրուցակիցը։

Իր խոսքում Յու. Ավետիսյանն անդրադարձավ նաև բառարանի բովանդակային առանձնահատկություններին և բառացանկի ընտրությանը. «Բառերն ընտրվելու են գերազանցապես համագործածական բառաշերտից. տրվելու են կանոնավոր ձևափոխությունները, այդ թվում՝ զուգաձևությունները, տեղաշարժի հետևանքով ծագած և լեզվում գոյության իրավունք ստացած տարբերակային նոր ձևերը»։

Նշենք, որ երեք տարիների ընթացքում աշխատանքային խումբը, բառարանակազմության աշխատանքներին զուգահեռ, նախատեսում է հրապարակել հոդվածներ առաջադրված խնդրի վերաբերյալ:

Հարցի ուսումնասիրությունը և դրա արգասիք հանդիսացող բառարանը մեծապես կնպաստեն գրական արևելահայերենի քերականության մշակմանն ու նորմավորմանը։

Աշխատանքային երկրորդ տարում անցկացվելու է գիտաժողով: Իսկ վերջին եռամսյակում տպագրության է հանձնվելու գիտական խմբի եռամյա աշխատանքներն ամփոփող գիրքը` «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան»-ը:

Ծրագրի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է քերականական բառարանի էլեկտրոնային տարբերակը տեղադրել բաց շտեմարաններում` ապահովելու համար դրա անխոչընդոտ հասանելիությունը:

Գիտական խմբի անդամներն են բ.գ.թ. դոց. Արտաշես Սարգսյանը, բ.գ.թ., դոց. Լիանա Սարգսյանը և երիտասարդ գիտնական Լիլիթ Ծատուրյանը:

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: