ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի դեմ «դավադիր պատերազմի» աղմուկը

Հայկական պետականության դեմ դավադրության շղթան մեկնարկել է 1998 թվականի ներիշխանական իշխանափոխությամբ, որից հետո Արցախը կորցրեց իր տեղը բանակցային գործընթացում:

44-օրյա պատերազմը դավադրություն էր Հայաստանի պետականության դեմ, հունիսի 27-ին առցանց ասուլիսի ընթացքում ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ հայկական պետականության դեմ դավադրության շղթան մեկնարկել է 1998 թվականի ներիշխանական իշխանափոխությամբ, որից հետո Արցախը կորցրեց իր տեղը բանակցային գործընթացում: Ըստ նրա, 44-օրյա պատերազմը դավադրություն էր թե Արցախի, թե Հայաստանի պետականության դեմ: Նիկոլ Փաշինյանը շատ չի մանրամասնել իր գնահատականը, սակայն արված հայտարարությունն ինքնին շատ խոսուն է: Միևնույն ժամանակ, լինելով խոսուն, ըստ էության նոր էլ չէ, որովհետև ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը արեց իր հայտնի ֆեյսբուքյան գրառումը՝ «դավադիր պատերազմի մասին», խոստանալով շարունակել թեման: Առցանց ասուլիսի ընթացքում ասվածը իհարկե հնարավոր չէ դիտարկել թեմայի շարունակություն:

 

Մյուս կողմից, չի բացառվում, որ Փաշինյանը թեմայի շարունակություն է ակնկալում արդեն հանրային արձագանքների տեսքով: Բայց դրանք կարող են լինել շատ տարբեր և թեման շարունակելու, դրա այսպես ասած տրամաբանական ու լրջմիտ քննարկման դաշտ ձևավորելու փոխարեն՝ որովհետև ինքը թեման չափազանց լուրջ ու կարևոր է, հասարակական արձագանքները կարող են այն վերածել պարզապես ներքաղաքական կամ ներանձնային «ռազբորկաների», կամ էպատաժային մեկնաբանությունների, որոնք իհարկե կարող են «ցնցել համացանցը», լինել «շոկային» և այլն, սակայն ունենալ խորքային առումով գրեթե զրո էֆեկտիվություն, որոշակիորեն նպաստելով միայն յություբյան դիտումների կամ ֆեյսբուքյան հավանումների վիճակագրությանն ու դրա կապիտալիզացիայի շահառուների եկամտի աճին:

Ի վերջո, թե ապրիլյան քառօրյայից հետո, թե 44-օրյայից հետո առավել ևս, հանրային շատ շրջանակներ առանց Նիկոլ Փաշինյանի խոսքերի էլ՝ քննարկել ու քննարկում են դավադրության, դավադիր պատերազմի վարկածները, սխեմաները, մեղավորների կամ դավադրության մասնակիցների արտաքին ու ներքին շրջանակները և այլն: Գլխավոր խնդիրն այստեղ այն է, թե որն է այդ ամենի հանրային ու պետական էֆեկտիվությունը, որովհետև քննարկումները տարիներ շարունակ ծավալվել ու ծավալվում են այնպես, որ նորանոր դավադրությունների, «պարտիզանությունների» կամ զանազան տեղեկատվա-քաղաքական, քարոզչական «դիվերսիաների» պարարտ միջավայրը ոչ միայն չի սահմանափակվում, նեղանում, այլ հակառակը՝ աղմուկը ստեղծում է ավելի շատ «պղտոր ջուր», երբ գողն ամենից բարձրն է գոռում բռնեք գողին: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հայաստանի հանրությունը եթե անգամ չի ֆիքսում փաստական առումով, ապա առնվազն ինտուիտիվ զգում է կեղծիքն ու չի խաբվում, միևնույն է, երևույթը այդուհանդերձ թողնում է իր քայքայիչ, ապակառուցողական ազդեցությունը: Որովհետև, բանը լոկ այն չէ, որ հանրությունը չխաբվի:

Բանն այն է, որ հանրության միջավայրում պետք է ձևավորվի կեղծիքի բացահայտման և դրա հանդեպ դիմադրունակության «ինստիտուցիոնալ հիշողություն», որպեսզի հանրային օրգանիզմը և հետևաբար պետական համակարգը կեղծիքի հանդեպ ոչ միայն վարեն այսպես ասած պաշտպանական, այսինքն՝ չխաբվելու քաղաքականություն, այլ իրենք «պաշտպանական» անհրաժեշտությունների առաջ դնեն կեղծ երևույթներն ու դրանք սպասարկողներին: Այդպիսով, դավադիր պատերազմի կամ դավադրության վարկածի նույնաձև շրջանառության կրկնություններն ու պտույտները ժամանակի ընթացքում ընդամենը բերելու են այդ ամենի հանդեպ հանրային ուշադրության «վարժեցման» և հետաքրքրության նվազման, այդպես էլ կարևորագույն թեման չվերածելով «ինստիտուցիոնալ հիշողության» և այդ կերպ դարձնելով հայաստանյան հասարակական-քաղաքական, պետական օրգանիզմի արդիականացման խթաններից մեկը: Ըստ այդմ, բարձրաձայնվող կամ օրակարգ բերվող կարևորագույն հարցն ունի առավել արդյունավետ ձևաչափային «մատուցման» և նաև շրջանառության անհրաժեշտություն, հակառակ դեպքում, որևէ նոր աղմուկի կամ աղմուկի նոր առիթ միայն թուլացնում է հանրային իմունային համակարգը, եթե անգամ առնչվում է հանրային և պետական առողջության համար գերկարևոր թեմայի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: