ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիան կոչ է արել իրանական և վենեսուելական նավթը վերադարձնել համաշխարհային շուկաներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարել է, որ Փարիզը ցանկանում է իրանական և վենեսուելական նավթ մատակարարել համաշխարհային շուկաներ: Նա կոչ է արել մեխանիզմ պատրաստել, որպեսզի նավթի գները չսահմանափակվեն ռուսական նավթի արդյունահանմամբ։

Ուկրաինական պատերազմը սկսվելու և Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների սահմանման հետ մեկտեղ էներգակիրների գինը համաշխարհային շուկայում հասել է մոտ 120 դոլարի, ինչը նախորդ տարվա գնի համեմատ կրկնապատկվել է։ Դա հանգեցրել է նավթամթերքի, այդ թվում՝ բենզինի և հումքի գների բարձրացմանն աշխարհում, հատկապես եվրոպական երկրներում։ Այս իրավիճակը մեծացրել է գնաճը այս երկրներից շատերում՝ մտավախություն առաջացնելով ձմռանը վառելիքի մատակարարման վերաբերյալ:

Փաստորեն, քաղաքական և տնտեսական ոլորտներում տարբեր պատժամիջոցների քաղաքականության իրականացումը վաղուց օգտագործվել է որպես գործիք՝ ստիպելու երկրներին հետևել Արևմուտքի քաղաքականությանը։ Ինչպես վերջին տարիներին, ԱՄՆ-ը նավթի արտահանման դեմ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Վենեսուելայի դեմ։

ԱՄՆ կառավարությունը փորձել է մեկուսացնել Իրանին և Վենեսուելային, սակայն երկու երկրները կարողացել են մեղմել պատժամիջոցների հետևանքները տնտեսական քաղաքականության, այդ թվում՝ դիմադրողական տնտեսության միջոցով: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսների ինստիտուտի հեղինակավոր կառույցների զեկույցների համաձայն, ներկայումս Իրանի տնտեսական աճը գնահատվում է դրական և կանխատեսվում է 2-ից մոտ 6 տոկոսի սահմաններում:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին այս կապակցությամբ ասել է.«Վերջին զարգացումները և տարածաշրջանի ու արտատարածաշրջանային երկրների հետ Իրանի էներգետիկ դիվանագիտությունը ցույց են տալիս, որ Իրանի դեմ ճնշող պատժամիջոցներն անարդյունավետ են եղել և չեն կարողացել անգամ չնչին ընդհատումներ առաջացրել նավթի ու նավթամթերքի արտադրության և արտահանման գործում: Աշխարհը քաջատեղյակ է, որ Իրանն ունենալով նավթի ու գազի  պաշարներ,  առաջին երկիրն է,որն ի վիճակի է ապահովել աշխարհի բնակչության էներգետիկ կարիքների մեծ մասը»։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ տնտեսական պատերազմի մեկնարկից ի վեր 2021 թվականն այս երկրի տնտեսական աճի առաջին տարին է, և որոշ կանխատեսումների համաձայն՝ այդ երկրի տնտեսական աճը կկազմի հինգ տոկոս: 

Այս հանգամանքները ցույց են տալիս, որ Իրանի կամ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բարդացրել  է միջազգային էներգետիկ շուկայում առկա խնդիրները, հատկապես այժմ երբ ընթանում է  Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը  և դադարել է ռուսական նավթի ու գազի արտահանումը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն առավել քան երբևէ իրանական ու վենեսուելական նավթի կարիք ունեն: Այդ պատճառով Վենեսուելայի կողմից նավթ միջազգային շուկաներ մատակարարվելու հարցով  ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկել  Վենեսուելայի հետ բանակցություններ վարելու համար:   Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Վենեսուելա՝ բանակցություններ վարելու երկկողմ ծրագրի շուրջ: 

Իրանի վերադարձը համաշխարհային շուկաներ դիտարկվել է նաև եվրոպացի պաշտոնյաների կողմից, այն աստիճան, որ Ֆրանսիայի նախագահը պահանջել է իրանական նավթը վերադարձնել  համաշխարհային շուկաներ։

Համենայնդեպս  էներգետիկայի ոլորտում Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ձախողումն այժմ ավելի ակնհայտ է, ինչպես  Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնն է իր վերջին զեկույցում ընդգծել.«ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման»  քաղաքականությունն այլևս  կիրառություն չունի մի աշխարհում,որտեղ  տիրում է նավթի դեֆիցիտ և պետությունները ձգտում  են շրջանցել պատժամիջոցները»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: