ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իսկ դուք գիտե՞ք , որ այս Մեծ Հայի շնորհիվ Գագարինը հայտնվեց տիեզերքում . Բացառիկ Փաստեր

Ինչու է Գագարինի առաջին թռիչքը կապված հայտնի հայի հետ.

Ինչու է Գագարինի առաջին թռիչքը կապված հայտնի հայի հետ.

 

Խորհրդային ռադիոլոկացիոն սարքավորումների, բալիստիկական հրթիռների, ատոմային էլեկտրակայանների, սառցահատների ու սուզանավերի, առաջին օդերևութաբանական արբանյակների ստեղծումն ու Գագարինի առաջին թռիչքը` այս և շատ այլ բաներ սերտորեն կապված են Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեության հետ։

Մինչև 1930 թվականը որևէ բան չէր հուշում, որ տղան համաշխարհային անուն ունեցող գիտնական է դառնալու։ Թեև այդ ժամանակ արդեն հասցրել էր մեկ հայտնագործություն անել` էլեկտրական պտուտակային հր-անոթը ստեղծել, որը գրավեց Մոսկվայի ուշադրությունը։ Կարմիր բանակի տեխնիկական շտաբից Իոսիֆյանին հրավիրեցին ու աշխատանք առաջարկեցին Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որտեղ նա ավելի քան 10 տարի աշխատեց։

Երեսուն տարեկում Իոսիֆյանն արդեն համաշխարհային անուն էր ձեռք բերել։ Վերջնականապես նրա փառքն ամրապնդվեց «Իոսիֆյանի ուղղաթիռը» ստեղծելուց հետո։ Այդ ուղղաթիռն էլեկտրական շարժիչով էր աշխատում, իսկ 30-ականների սկզբին անգամ կերոսինով աշխատող ուղղաթիռներն էին նորություն։

Փորձարկումները արվեցին 1941 թվականին, ուղղաթիռը չտեսնված ուղղահայաց վերելք կատարեց ու թռավ հրապարակի վրայով։
Պատ-երազմն երկու ամիս է, ինչ սկսվել էր, երբ Ստալինի հրամանով Իոսիֆյանին նշանակեցին հատուկ գիտաարտադրողական միավորման տնօրեն։

 

Պատ-երազմից հետո այդ գաղտնի գործարանի հիմքի վրա ստեղծվեց էլեկտրամեխանիկայի խոշորագույն գիտահետազոտական ինստիտուտը` երեք տասնամյակ այն ղեկավարում էր Անդրանկիկ Իոսիֆյանը։
Մեկ տարի անցավ, Իոսիֆյանը Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ստացավ։

Ինչպես նշված էր պարգևատրման մասին հրամանում, կոչումը նրան տրվեց «հրթիռային տեխնիկայի օրինակելի նմուշների ստեղծման գործում մեծ վաստակի ու մարդու` դեպի տիեզերք հաջող թռիչքին նպաստելու համար»։ Դա, բնականաբար, Գագարինի առաջին թռիչքն էր։

 

Լինելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ` ակադեմիկոս Իոսիֆյանը ինչով կարողանում էր օգնում էր հանրապետությունում գիտության ու տեխնիկայի, Հայաստանի էլեկտրատեխնիկական ու էլեկտրոնային արդյունաբերության կայացմանն ու զարգացմանը։ Լենինի չորս շքանշան, երկու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղ, Լենինի ու Պետական մրցանակ… սրանք դեռ բոլոր պարգևները չեն, որոնք կյանքի օրոք ստացել է Անդրանիկ Իոսիֆյանը։

Սերգեյ Լևի Էջից

Աղբյուր՝ slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: