ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դուդուկն ու սրինգը, սանթուրն ու քամանչան ապահով ձեռքերում կլինեն

Հայկական ավանդական նվագարանների ուսուցում» ծրագրի շրջանակներում իրենց փեշակը պատանիներին Միխայիլ և Սերգեյ Սադոևներն են փոխանցում։ Վերջինը ժողովրդական նվագարաններ պատրաստում է արդեն գրեթե կես դար։ Ասում է՝ հին գործը նոր սերնդին շատ է հետաքրքրում։

Փողայիններից՝ շվին, զուռնան ու դուդուկը, սրինգը, լարայիններից՝ սանթուրը, քանոնը, քամանչան ու ուդը տարիներ անց ևս ապահով ձեռքերում կլինեն։ Մինչև 17 տարեկան մի խումբ երեխաներ սովորում են պատրաստել ժողովրդական նվագարաններ, որպեսզի վաստակած հանգստին անցնելուց հետո կարողանան փոխարինել փորձառու վարպետներին։ «Հայկական ավանդական նվագարանների ուսուցում» ծրագրի շրջանակներում իրենց փեշակը պատանիներին Միխայիլ և Սերգեյ Սադոևներն են փոխանցում։ Վերջինը ժողովրդական նվագարաններ պատրաստում է արդեն գրեթե կես դար։ Ասում է՝ հին գործը նոր սերնդին շատ է հետաքրքրում։

«Շատ լավ ծրագիր է, պետք է ոչ թե հիմա անեին, այլ 20 տարի առաջ, որովհետև մենք հիմա մասնագետներ չունենք նվագարանների պատրաստման համար, կան մի 3 հոգի, մեծ, 70-նն անց մարդիկ են։ Որ ժամանակին էս ծրագիրը անեին, հիմա արդեն ահագին վարպետ կունենայինք։ Երեխեքը շատ լավ գալիս են ու սիրում են գալ։ Հետո՝ հետաքրքիր գործ է նրանցը, բացակայություն չի լինում ընդհանրապես։ Ուրախ-ուրախ բոլորն էլ գալիս են»։

Ծրագրի ղեկավար Նելլի Սարգսյանը պատմում է՝ գաղափարը դեռ 2010-ականների սկզբում է առաջացել, երբ երաժիշտ ընկերներով սկսեցին լրջորեն մտահոգվել, որ վարպետները տարեցտարի պակասում են, իսկ փոխարինողները չկան․

«Մենք հասկացանք, որ գալու է ինչ–որ մի ժամանակ, երբ Հայաստանում չեն լինի ժողովրդական գործիք պատրաստող վարպետներ։ Չեն լինի, որովհետև այդ սերունդը իր փորձը, գիտելիքները չհասցրեց փոխանցել երիտասարդներին, սերնդափոխություն չկատարվեց»։

2011-ին մոտ կես տարի դասապատրաստում կազմակերպեցին, հետո ծրագիրը կանգնեց և երկրորդ փորձը եղավ միայն 2019-ին՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը համակարգող մասնագետ Նաիրա Կիլիչյանը նշում է, որ նախորդ 2 փուլերը արդյունավետ են եղել, նոր մեկնարկող երրորդ՝ ամփոփիչ փուլի ընթացքում աշակերտներ կամբողջացնեն իրենց գիտելիքները։

«Առաջին և երկրորդ փուլերի ընթացքում աշակերտները տարբեր նվագարանների դետալների պատրաստման ընթացքի հետ կապված գիտելիքներ են ստացել, օրինակ՝ լարային նվագարանների վնասված մասերի վերանորոգման, կամ տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքներին են տիրապետել։ Հետո աստիճանաբար ուսուցանվել են գործիքների կմախքների և առանձին դետալների հետ կապված գիտելիքներ, ասենք՝ մեդիատորներ, հենակներ, ականջներ լարային նվագարանների պարագայում, և ներկա էտապում արդեն աշակերտները հասել են այնպիսի մի փուլի, մասնագիտացման, որ արդեն որոշակի նվագարանային գործիքներ են պատրաստելու»։

Այս տարեվերջին աշակերտներից յուրաքանչյուրն իր պատրաստած երաժշտական գործիքը կներկայացնի։ Թեև նախատեսվում է այս փուլով ավարտել ուսուցումը, ծրագրի ղեկավարը կարծում է, որ ևս մեկ էտապի անհրաժեշտություն կա․

«Ես կուզեի, որ մի փուլ էլ լինի, որ վերջնական արդյունքը լինի կատարյալ։ Բացի նրանից, որ նրանք գեղեցիկ են, նրանք նաև պետք է հնչեն, ունենան համապատասխան հնչողություն։ Դա երկար պրոցես է, փայտի մշակման, գործիքի լարման, մուշտուկի պատրաստման, տենց հարցեր կան»։

Մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչությունից նշում են՝ դեռ հստակ պլաններ չկան, սակայն հաշվի առնելով գործի կարևորությունը՝ ակնկալում են նմանօրինակ նախագծերի շարունակականություն։

 

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: