ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավել թեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների, տնտեսությունների  ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և նույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։

Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ  փոխդեսպանը նշել է, որ հարկերից ազատումը կամ  նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկու երկրների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: