ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղազարոս Աղաեանի տուն-թագարանը

Քարթլիի շրջանում գտնւում են հայկական մշակութային եւ կրօնական բազմաթիւ կոթողներ, ինչպէս Ծուղրուղաշէն վանքը, Կիւրիկեան թագաւորութեան մայրաքաղաք՝ Սամշուլդէն եւ այլն:

Շահէն Յովսէփեան

HAYAZD.com - Վրաստանի հանրապետութեան հարաւում եւ Հայաստանի հանրապետութեան սահմանի մօտ գտնւում է Քարթլիի շրջանը, որը եղել է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Բողնոփոր անտառածածկ գաւառը:

Մինչեւ 20-րդ դարւայ իրադարձութիւնները, գաւառի հիմնական բնակչութիւնը եղել են բնիկ հայեր եւ 1818 թւականին սոյն տարածքը գաղթած գերմանացիներ ու քիչ թւով թրքացած վրացիներ, իսկ այժմ բնակչութեան շուրջ 90 տոկոսը թուրքեր են եւ մնացածը հայեր ու վրացիներ: Այդ շրջանի բազմաթիւ հայաբնակ գիւղերից այժմ միակ հայաբանակ գիւղն է՝ Բոլնիս-Խաչենը, որի չորս կողմերը թրքաբնակ գիւղեր են:

Սամշուլդէի ամրոցը

Քարթլիի շրջանում գտնւում են հայկական մշակութային եւ կրօնական բազմաթիւ կոթողներ, ինչպէս Ծուղրուղաշէն վանքը, Կիւրիկեան թագաւորութեան մայրաքաղաք՝ Սամշուլդէն եւ այլն:

Ծուղրուղաշէն վանքը

Անւանի գրող, մանկավարժ եւ հրապարակոս Ղազարոս Աղաեանը ծնւել է Բոլնիս-Խաչեն գիւղում Ապրիլ 1840 թ.: Սկզբնական կրթութիւնը ստացել է ծննդավայրում Սամշուլդէցի քահանայ՝ Տէր Պետրոսի մօտ։ 1853 թ. ընդունւել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, բայց մէկ տարի յետոյ ինքնակամ հեռացել, որից յետոյ իր գիտելիքները լրացրել է ինքնակրթութեամբ: Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկւայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է «Արարատ» ամսագրի խմբագիր ապա դասաւանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշի դպրոցներում:

Աղաեանի տունը Բոլնիս-Խաչենում

Աշխատել է «Փորձ» հանդէսի խմբագրութիւնում նաեւ գործուն մասնակցութիւն ցուցաբերել «Աղբիւր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895 թ. ձերբակալւել է Հնչակեան կուսակցութեանը պատկանելու մեղադրանքով, աքսորւել Նոր Նախիջևան (այժմ Դոնի Ռոստով), ապա՝ Ղրիմ (1898-1900 թթ.)։ Աքսորից վերադառնալուց յետոյ մինչև կեանքի վերջը եղել է ցարական յատուկ ծառայութիւնների հսկողութեան տակ։ 1902 թ. մայիսին տօնւել է նրա գրական գործունեութեան 40-ամեակը Թիֆլիսում, Ռաշտում եւ Թաւրիզում: Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում:

Գործունէութեան 40 ամեակի տօնակատարութիւնը Թաւրիզ քաղաքում

 

 

Ռաշտի Բարեգործական Ընկ. շնորհաւորական նամակը

Հազւադէպ հայ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում կարելի է հանդիպել, որը ծանոթ չը լինի Ղազարոս Աղաեանի ստեղծագործութիւնների հետ, որոնք բազմիցս անգամներ հրատարակւել են: Իրանահայ համայնքը, Աղաեանի կենդանի ժամանակւանից ծանօթ է եղել նրա ստեղածագործութիւնների հետ, որի ապացոյցն է նրա գրոծունէութեան 40-ամեակի տօնակատարութիւնը Թաւրիզում եւ Ռաշտում: Իսկ նրա ստեղծագործութիւնները մաս են կազմել իրանահայ դպրոցականների դասգրքերում, որի պատճառով էլ նա հարազատ գրող է իրանահայ համայնքի համար:

 

Ղազարոս Աղաեանը

Բոլնիս-Խաչեն գիւղի բնակչութեան շնորհիւ պահպանւել է Աղաեանի տան մի մասը եւ գիւղացիների նիւթական հնարաւորութիւններով նրա տունը դառել է թանգարան, որը այցելում են Վրաստանի հայերը եւ Հայաստանից, բայց հազւադէպ Սփիւռքից:

 

Աղաեանի տան ներկայ վիճակը

Աղաեանի երեք յարկանի տնից եւ նրան կից տնտեսական կառոյցներից այժմ մնացել է միայն նրա տան երկու յարկերը, որտեղ տեղադրւած են նրան պատկանող կենցաղային իրերը, նաեւ նրա աշխատասենեակի կահոյքը եւ իրերը:

Աղաեանի աշխատասենեակը

Բոլնիս-Խաչեն գիւղում աշխատում է հայկական դպրոց, որը անւանակոչւած է Ղազարոս Աղաեանի անունով: Գիւղացիները ջանում են բարւօք վիճակում պահեն շրջանի միակ կրթօջախը եւ չնայած ունի շատ համեստ հնարաւորութիւններ, բայց այն մինչեւ օրս բանուկ է:

Դպրոցի շենքը

Գիւղի 12-րդ դասարանի աշակերտութիւնը նպատակ ունենալով Հայաստանի եւ յատկապէս Սփիւռքի հայերի ուշադրութիւնը գրաւեն դէպի իրենց գիւղը նաեւ կրթօջախը, պատրաստել են Ֆէյսբուկեան էջ հետեւեալ հասցէով...

https://www.facebook.com/bolnis.xachen.school/

            Իսկ նկատի առնելով, որ նրանց չորս կողմերը թուրքական գիւղեր են, որը սահմանափակումներ է առաջացնում եւ կեանքը դառձնում միապաղաղ, ուստի տարբեր գաղափարների շուրջ քննարկումից յետոյ, որոշել են կազմակերպել փառատօն: Ուստի կազմակերպել են «Թռչունի փառատոն», այն յոյսով որ դէպի իրենց գիւղը կը գրաւեն Հայաստանի եւ Սփիւռքի ուշադրութիւնը: Առաջին փառատօնը տեղի ունեցաւ դպրոցի 6-ից 10-րդ դասարանի աշակերտների մասնակցութեամբ 2019 թւականին, որի ընթացքին պատրաստւեց ընդհանուր 32 թռչիւնի բոյներ, որոնցից երեք լաւագոյնները ստացան պարգեւներ:

Թռչիւնի բոյնի փառատօնի մասնակիցները

2020 թւականին լրանում էր Ղազարոս Աղաեանի ծննդեան 180 ամեակը, որի առիթով Բոլնիս-Խաչենի գիւղացիները կազմակերպել էին իրենց համագիւղացի բանաստեղծին յիշելու եւ մեծարելու ծրագիր, որը տեղի ունեցաւ նրա բնակարանի տարածքում:

11-12- Աղաեանի ծննդեան 180-ամեակի միջոցառումը

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: