ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը լինելու է Թեհրանի համար կանխատեսելի ու ընկալելի, բարեկամական պետություն, և տնտեսական առողջ համագործակցության հարթակ

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է միջնորդություն հայտարարել ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, իսկ Հայաստանը չի կարող միջնորդ դառնալ ԱՄՆ-Իրան հաշտեցման գործում։

 

 

Հայաստանի համեմատ արևազուրկ երկրները, ինչպիսիք են Շվեդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Կանադան ու Իռլադիան, Լեհաստանն ու Ֆինլանդիան տարեցտարի ավելացնում են արևային էներգետիկայի իրենց պաշարները, մեծացնում են արևային պանելների քառակուսի կիլոմետրերի թիվն ու նվազեցնում կախվածությունը էներգիա մատակարարող երկրներից։ Առհասարակ, վերականգնվող էներգիայի ծավալները գնալով ավելանում են ու առաջադեմ երկրները հանգում են մտքին, թե իմաստ չկա կախվածության մեջ լինել որևէ մատակարարից՝ առավել ևս կախվածության մեջ հայտնվել, ինչը հետագայում կարող է օգտագործվել մատակարարողի կողմից։

 

Եվրոպան այսօր հստակ գիտակցում է, որ Մոսկվան գազի մահակը ձեռքից չի գցելու։ Առաջին փուլում հարվածը գազի դիմաց ռուբլիով վճարելն էր, դրան հաջոդեց գազի գնի կտրուկ աճը, զարմանալիորեն ավելացան նաև գազի մատակարարման ծավալները և Եվրոպան հայտնվեց ռազմաքաղաքական ու տնտեսական ծուղակի մեջ։ Թեպետ Եվրոպայի էներգետիկ անկախության գործընթացը մեկնարկել էր դեռ վաղուց, բայց չի ստացել այնպիսի տարածում, որպիսի դեպքում ԵՄ անդամ պետությունները ունակ կլինեին հրաժարվել ընդերքից կորզվող էներգակիրներից։ Այսօր էլ էներգակիրների լծակից արդեն օգտվում են Ադրբեջանը, Իսրայելը, Թուրքիան, Եգիպտոսն ու այլ նավթագազային երկրներ։

 

Սակայն, մի քանի թիվ, հասկանալու, թե ինչպես է հնարավոր կարճ ժամկետներում հրաժարվել նավթագազային կախումից ու ձեռք բերել լիակատար էներգետիկ անկախություն։ Վերականգնվող էներգիայի վիճակագրությունը Եվրոպականն է։

Այսպես, հիմա վերականգնվող էներգետիկայի առաջատարն աշխարհում Շվեդիան է, որը այս տեսակ էներգիայով, այն է արևային էներգետիկա, քամու էներգիա, այլ տեսակներ, ապահովում է ամբողջ պետության էներգետիկ պահանջների արդեն 10 տոկոսը։ Շվեդիան, հիշեցնեմ, Եվրոպայի ամենահյուսիսային պետություններից է, ասել է, թե արևային օրերի քանակը տարվա ընթացքում ընդամենը 28 տոկոս է կազմում։ Շվեդիան էներգիա ստանալու համար օգատգործում է, որ միայն իր սակավ արևը, այլև գետերմալ աղբյուրները, ջուրը, սակայն ոչ ջէկերի միջոցով, քամին և այլն։ Հերթական մի եվրոպական երկիր էլ Նիդերլադներն է, որն իր ընդհանուր էներգետիկ սպառման 6․8 տոկոսն արդեն իսկ ապահովում է վերականգնվող էներգիայի միջոցով, մոտ արդյունքներով հաջորդում են Իսպանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան ու Գերմանիան։

Այս երկրներում հասկանում են, որ արևն ու ջուրն անսպառ են՝ գոնե թե էներգիա ստանալու համար։ Սակայն և՛ ջրի, և ՛ արևի ահռելի պաշարներ ունեցող Հայաստանում դեռևս հույսներս կապում ենք գազի հետ, կարծես դրան այլընտրանք չկա։ Մինչդեռ Հայաստանում տարվա 365 օրերից միջինում 300-ը արևային են։ Մեր ջրային ռեսուրսներն էլ, օրինակ՝ Հրազդան գետը, որի միջոցով տարեկան միլիոն խորանարդ մետրերով ջուր ենք բաց թողնում՝ ի վերջո անիմաստ գնում լցվում է Արաքսը, իսկ Թուրքիան էլ հակառակ կողմից ջրամբարներ ու պատվարներ է կառուցում օգտվելով Սևանա լճից՝ առանց անգամ մեր երկրում ներկա գտնվելու։

Թեպետ խոսվում է, որ Հայաստանում պարբերաբար սակավաջրություն է հայտարարվում, բայց պատճառը բնավ էլ չոր կլիման չէ, այլ ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետությունը։ Ամեն տարի մենք կորցնում ենք սպառման ենթակա ջրի շուրջ 80 տոկոսը։ Կառլ, սա ահռելի թիվ է։ Նման ծավալ ջրի մասին կերազեին Կատարի, Սաուդյան Արաբիայի պես հարուստ երկրները, մինչդեռ մենք ուղղակի կարող ենք ծորակի ջուրը բաց թողնել ու հեռանալ՝ մտածելով, որ անսպառ է, միշտ է գալու։

44-օրյա պատերազմի հետևանքով մենք կարցրեցինք մեր ջրային զգալի ռեսուսրները՝ թողնելով դրանք Քարվաճառի շրջանում։ Մենք այնտեղ թողեցինք նաև Սևանը սնուցող բազմաթիվ աղբյուրներ։ Այնտեղ մնացին նաև բազմաթիվ ՋԷԿ-եր ու ՀԷԿ-եր, որոնք ապահովում էին հոսանքով նաև Հայաստանը։ Սա անփույթ վերաբերմունք է սեփական տան նկատմամբ։ Շատ հեռուն անգամ չգնալով՝ մայրաքաղաքում ու մարզերում բաց ցայտաղբյուրների միջոցով մենք կորցնում ենք այնքան խմելու ջուր, որ աֆրիկյան մի ծարավ երկիր կարելի էր ապահովել տարեկան պաշարով։ Ինչևէ․․․ դառնալով էներգետիկ խնդրին։

Աշխարհը դեռևս նստած է նավթագազային ներարկիչի ծայրին ու սա դեռևս թրենդ է։ Իրավիճակը հետզհետե փոփոխվում է, բայց դրան զուգահեռ կարիք ունենք մտածել մեր էներգետիկ պահանջների բավարարման դիվերսիֆիկացիայի մասին։ Ինչպես Եվրոպայի պարագայում, Հայաստանի դեպքում ևս Ռուսաստանը գազն ու գազի սակագինն օգտագործում է բացառապես քաղաքական նպատակներով։ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ վերջին 20 տոկոս հայկական փայաբաժինը Մոսկվային նվիրելով մենք ընկանք բացարձակ կախվածության մեջ։ Մինչդեռ մեր անմիջական հարևանը՝ Իրանը, ունի գազի ոչ պակաս պաշարներ, որոնք Հայաստան հասցնելը ավելի էժան ու դյուրին է, մյուս կողմից՝ Իրանի հետ էներգետիկ նման համագործակցությունը բարձրացնելու է Հայաստանի կշիռը Իրանի համար։ Հայաստանը լինելու ոչ միայն Թեհրանի համար կանխատեսելի ու ընկալելի, ոչ թշնամական, բարեկամական պետություն, այլև տնտեսական առողջ համագործակցության հարթակ։ Ռոբերտ քոչարյանի ձեռամբ Իրանից եկող գազատարը նեղացվեց ու դարձավ մի ծառ ջրելու խողովակի հաստությամբ բան։ Դեռևս 2013-ին ՀՀ կառավարությունը պատճառաբանում էր, թե իրանական գազն ավելի թանկ է, այդ պատճառով էլ գազն ավելի հարմար է բերել Ռուսաստանից։ Թե ինչպես էր իրականացնում գնագոյացումը՝ մեծ հարցական է։ Մի բան է գազը երկիր հասցնել միջնորդ երկրի, տրանզիտ երկիր Վրաստանի միջոցով, որն իր հերթին փայ ունի մեզ հասանելիք գազից, մեկ այլ բան՝ գազը բերել անմիջական հարևանից, որի հետ պատշաճ աշխատանքի, ծավալների մեծացման հաշվին հնարավոր կդառնա մրցակցային սակագին հաստատել։

Հիմա արդեն, երբ աշխարհը եռում է, իսկ բևեռները՝ քանդվում, հնարավոր է մեկնարկել էներգետիկ համագործակցության նոր փուլ, որով մենք մի կողմից կկարողանանք քաղաքացիական միջուկային ծրագրեր իրականացնել ԱՄՆ-ի հետ՝ վառ ապացույց ստորագրված «ռազմավարական երկխոսության» հուշագիրը, մյուս կողմից խորացնել գազային համագործակցությունը Իրանի հատ։ Այս երկու երկրների համար Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ, միջնորդ ու անգամ հաշտեցնող։ Մենք կարող ենք բարձրացնել մեր կշիռը տարածաշրջանում, նաև աշխարհում՝ խաղալով սեփական խաղն ու համադրելու լավագույն շահերը մեր գործընկերների հետ։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է միջնորդություն հայտարարել ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, իսկ Հայաստանը չի կարող միջնորդ դառնալ ԱՄՆ-Իրան հաշտեցման գործում։ Եթե անգամ մենք որևէ արդյունք չգրավենք, միևնույն, միայն դրա մասին հայտարարել ու պատրասկամություն հայտնելը Հայաստանին արդեն իսկ վերածում է բանակցությունների վարման, այն է՝ չեզոք երկրի, որն ամրագրում է իր խաղաղասիրույթունը՝ հաշտեցնելով այլոց։

Մեր արտաքին դիվանագիտական դիապազոնը չպիտի սահմանափակվի լսողի կամ պարզունակ մասնակցի կարգավիճակով, մենք պետք է վարենք պրոակտիվ քաղաքականություն։ Վերջապես, Հայաստանն ունի 30-ամյա կոնֆլիկտի, բանակցային գործընթացներ վարելու ահագին փորձ, իսկ կոնֆլիկտները աշխարհում անսպառ են և Հայաստանը՝ առաջարկելով սեփական փորձը, կարող է լինել կոնֆլիկտների հարթման թեկուզ փոքր, բայց լուրջ հարթակ։

Ինչևէ․․․ դառնալով էներգետիկային։ Մենք ունենք անսպառ արև ու ջուր, սա մեզ տալիս է բնական հնարավորություն կասեցնել մեր էներգետիկ կախվածությունն այլոցից, դիվերսիֆիկացնել հնարավորություններն ու պոկվել պարտադրանքներից։

Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: