ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն է. Կապանի այցեքարտ Վահանավանքը 1111 տարեկան է

Կապանում հունիսի 25-ին մեծ շուքով տոնվեց միջնադարյան վանական համալիրի՝ Վահանավանքի 1111 ամյակը։ Օրը նշանավորվեց ուխտագնացությամբ։

Կապանում հունիսի 25-ին  մեծ շուքով տոնվեց միջնադարյան վանական համալիրի՝ Վահանավանքի 1111 ամյակը։  Օրը նշանավորվեց ուխտագնացությամբ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կապանի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ հոգեւոր այրերը, հավատավոր ժողովուրդը  Կապանից ավելի քան 8 կմ քայլելով՝  հասել են 10-րդ դարի կառույց։  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագ, կատարվել է Անդաստանի կարգ։

 
 

Տոնական օրը  Վահանավանքը բազմամարդ էր։  Վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր այս կարեւոր իրադարձության մասնակիցը լինելու համար  հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիներ էին ժամանել Կապան։ Միջոցառման հանդիսավոր մասն   անցկացվել է հենց վանքի կամարների ներքո: Ներկաներն իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը, բացահայտեցին նրա պատմական կարեւոր արժեքը։

Գեւորգ Փարսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Վահանավանքը թե համայնքային, եւ թե   Սյունյաց աշխարհի կյանքում   կարեւոր դերակատարություն ունի:

 

«Ժառանգել ենք այնպիսի հարստություն, որը մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստն  է։ Թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով պատմական փաստերը՝  չի դադարում  կասկածի տակ դնել նաեւ Սյունիքի հայկական լինելը։ Մեկ անգամ չէ, որ մեր հարեւանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես   օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։ Այնինչ, Վահանավանքի վանական համալիրն այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը   հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- ընդգծել է Փարսյանը։

 

Կապանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը նկատել է, որ ինքը Վահանավանքի վերականգնման աշխատանքներին լավատեղյակ է։

«Ցանկանում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այդ Սուրբ գործին։  1960-ական թվականերին այստեղ սկսեցին իրականացվել պեղումներ. հնագիտական արշավախմբի ղեկավարը   պատմական գիտությունների դոկտոր  պրոֆեսոր  Գրիգոր Գրիգորյանն էր, ով  իր ամբողջ գործունեությունը նվիրեց Վահանավանքին։  Այդ ժամանակ  հողազանգվածի մեջ թաղված  վանական համալիրի կամարներին էին միայն  հուշում, որ այստեղ պատմական հուշարձան  կա»,-ասաց նա։

Պատմաբան Գրիշա Սմբատյանը, ով ժամանակին մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին, նկատել է՝ պեղումները մեծացրին Վահանավանքի խորհուրդը, ցրվեց կասկածը, խորացավ վստահությունը պատմիչների վկայությունների հանդեպ: Հատկապես՝ Ստեփանոս Օրբելյանի, ով գրել է, որ «Վանքի բակում թաղված են Աղվանքի եւ Բաղքի շատ թագավորներ եւ թագուհիներ»:

«Հիմա արդեն մենք տեսնում ենք գավիթում, սյունասրահում եւ բակում ամփոփված   հայոց հողի վրա մեր թագավորներին, թագուհիներին, իշխանազունիներին, Սյունիքի հզորագույն նախարարական տան ժառանգներին»,-ասել է Սմբատյանը:

Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն էլ ընդգծեց, որ այսօր հուշարձանի վերակերտման սոսկ տարեդարձ չէ, այսօրինակ միջոցառումները մեր օրերի մեջ վերաիմաստավորվում են ամենաանսպասելի տեսանկյուներով։

«Այն ինքնության, նորոգության խորհրդանիշ է։ Մեր հանրային կյանքը խարխլված է, ցավոք սրտի, եւ  ինքնութենական հարցերը ամենասուր ձեւով են կանգնում մեր առջեւ: Վահանավանքի 1111-ամյակը նորից ազգ հավաքելու, հանրություն հավաքելու մի առիթ է

Միջոցառումն ավարտվել է մատաղի հյուրասիրությամբ: Տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրել են  «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

Վահանավանքը միջնադարյան վանական համալիր է։  Հիմնադրվել է   Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել  է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին, ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը։ 10-րդ դարի կառույցի տարածքում են  գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև՝ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: