Ամիր Աբդոլլահյան. Մենք վճռական ենք շարունակելու բանակցությունները, մինչև իրատեսության վրա հիմնված համաձայնության ձեռքբերումը
parstoday.com-Կատարում բանակցությունների ավարտից հետո Իրանի և Կատարի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Շեյխ Մոհամմադ բեն Աբդոլ Ռահման Ալ Թանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են եռակողմ անուղղակի բանակցությունների վերջին իրավիճակը: Այս հեռախոսազրույցում շնորհակալություն հայտնելով Կատարին՝ Դոհայում բանակցությունները հյուրընկալելու համար, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Մենք լրջորեն ենք տրամադրված լավ, ամուր և տևական համաձայնության հասնելու հարցում, և ԱՄՆ-ի իրատեսության դեպքում կարելի է համաձայնություն ձեռք բերել»։ «Մենք վճռական ենք շարունակելու բանակցությունները, մինչև իրատեսության վրա հիմնված համաձայնության ձեռքբերումը»,- ասել է նա։ Կատարի արտգործնախարարը բանակցային գործընթացը գնահատել է կառուցողական և դրական: Նա ընդգծել է. «Կատարը,կարևորելով բանակցությունների այս փուլը, ոչ մի ջանք չի խնայի բանակցությունները շարունակվելու համար, մինչև Իրանը հասնի ցանկալի արդյունքների, և բոլոր կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին»։