ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կատարը՝ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների նոր հյուրընկալող երկիր, չեզոք երկրի ընտրությունը պատահական չէ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը Իրան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը ԵՄ համակարգողի օգնությամբ անուղղակի բանակցություններ են վարելու Պարսից Ծոցի երկրներից մեկում։

Բորելը ասել է, որ եթե Իրանն ու ԱՄՆ-ն հաղթահարեն իրենց տարաձայնությունները, ապա բոլոր կողմերը կվերադառնան Վիեննա՝ վերջնական բանակցությունների համար։ Եվրոպացի դիվանագետներից մեկը հայտարարել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Կատարում

Նշենք, որ օրերս ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և այլ պաշտոնյաների հետ։ Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը հիշեցնում է, որ Բորելի այցը տեղի ունեցավ, հունիսի 23-ին Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից անմիջապես հետո: Հատկանշական է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն Թեհրանում հանդիպեց ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ։ Կողմերի բանակցությունների հիմնական թեմաներից էր նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության հարցերի կարգավորման հետ կապված թեմաները։

«ՀԳՀԾ-ի հարցը նույնպես այն հարցերի թվում էր, որոնք ռուս բարձրաստիճան դիվանագետը քննարկել իր իրանցի գործընկերոջ և ԻԻՀ նախագահի հետ հետ։ Բորելի այցի վերաբերյալ լուրերը սկսեցին շրջանառվել Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորրովի և ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի համատեղ մամուլի ասուլիսից հետո: Անդրադառնալով «5+1» խմբի հետ Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորայի միջև անցկացվող խորհրդակցություններին, ինչպես նաև Ջոզեպ Բորելի հետ հանդիպումնեռև Թեհրանում՝ Իրանի արտգործնախարարը հայտարարեց , որ ՀԳՀԾ-ի շուրջ խորհրդակցությունները շուտով կվերսկսվեն, առանց հանդիպման վայրը նշելու։

Սակայն միիջազգային մամուլն անմիջապես արձագանքելով Թեհրանում տեղի ունեցող քաղաքական տեղաշարժերին ու հանդիպումներին տեղեկություններ տարածեց, որ ՀԳՀԾ-ի հարցով Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը տեղի է ունենալու Կատարի մայրաքաղաք Դոհայում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շահմուրադյանը։

Այնուհետև, ըստ Շահմուրադյանի, կատարված համադրությունների արդյունքում հունիսի 28-ին, Եվրամիության միջնորդությամբ Դոհայում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը՝ ուղղված համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագրի վերակենդանացման․ «Սա բացառիկ աջաջընթաց պետք է համարել արդեն մոտ երեք ամիս ընդհատումներով ու վարիվերումներով լեցուն ՀԳՀԾ-ի ծուրջ բանակցությունների գործընթացում, ինչը որոշ փորձագետների կարծիքով արդեն հասել էր փակուղու և կողմերի միջև լարվածությունը թերևս հասել էր պայթունավտանգ աստիճանի․ «Սակայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ և տնտեսական խիստ պատժամիջոցները և ԵՄ երկրներում դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, հանգեցին այն արդյունքների, որ միջազգային շուկայում Ռուսաստանի գազը և նավթը փոխարինելու համար անհրաժեշտ է, որպես միջանկյալ և կարճաժամկետ լուծում նախ դիմել Պարսից ծոցի ավանդական գազ մատակարարող երկրներին, այդ թվում Ռուսաստանից հետո ամենախոշոր գազ արտահանող երկիր Քաթարին, իսկ նավթի շուկայում բացը լրացնելու և քաթարական գազը ամենակարճ ճանապարհով դեպի Եվրոպա տարանցման համար դիմել Իրանին։ Ուստի ԵՄ անդամ երկրները հասկանալով խնդրի կարևորությունը միջնորդական աշխատանքներ ծավալելով նոր թափ են հաղորդել ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ Իրանի հետ բանակցությունների վերսկսման և կողմերի համար ընդունելի համաձայնության հասնելու շուրջ։ Անկասկած, Քաթարն ընտերլով, որպես ՀԳՀԾ-ի հարցի շուրջ բանակցությունների վայր պատահականություն չէ և ակնհայտ է, որ այս խնդրում դերակատար ուժերը և Իրանը, որը միշտ պնդել է միջուկային բանակցությունները պետք է տեղի ունենա Մերձավոր Արևելքի կամ Պարսից ծոցի տարածաշրջանի չեզոք երկրներից մեկում, փոխհամաձայնության են հասել»,-նկատեց մեր զրուցակիցը։

Շահմուրադյանի խոսքերով՝ բանակցությունների մեկնարկից ժամեր առաջ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն ասաց, որ Դոհայի բանակցությունները փակուղուց դուրս գալու գործընթացի սկիզբն է, որը հանգեցրեց մարտին Վիեննայի բանակցությունների դադարեցմանը․ «Վերջին ամիսներին Իրանը պահանջել է Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի անունը հանել ԱՄՆ-ի կողմից մեկնաբանվող այսպես ասած ահաբեկչական կազմակերպությունների պատժամիջողների ցուցակից և Բայդենի վարչակազը պետք հավաստիացի, որ ԱՄՆ-ի ապագա կառավարությունները դուրս չեն գա ՀԳՀԾ-ից: Սակայն Ջո Բայդենի կառավարությունը ասում է, որ իր վարչակազմը իրավասու չէ երաշխավորել ապագա կառավարությունների որոշումները։ Մյուս կողմից ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման համաձայնագիրը սեղանին է և հասանելի, և դա կախված է Իրանի կողմից այն ընդունելու կամ մերժելու որոշումից»։

Նույն ձևով, մեր զրուցակցի խոսքերով, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը չի նահանջելու իր կարմիր գծերից, նշելով, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների այս փուլում առկա համաձայնության հնարավորությունն առկա է, եթե Սպիտակ Տունը լուրջ կամք և քայլեր դրսևորի այդ ուղղությամբ․ «Քաթարում այժմ ընթացող բանակցությունների այս փուլում, Թեհրանից, ԵՄ-ից և հատկապես Վաշինգտոնից հնչող ազդակները վկայում են, որ բոլոր կողմերի մայրաքաղաքներում հասունացել է կոնսենսուս և կամք, իհարկե տարբեր նպատակներով ՀԳՀԾ-ի վերակենդանացման վերաբերյալ արագ հասնել բոլորի համար ընդունելի համաձայնության։ Այս համատեքստում կարելի է ասել որ ՀԳՀԾ-ի վերականգնման վերաբերյալ Քաթարում ընթացող բանակցությունները նշանակալի դեր կարող է խաղալ հետագայում ԵՄ- էներգետիկ պահանջները մատակարարելու և Իրանի պատժամիջոցների մի մասը չեղարկելու, իսկ ամենակարևորը Իրանի հարավային Պարսից ծոցի մերձափնյա նավահանգիստները երկաթուղային ու ցամաքային երթուղիներով դեպի հյուսիս, հարևան երկրներ Հայաստանի ու Վրաստանի վրայով՝ դեպի Սև ծով և Արևելյան եվրոպայի երկրների նավահանգիստներին միացնելն է։ Թվում է ՀԳՀԾ-ի վերակենդանացման ինչ որ համաձայնության է կայացել նաև Իրանի և Ռուսաստանի միջև, քանի որ ըստ երևույթին կողմերը այժմ համաձայնության են հասել նավթի ու գազի ասիական և եվրոպական շուկաների էներգակիրների մատակարարման աշխատանքային բաժանումի հարցի շուրջ»։

 

Ըստ Շահմուրադյանի՝ թերևս Ռուսաստանը համոզվել է ներկա պատժամիջոցների պայմաններում ավելի էժան գնով իր նավթը և գազը մատակարարել ասիական երկու խոշոր սպառողներ Հնդկաստանին ու Չինաստանին և նրանց արբանյակ այլ ասիական երկրներին․ «Իսկ Իրանը և Քաթարը, ՀԳՀԾ-ի վերակենդանացման դեպքում կհայտնվեն ԵՄ և Թուրքիայի էներգետիկ պահանջների մատակարողը։ Անկասկած ամեն ինչ կախված է Քաթարում ընթացող բանակցություններում գլխավոր դերակատար ուժերի փոխզիջումների գնալու և գոհացուցիչ պայմանավորվածության հասնելու որոշումներից»,-եզրափակեց նա։

 

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: